Երկկողմ հարաբերություններ
Կիպրոս
Ընդհանուր տեղեկություններ
Հայաստանի Հանրապետության և Կիպրոսի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. մարտի 18-ին:
2025թ. մայիսի 2-ին Կիպրոսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իննա Թորգոմյանն իր հավատարմագրերն է հանձնել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսին:
2024թ. հոկտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետությունում Կիպրոսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մավրոսը իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին։
Հայաստանի և Կիպրոսի միջև գործում են.
- Ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը (2011թ.):
- Տնտեսական, արդյունաբերական և տեխնիկական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովը (2009թ.):
- Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի հարցերով համատեղ հանձնաժողովը (2008թ.):
Այցեր
Հայաստան
|
2025թ. |
Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիու |
|
2024թ. |
ԱԳ նախարար Կոնստանտինոս Կոմբոս |
|
2024թ. |
Պաշտպանության նախարար Վասիլիս Պալմաս |
|
2018թ. |
Ներկայացուցիչների պալատի նախագահ Դիմիտրիս Սիլուրիս |
|
2015թ. |
Նախագահ Նիկոս Անաստասիադիս |
|
2015թ. |
Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրու |
|
2014թ. |
Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրու |
|
2012թ. |
ԱԳ նախարար Էրատո Կոզակու-Մարկուլիս |
|
2009թ. |
Նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիաս |
|
2008թ. |
Ներկայացուցիչների պալատի նախագահ Մարիոս Գարոյան |
|
2004թ. |
Ներկայացուցիչների պալատի նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիաս |
|
2001թ. |
Ներկայացուցիչների պալատի նախագահ Սպիրոս Կիպրիանու |
|
1998թ. |
ԱԳ նախարար Իոաննիս Կասուլիդես |
Կիպրոս
|
2024թ. |
ԱԳ նախարար Արարատ Միրզոյան |
|
2023թ. |
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյան |
|
2021թ. |
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան |
|
2019թ. |
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյան |
|
2019թ. |
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյան |
|
2016թ. |
Նախագահ Սերժ Սարգսյան |
|
2015թ. |
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյան |
|
2012թ. |
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան |
|
2011թ. |
Նախագահ Սերժ Սարգսյան |
|
2011թ. |
Նախագահ Սերժ Սարգսյան |
|
2006թ. |
Նախագահ Ռոբերտ Քոչարյան |
|
2004թ. |
ԱԳ նախարար Վարդան Օսկանյան |
|
2003թ. |
ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյան |
|
1999թ. |
ԱԳ նախարար Վարդան Օսկանյան |
|
1995թ. |
ԱԳ նախարար Վահան Փափազյան |
Իրավապայմանագրային դաշտ
Համաձայնագրեր
- Արձանագրություն Հայաստանի Հանրապետության և Կիպրոսի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ: Ստորագրվել է 1992թ. մարտի 18-ին;
- Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև միջազգային տրանսպորտային փոխադրումների մասին: Ստորագրվել է 1994թ. մայիսի 27-ին;
- Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև առևտրային համագործակցության մասին: Ստորագրվել է 1995թ. հունվարի 18-ին;
- Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև տուրիզմի բնագավառում համագործակցության մասին: Ստորագրվել է 1995թ. հունվարի 18-ին;
- Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև ներդրումների խրախուսման և պաշտպանության մասին: Ստորագրվել է 1995թ. հունվարի 18-ին;
- Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև խորհրդակցությունների մեխանիզմ ստեղծելու մասին: Ստորագրվել է 1995թ. հունվարի 18-ին;
- Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի վիզայի վերացման մասին: Ստորագրվել է 1997թ. հունվարի 27-ին և 1997թ. մարտի 13-ին;
- Համաձայնագիր ՀՀ Կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև տնտեսական, արդյունաբերական և տեխնոլոգիական համագործակցության մասին: Ստորագրվել է 1998թ. սեպտեմբերի 11-ին;
- Համաձայնագիր ՀՀ Կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև մշակույթի, կրթության և գիտության բնագավառներում համագործակցության մասին: Ստորագրվել է 1998թ. սեպտեմբերի 11-ին;
- Համաձայնագիր ՀՀ Կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին: Ստորագրվել է 1998թ. սեպտեմբերի 11-ին;
- Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության մասին: Ստորագրվել է 2002թ. փետրվարի 21-ին;
- Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև առողջապահության և բժշկագիտության բնագավառներում համագործակցության մասին: Ստորագրվել է 2004թ. հուլիսի 5-ին;
- Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի և Կիպրոսի Կենտրոնական բանկի միջև բանկային վերահսկողության ոլորտում համագործակցության մասին: Ստորագրվել է 2006թ. ապրիլի 13-ին;
- Ծրագիր Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության և Կիպրոսի Հանրապետության կրթության և մշակույթի նախարարության միջև մշակույթի բնագավառում 2006-2008 թվականների համագործակցության մասին: Ստորագրվել է 2006թ. նոյեմբերի 23-ին;
- Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև` կազմակերպված և հանցագործությունների այլ տեսակների դեմ պայքարում համագործակցության մասին: Ստորագրվել է 2006թ. նոյեմբերի 23-ին;
- Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի և Կիպրոսի Հանրապետության ֆինանսների նախարարության միջև համագործակցության մասին: Ստորագրվել է 2009թ հուլիսի 7-ին;
- Արձանագրություն Հայաստանի Հանրապետության կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև ռազմական և ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի իրականացման համար հայ-կիպրական միջկառավարական համատեղ հանձնախմբի մասին: Ստորագրվել է 2010թ. նոյեմբերի 30-ին;
- Փոխըմբռնման հուշագիր 2011-2012թթ. ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին համաձայնագրի իրագործման նպատակով Համատեղ Գործողությունների Ծրագրի վերաբերյալ: Ստորագրվել է 2011թ. հունվարի 17-ին Նիկոսիայում;
- Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին: Ստորագրվել է 2011թ. հունվարի 17-ին Նիկոսիայում;
- Գործնական ծրագիր ՀՀ Կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև առողջապահության և բժշկագիտության բնագավառներում համագործակցության մասին համաձայնագիր: Ստորագրվել է 2011թ. հունվարի 17-ին;
- Հուշագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև Եվրոպական միության վերաբերյալ հարցերում համագործակցության մասին: Ստորագրվել է 2012թ. ապրիլի 3-ին;
- Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և Կիպրոսի Հանրապետության գլխավոր դատախազության միջև Փոխըմբռնման հուշագիր: Ստորագրվել է 2013թ. հուլիսի 1-ին;
- Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև երկու երկրների բուհերում ուսումը սկսելու և շարունակելու նպատակով բարձրագույն ուսումնական որակավորումների փոխադարձ ճանաչման մասին: Ստորագրվել է 2016թ․ մարտի 15-ին Նիկոսիայում;
- Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Կիպրոսի Հանրապետության կրթության և մշակույթի նախարարության միջև կրթության և գիտության բնագավառում 2016-2020թթ. համագործակցության մասին գործնական ծրագիր: Ստորագրվել է 2016թ․ մարտի 15-ին Նիկոսիայում;
- Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Կիպրոսի Հանրապետության կրթության և մշակույթի նախարարության միջև մշակույթի բնագավառում 2016-2018թթ. համագործակցության մասին ծրագիր: Ստորագրվել է 2016թ․ մարտի 15-ին Նիկոսիայում;
- Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև՝ գաղտնի տեղեկատվության փոխադարձաբար պաշտպանության մասին: Ստորագրվել է 2017թ․ մայիսի 29-ին Նիկոսիայում;
- Հայաստանի Հանրապետության և Կիպրոսի Հանրապետության միջև պաշտպանական ոլորտում 2017 թվականի գործողությունների ծրագիր։ Ստորագրվել է 2017թ․ մայիսի 29-ին Նիկոսիայում;
- Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության և Կիպրոսի Հանրապետության հումանիտար և արտերկրյա հարցերով նախագահի հանձնակատարի գրասենյակի միջև՝ սփյուռքի հարցերի շուրջ համագործակցության վերաբերյալ: Ստորագրվել է 2017թ․ հունիսի 19-ին Երևանում;
- Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Հանրապետության սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի, Կիպրոսի Հանրապետությաննախագահի հանձնակատարի գրասենյակի և Հունաստանի Հանրապետության ԱԳՆ միջև: Ստորագրվել է 2022թ. հունիսի 24-ին Հունաստանի Պատրաս քաղաքում։
- Ծրագիր Հայաստան-Հունաստան, Հայաստան-Կիպրոս և Հայաստան-Հունաստան-Կիպրոս ռազմական համագործակցության 2024 թվականի: Ստորագրվել է 2023թ. դեկտեմբերին, Երևանում:
- Փոխըմբռնման հուշագիր «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիր: Ստորագրվել է 2024թ. մարտի 07-ին Երևանում:
Երկկողմ առևտրաշրջանառություն
Հայաստանի և Կիպրոսի միջև ապրանքաշրջանառության ծավալները /հազ. ԱՄՆ դոլար/
|
|
արտահանում |
ներմուծում (ըստ ծագման երկրի) |
|
2021թ. |
284.6 |
727.2 |
|
2022թ. |
5492.2 |
502.2 |
|
2023թ. |
2023 |
2023 |
|
2024թ. |
3965.4 |
562.2 |
|
2025թ. |
1081.4 |
12687.8 |
Թարմացված է՝ 27.04.2026թ.