Երկկողմ հարաբերություններ
Չինաստան
Ընդհանուր տեղեկություններ
Դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ.ապրիլի 6-ին:
1996թ. օգոստոսի 10-ին Պեկինում բացվել է Հայաստանի Հանրապետության դեսպանությունը:
2016 թվականից ՉԺՀ-ում ՀՀ դեսպանն է Սերգեյ Մանասարյանը:
1992թ. հուլիսին Երևանում բացվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանությունը:
2014 թվականից ՀՀ-ում ՉԺՀ դեսպանն է Թիեն Ըրլոնգը:
1992 թվականից Երևանում գործում է ՉԺՀ առևտրա-տնտեսական ներկայացուցչությունը:
Այցեր
Չինաստան
1992թ. հուլիս |
Փոխնախագահ, վարչապետ Գագիկ Հարությունյանի պաշտոնական այց |
1996թ. մայիս |
Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի պետական այց |
1996թ. դեկտեմբեր |
ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյանի պաշտոնական այց |
1999թ. սեպտեմբեր |
ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի պաշտոնական այց |
2000թ. դեկտեմբեր |
Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի աշխատանքային այց |
2001թ. փետրվար |
ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանի պաշտոնական այց |
2004թ. սեպտեմբեր |
Նախագահ Ռոբերտ Քոչարյանի պետական այց |
2005թ. հունիս |
ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի աշխատանքային այց |
2008թ. դեկտեմբեր |
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի պաշտոնական այց |
2009թ. սեպտեմբեր |
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այց |
2010թ. մայիսի |
Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այց |
2010թ. սեպտեմբերի |
Վարչապետ Տիգրան Սարգսյանի աշխատանքային այց |
2013թ. հուլիս |
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այց |
2013թ. սեպտեմբեր |
Վարչապետ Տիգրան Սարգսյանի աշխատանքային այց |
2015թ. մարտ |
Նախագահ Սերժ Սարգսյանի պետական այց |
2015թ. սեպտեմբեր |
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի աշխատանքային այց |
2016թ. ապրիլ |
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի աշխատանքային այց |
2019թ. մայիս |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այց |
Հայաստան
1996թ. ապրիլ |
ՉԺՀ Պետխորհրդի նախագահի տեղակալ, արտաքին գործերի նախարար Ցիան Ցիչենի պաշտոնական այց |
2003թ. սեպտեմբեր |
Չինաստանի Կոմունիստական Կուսակցության Կենտրոնական Կոմիտեի Քաղբյուրոյի Մշտական Կոմիտեի անդամ Լուո Գանի այց |
2004թ. հոկտեմբեր |
ՉԺՀ ԱԳ նախարար Լի Ջաոսինի պաշտոնական այց |
2011թ. փետրվար |
ՉԺՀ ԱԳ նախարար Յան Ձիեչիի այց |
2011թ. ապրիլ |
Չինաստանի Կոմունիստական Կուսակցության Կենտրոնական կոմիտեի Քաղբյուրոյի Մշտական կոմիտեի անդամ Լի Չանչունի պաշտոնական այց |
2016թ. մայիս |
ՉԺՀ Նախագահի հատուկ ներկայացուցիչ, ՉԿԿ Կենտկոմի Քաղբյուրոյի անդամ, իրավաքաղաքական հանձնաժողովի քարտուղար Մըն Ձիենճուի պաշտոնական այց |
2016թ. հունիս |
ՉԺՀ Պետխորհրդի առաջին փոխվարչապետ, ՉԿԿ Կենտկոմի Քաղբյուրոյի Մշտական կոմիտեի անդամ Ճան Գաոլիի պաշտոնական այց |
2019թ. ապրիլ |
ՉԺՀ Ժողովրդական Ներկայացուցիչների Համաչինական Ժողովի (ԺՆՀԺ) Մշտական Կոմիտեի նախագահի տեղակալ Շեն Յուեյուեի այց |
2019թ. մայիս |
ՉԺՀ Պետխորհրդի անդամ, արտաքին գործերի նախարար Վանգ Յիի պաշտոնական այց |
Ստորագրված փաստաթղթեր
Համաձայնագրեր
- Առևտրատնտեսական համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև, 9.01.1992թ., Երևան
- Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև կապիտալ ներդրումների փոխադարձ խրախուսման և պաշտպանության մասին, 4.07.1992թ., Պեկին
- Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև մշակույթի, կրթության, առողջապահության, սպորտի և տուրիզմի բնագավառներում համագործակցության վերաբերյալ, 4.07.1992թ., Պեկին
- Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև գիտատեխնիկական համագործակցության վերաբերյալ, 4.07.1992թ., Պեկին
- Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև Չինաստանից Հայաստան ապրանքների ներկրման համար պետական վարկի մասին, 4.07.1992թ., Պեկին
- Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առողջապահության նախարարության միջև` առողջապահության և բժշկագիտության ոլորտում համագործակցության վերաբերյալ, 26.08.1993թ., Երևան
- Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև քաղաքացիական ավիացիայի վերաբերյալ, 5.05.1996թ., Պեկին
- Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու վերաբերյալ, 5.05.1996թ., Պեկին
- Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Չինաստանի ժողովրդական բանկի միջև բանկային համագործակցության վերաբերյալ, 5.05.1996թ., Պեկին
- Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինական Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև ռազմա-արդյունաբերական և տեխնիկական համագործակցության մասին, 28.05.1997թ., Պեկին
- Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության որակի և տեխնիկական վերահսկողության պետական բյուրոյի միջև ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման բնագավառում համագործակցության մասին, 15.05.1998թ., Ժնև
- Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գյուղատնտեսության նախարարության միջև գյուղատնտեսության բնագավառում համագործակցության մասին, 19.04.1999թ., Պեկին
- Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գերագույն ժողովրդական դատախազության միջև համագործակցության մասին, 9.09.1999թ., Պեկին
- Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կրթության նախարարության միջև կրթության բնագավառում համագործակցության մասին, 10.12.2000թ., Պեկին
- Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության սպորտի պետական գլխավոր վարչության միջև սպորտային համագործակցության մասին, 17.10.2002թ., Պեկին
- Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին, 27.09.2004թ., Պեկին
- Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև` միմյանց դեսպանությունների տեղակայման համար շենքեր և հողամասեր փոխադարձաբար տրամադրելու մասին, 13.06.2005թ., Պեկին
- Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին, 26.09.2005թ., Պեկին
- Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին, 28.12.2007թ., Երևան
- Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին, 24.06.2009թ., Երևան
- Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին, 11.09.2009թ., Պեկին
- Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին, 2.06.2010թ., Երևան
- Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին, 12.04.2011թ., Երևան
- Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին, 10.09.2013թ. , Դալիան
- Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև առևտրատնտեսական համագործակցության մասին, 10.09.2013թ., Դալիան
- Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Չինաստանի ժողովրդական բանկի միջև բանկային ոլորտում համագործակցության մասին, 27.03.2014թ., Պեկին
- Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին, 23.12.2014թ., Երևան
- Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև` քրեական գործերով փոխադարձ իրավական օգնության մասին, 25.03.2015թ., Պեկին
- Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին, 25.03.2015թ., Պեկին
- Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև Հայաստանի Հանրապետությանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կողմից արտոնյալ վարկի տրամադրման մասին, 25.03.2015թ., Պեկին
- Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև մաքսային գործերում համագործակցության և փոխադարձ օգնության մասին, 25.03.2015թ., Պեկին
- Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև կրթության և գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձաբար ճանաչման մասին, 25.03.2015թ., Պեկին
- Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև` զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին,03.2015թ., Պեկին
- Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հասարակական անվտանգության նախարարության միջև հանցագործությունների կանխարգելման և բացահայտման ոլորտում համագործակցության մասին 03.2015թ., Պեկին
- Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ժողովրդական բանկի միջև հայկական դրամ/չինական յուան երկկողմանի SWAP կարգավորումների մասին, 25.03.2015թ.
