Երկկողմ հարաբերություններ
                             Կուբա
                            Կուբա
                        
                    Ընդհանուր տեղեկություններ
Հայաստանի Հանրապետության և Կուբայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. մարտի 27-ին:
2019 թվականի մարտից Ղազախստանի Հանրապետությունում Կուբայի դեսպանությունը համատեղության կարգով հավատարմագրված է նաև Հայաստանի Հանրապետությունում։
2021 թվականից Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը համատեղության կարգով հավատարմագրված է նաև Կուբայի Հանրապետությունում։
2021 թվականի դեկտեմբերի 10-ին Կուբայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Անահիտ Հարությունյանը (նստավայրը՝ Օտտավա) իր հավատարմագրերն է հանձնել Կուբայի նախագահ Միգել Մարիո Դիաս Կանել Բերմուդեսին։
2023թ․ ապրիլի 5-ին Կուբայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օսկար Սանտանա Լեոնը (նստավայրը՝ Աստանա)  իր հավատարմագրերն է հանձնել
 նախագահ Վահագն Խաչատուրյանին։
Այցեր
Կուբա
| 2014թ. հունվար | Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյան | 
| 2002թ. օգոստոս | Արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյան | 
Հայաստան
| 2003թ. մարտ | Արտաքին գործերի նախարար Ֆելիպե Պերես Ռոկե | 
| 2001թ. հոկտեմբեր | Արտաքին գործերի նախարարի տեղակալ Անխել Դալմաու | 
| 1992թ. մարտ | Արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Իդալգո Բասուլտո | 
Իրավապայմանագրային դաշտ
- ՀՀ արտաքին գործերի նախարարության և Կուբայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև համագործակցության մասին արձանագրություն (1992 – 1994թթ., ստորագրված 27.03.1992թ․)
- Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Կուբայի Հանրապետության առողջապահության նախարարության միջև առողջապահության և բժշկագիտության բնագավառում համագործակցության մասին պայմանագիր (ստորագրված 21.08.2002թ․)
- Հայաստանի Հանրապետության կառավարության և Կուբայի Հանրապետության կառավարության միջև առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագիր (ստորագրված է 26.03․2003թ.)
Առևտրատնտեսական կապեր
Հայաստանի և Կուբայի միջև ապրանքաշրջանառության ծավալները (հազար ԱՄՆ դոլար)
| արտահանում | ներմուծում (ըստ ծագման երկրի) | |
| 2020 | — | 116.2 | 
| 2021 | — | 255.6 | 
| 2022 | — | 279.0 | 
| 2023 | 5.1 | 444.2 | 
| 2024 | 165.6 | 230.0 | 
Ներմուծվող հիմնական ապրանքատեսակներ՝
ոգելից խմիչքներ, ծխախոտ:
Թարմացված է՝ 08.08.2025թ.