Երկկողմ հարաբերություններ

Կուբա Կուբա

Ընդհանուր տեղեկություններ

Հայաստանի Հանրապետության և Կուբայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թ. մարտի 27-ին:

2019 թվականի մարտից Ղազախստանի Հանրապետությունում Կուբայի դեսպանությունը համատեղության կարգով հավատարմագրված է նաև Հայաստանի Հանրապետությունում։

2021 թվականից Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը համատեղության կարգով հավատարմագրված է նաև Կուբայի Հանրապետությունում։

2021 թվականի դեկտեմբերի 10-ին Կուբայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Անահիտ Հարությունյանը (նստավայրը՝ Օտտավա) իր հավատարմագրերն է հանձնել Կուբայի նախագահ Միգել Մարիո Դիաս Կանել Բերմուդեսին։

2023 թ․ ապրիլի 5-ին Կուբայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օսկար Սանտանա Լեոնը (նստավայրը՝ Աստանա)  իր հավատարմագրերն է հանձնել
նախագահ Վահագն Խաչատուրյանին։

Այցեր

Կուբա

2014 թ. հունվար

 Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյան

2002 թ. օգոստոս

 Արտաքին գործերի  նախարար Վարդան Օսկանյան

Հայաստան

2003 թ. մարտ

Արտաքին գործերի  նախարար Ֆելիպե Պերես Ռոկե

2001 թ. հոկտեմբեր

Արտաքին գործերի նախարարի տեղակալ Անխել Դալմաու

1992 թ. մարտ

Արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Իդալգո Բասուլտո

Իրավապայմանագրային դաշտ

  • ՀՀ արտաքին գործերի նախարարության և Կուբայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև համագործակցության մասին արձանագրություն /1992 – 1994թթ./ (ստորագրված 27.03.1992 թ․)
  • Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Կուբայի Հանրապետության առողջապահության նախարարության միջև առողջապահության և բժշկագիտության բնագավառում համագործակցության մասին պայմանագիր (ստորագրված 21.08.2002 թ․)
  • Հայաստանի Հանրապետության կառավարության և Կուբայի Հանրապետության կառավարության միջև առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագիր (ստորագրված է 26.03․2003 թ.)

Առևտրատնտեսական կապեր

Հայաստանի և Կուբայի միջև ապրանքաշրջանառության ծավալները (հազար ԱՄՆ դոլար)

 

արտահանում

ներմուծում (ըստ ծագման երկրի)

2019

7.2

172.3

2020

116.2

2021

255.6

2022

279.0

2023

5.1

444.2

Ներմուծվող հիմնական ապրանքատեսակներ՝

ոգելից խմիչքներ, ծխախոտ

 

Թարմացված է՝ 20.02.2024թ.

Տպել էջը