Երկկողմ հարաբերություններ
                            
                            Դանիա
                        
                    Ընդհանուր տեղեկություններ
Հայաստանի և Դանիայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. հունվարի 14-ին:
2024թ. ապրիլի 12-ին Հայաստանի դեսպան Աննա Աղաջանյանն իր հավատարմագրերն է հանձնել Դանիայի թագավոր Ֆրեդերիկ X-ին։
2022թ․ հունվարի 26-ին Հայաստանի Հանրապետությունում Դանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Անն Թովթ Սորենսենը (նստավայրը՝ Թբիլիսի) իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին։
2017թ. սեպտեմբերի 29-ին Դանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանն իր հավատարմագրերն է հանձնել Նորին Մեծություն Դանիայի Թագուհի Մարգրետե II-ին։
2015թ. սեպտեմբերի 7-ին Գագիկ Գյուլբուդաղյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետությունում Դանիայի պատվավոր հյուպատոս։
Այցեր
Դանիա
| 
 2024թ. մայիս  | 
 Նիկոլ Փաշինյան, վարչապետ  | 
| 
 2020թ․ փետրվար  | 
 Արարատ Միրզոյան, ԱԺ նախագահ  | 
| 
 2018թ. մարտ  | 
 Էդվարդ Նալբանդյան, ԱԳ նախարար  | 
| 
 2011թ. նոյեմբեր  | 
 Էդվարդ Նալբանդյան, ԱԳ նախարար  | 
Հայաստան
| 
 2004թ. օգոստոս  | 
 Պեր Ստիգ Մյոլեր, ԱԳ նախարար  | 
Իրավապայմանագրային դաշտ
Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության և Դանիայի Թագավորության միջև զարգացմանն ուղղված համագործակցության մասին
Համաձայնագիր ՀՀ կառավարության և Դանիայի Թագավորության կառավարության միջև առանց թույլտվության գտնվող անձանց հետ ընդունելու մասին
Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Դանիայի Թագավորության կառավարության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին
Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Դանիայի Թագավորության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին
Կոնվենցիա և կից արձանագրություն Հայաստանի Հանրապետության և Դանիայի Թագավորության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին
Փոխըմբռնման հուշագիր ՀՀ կառավարության և Դանիայի Թագավորության կառավարության միջև «Կլիմայի փոփոխության մասին» ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի Կիոտոյի արձանագրության իրականացման նպատակով համագործակցության մասին
Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Դանիայի Թագավորության մշակույթի նախարարության միջև մշակույթի և արվեստի ոլորտներում համագործակցության մասին
Առևտրատնտեսական համագործակցություն
Հայաստանի և Դանիայի միջև ապրանքաշրջանառության ծավալները /հազար ԱՄՆ դոլար/
| 
 
  | 
 արտահանում  | 
 ներմուծում (ըստ ծագման երկրի)  | 
| 
 2020  | 
 173.8  | 
 4259.9  | 
| 
 2021  | 
 823.7  | 
 13965.4  | 
| 
 2022  | 
 363.1  | 
 10828.9  | 
| 
 2023  | 
 196.3  | 
 18262.9  | 
| 
 2024  | 
 127.7  | 
 12411.9  | 
Թարմացված է՝ 11.07.2025թ.