Երկկողմ հարաբերություններ

Կիպրոս Կիպրոս

Ընդհանուր տեղեկություններ

Հայաստանի Հանրապետության և Կիպրոսի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. մարտի 18-ին:

2022թ. հուլիսի 13-ին Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսին իր հավատարմագրերն է հանձնել Կիպրոսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը /նստավայրը՝ Աթենք/:

2022թ. նոյեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Կիպրոսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիպրոս Յորգալիսը /նստավայրը՝ Մոսկվա/։

2007թ․ հուլիսի 18-ին Արմեն Խաչատրյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետությունում Կիպրոսի պատվավոր հյուպատոս։

Հայաստանի և Կիպրոսի միջև գործում է՝

  • Տնտեսական, արդյունաբերական և տեխնիկական համագործակցության հարցերով հայ-կիպրական միջկառավարական հանձնաժողով։ Վերջին նիստը կայացել է 2011թ. հունվարի 13-14-ը Երևանում։
  • Ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հայ-կիպրական միջկառավարական հանձնաժողով։ Վերջին նիստը կայացել է 2013թ. հոկտեմբերի 21-25-ը Նիկոսիայում:

Այցեր

Կիպրոս

 

2021թ.

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան

2019թ.

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյան

2019թ.

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյան Հայաստան-Հունաստան-Կիպրոս առաջին եռակողմ նախարարական հանդիպում

2016թ.

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան

2015թ.

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյան

2012թ.

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան

2011թ.

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան 

2011թ.

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան 

2006թ.

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյան

2004թ.

ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյան

2003թ.

ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյան

1999թ.

ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյան

1995թ.

ՀՀ ԱԳ նախարար Վահան Փափազյան

Հայաստան

2018թ.

Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիս

2015թ.

Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիս 

2015թ

Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրու 

2014թ

Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրու

2012թ.

Կիպրոսի ԱԳ նախարար Էրատո Կոզակու-Մարկուլիս

2009թ.

Կիպրոսի նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիաս

2008թ.

Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Մ. Գարոյանի

2004թ.

Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Դ. Խրիստոֆիաս

2001թ.

Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Ս. Կիպրիանուի

1998թ.

Կիպրոսի ԱԳ նախարար Ի. Կասուլիդես

Իրավապայմանագրային դաշտ

Համաձայնագրեր

  • Արձանագրություն Հայաստանի Հանրապետության և Կիպրոսի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ: Ստորագրվել է 1992թ. մարտի 18-ին;
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև միջազգային տրանսպորտային փոխադրումների մասին: Ստորագրվել է 1994թ. մայիսի 27-ին;
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև առևտրային համագործակցության մասին: Ստորագրվել է 1995թ. հունվարի 18-ին;
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև տուրիզմի բնագավառում համագործակցության մասին: Ստորագրվել է 1995թ. հունվարի 18-ին;
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև ներդրումների խրախուսման և պաշտպանության մասին: Ստորագրվել է 1995թ. հունվարի 18-ին;
  • Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև խորհրդակցությունների մեխանիզմ ստեղծելու մասին: Ստորագրվել է 1995թ. հունվարի 18-ին;
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի վիզայի վերացման մասին: Ստորագրվել է 1997թ. հունվարի 27-ին և 1997թ. մարտի 13-ին;
  • Համաձայնագիր ՀՀ կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև տնտեսական, արդյունաբերական և տեխնոլոգիական համագործակցության մասին: Ստորագրվել է 1998թ. սեպտեմբերի 11-ին;
  • Համաձայնագիր ՀՀ կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև մշակույթի, կրթության և գիտության բնագավառներում համագործակցության մասին: Ստորագրվել է 1998թ. սեպտեմբերի 11-ին;
  • Համաձայնագիր ՀՀ կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին: Ստորագրվել է 1998թ. սեպտեմբերի 11-ին;
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության մասին: Ստորագրվել է 2002թ. փետրվարի 21-ին;
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև առողջապահության և բժշկագիտության բնագավառներում համագործակցության մասին: Ստորագրվել է 2004թ. հուլիսի 5-ին;
  • Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկի և Կիպրոսի Կենտրոնական Բանկի միջև բանկային վերահսկողության ոլորտում համագործակցության մասին: Ստորագրվել է 2006թ. ապրիլի 13-ին;
  • Ծրագիր Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության և Կիպրոսի Հանրապետության կրթության և մշակույթի նախարարության միջև մշակույթի բնագավառում 2006-2008 թվականների համագործակցության մասին: Ստորագրվել է 2006թ. նոյեմբերի 23-ին;
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև` կազմակերպված և հանցագործությունների այլ տեսակների դեմ պայքարում համագործակցության մասին: Ստորագրվել է 2006թ. նոյեմբերի 23-ին;
  • Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի և Կիպրոսի Հանրապետության ֆինանսների նախարարության միջև համագործակցության մասին: Ստորագրվել է 2009թ հուլիսի 7-ին;
  • Արձանագրություն Հայաստանի Հանրապետության կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև ռազմական և ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի իրականացման համար հայ-կիպրական միջկառավարական համատեղ հանձնախմբի մասին: Ստորագրվել է 2010թ. նոյեմբերի 30-ին;
  • Փոխըմբռնման հուշագիր 2011-2012թթ. ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին համաձայնագրի իրագործման նպատակով Համատեղ Գործողությունների Ծրագրի վերաբերյալ: Ստորագրվել է 2011թ. հունվարի 17-ին Նիկոսիայում;
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին: Ստորագրվել է 2011թ. հունվարի 17-ին Նիկոսիայում;
  • Գործնական ծրագիր ՀՀ կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև առողջապահության և բժշկագիտության բնագավառներում համագործակցության մասին համաձայնագիր: Ստորագրվել է 2011թ. հունվարի 17-ին;
  • Հուշագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև Եվրոպական միության վերաբերյալ հարցերում համագործակցության մասին: Ստորագրվել է 2012թ. ապրիլի 3-ին;
  • Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և Կիպրոսի Հանրապետության գլխավոր դատախազության միջև Փոխըմբռնման հուշագիր: Ստորագրվել է 2013թ. հուլիսի 1-ին;
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև երկու երկրների բուհերում ուսումը սկսելու և շարունակելու նպատակով բարձրագույն ուսումնական որակավորումների փոխադարձ ճանաչման մասին: Ստորագրվել է 2016թ․ մարտի 15-ին Նիկոսիայում;
  • Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Կիպրոսի Հանրապետության կրթության և մշակույթի նախարարության միջև կրթության և գիտության բնագավառում 2016-2020թթ. համագործակցության մասին գործնական ծրագիր: Ստորագրվել է 2016թ․ մարտի 15-ին Նիկոսիայում;
  • Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Կիպրոսի Հանրապետության կրթության և մշակույթի նախարարության միջև մշակույթի բնագավառում 2016-2018թթ. համագործակցության մասին ծրագիր: Ստորագրվել է 2016թ․ մարտի 15-ին Նիկոսիայում;
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև՝ գաղտնի տեղեկատվության փոխադարձաբար պաշտպանության մասին: Ստորագրվել է 2017թ․ մայիսի 29-ին Նիկոսիայում;
  • Հայաստանի Հանրապետության և Կիպրոսի Հանրապետության միջև պաշտպանական ոլորտում 2017 թվականի գործողությունների ծրագիր։ Ստորագրվել է 2017թ․ մայիսի 29-ին Նիկոսիայում;
  • Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության և Կիպրոսի Հանրապետության հումանիտար և արտերկրյա հարցերով նախագահի հանձնակատարի գրասենյակի միջև՝ սփյուռքի հարցերի շուրջ համագործակցության վերաբերյալ: Ստորագրվել է 2017թ․ հունիսի 19-ին Երևանում;
  • Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Հանրապետության սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի, Կիպրոսի Հանրապետությաննախագահի հանձնակատարի գրասենյակի և Հունաստանի Հանրապետության ԱԳՆ միջև:  Ստորագրվել է 2022թ. հունիսի 24-ին Հունաստանի Պատրաս քաղաքում։ 
  • Ծրագիր Հայաստան-Հունաստան, Հայաստան-Կիպրոս և Հայաստան-Հունաստան-Կիպրոս ռազմական համագործակցության 2024 թվականի: Ստորագրվել է 2023թ. դեկտեմբերին, Երևանում:

Առևտրատնտեսական համագործակցություն

Հայաստանի և Կիպրոսի միջև ապրանքաշրջանառության ծավալները (հազար ԱՄՆ դոլար)

 

 

արտահանում

ներմուծում (ըստ ծագման երկրի)

2019

68.1

811.6

2020

16.0

815.2

2021

284.6

727.2

2022

5492.2

502.2

2023

6933.2

1164.5

Արտահանվող հիմնական ապրանքներ՝

գրքեր, լրագրեր, տպագրական արտադրանք, ալյումին և այլն:

Ներմուծվող հիմնական ապրանքներ՝

հանքային վառելանյութեր, նավթ և նավթամթերք, բիտումային միջոցներ, կենդանական և բուսական ծագման յուղեր և ճարպեր, սննդային ճարպեր, մեղրամոմ, թուղթ, ստվարաթուղթ և այլն: 

 

Թարմացված է՝ 07.02.2024 թ.

Տպել էջը