- ՀՀ կառավարության` ի դեմս Ֆինանսների նախարարության, որպես վարկառու, և Չինաստանի ներմուծման-արտահանման բանկի, որպես վարկատու, միջև մաքսային զննման տեխնոլոգիաների և սարքավորումների արդիականացման ծրագիր՝ կառավարության արտոնյալ պայմաններով վարկային համաձայնագիր, 25.03.2015թ.
- Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին, 06.2016թ., Երևան
- Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին, 05.2017թ., Երևան
- Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին, 09.2018թ., Կուանգճոու
- Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին, 26.05.2019թ., Երևան
- Պայմանագիր Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև հանձնման մասին, 26.05.2019թ., Երևան
Արձանագրություններ
- Արձանագրություն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև կոնսուլտացիաների մասին, 4.07.1992թ., Պեկին
- Արձանագրություն Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պաշտպանական գիտության, տեխնիկայի և արդյունաբերության Կոմիտեի միջև կոնվերսիայի բնագավառում համագործակցության մասին, 21.10.1997թ.
- Արձանագրություն Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև Հյուպատոսական Կոնվենցիայի վավերագրերի փոխանակման վերաբերյալ, 29.10.1997թ.
- Արձանագրություն Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Շանսի նահանգի միջև առևտրա-տնտեսական համագործակցության մասին, 14.11.2011թ.
- Արձանագրություն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև խորհրդարկցությունների մասին, 25.07.2013թ.
- Արձանագրություն Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մաքսային գլխավոր վարչության միջև Հայաստանից Չինաստան արտահանվող արտահանվող մեղրի պարենային անվտանգության, անասնաբուժության ոլորտի և բույսերի պահպանության մասին, 26.05.2019թ., Երևան
Հուշագրեր
- Հուշագիր ՉԺՀ Ձիանսու նահանգի առևտրատնտեսական կառավարական պատվիրակության Հայաստանի Հանրապետություն այցի մասին, 2.09.1998թ.
- Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության երկրաշարժերից պաշտպանության հարցերով վարչության միջև սեյսմիկ պաշտպանության ոլորտում համագործակցության մասին, 27.09.2004թ., Պեկին
- Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մամուլի և հրատարակչության գլխավոր վարչության միջև համագործակցության մասին, 12.04.2011թ.
- Հուշագիր հայկական «Իմպուլս» ռադիոկայանի և Չինաստանի միջազգային ռադիոյի միջև համագործակցության մասին, 12.04.2011թ.
- Հուշագիր համագործակցության մասին Երևանի և Պեկինի քաղաքապետարանների միջև, 29.07.2011թ.
- Հուշագիր Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Շանսի նահանգի միջև բարեկամական կապերի հաստատման վերաբերյալ, 14.11.2011թ.
- Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի և Չինաստանի արտաքին հարաաբերությունների համալսարանի միջև համագործակցության վերաբերյալ, 25.07.2013թ.
- Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիական հարցերով նախարարության միջև աղետների նվազեցման և աղետների դեպքում օգնություն ցուցաբերելու հարցերում համագործակցության մասին, 10.09.2013թ.
- Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության զբոսաշրջության ազգային ադմինիստրացիայի միջև Չինաստանի զբոսաշրջիկների՝ Հայաստան խմբային ճանապարհորդության դյուրացման մասին, 26.08.2014թ.
- Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և Չինաստանի ազգային էներգետիկայի կազմակերպության միջև ատոմային էներգիայի ծրագրերում համագործակցության մասին, 23.03.2015թ.
- Հուշագիր Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կոմերցիայի նախարարության միջև հայ-չինական առևտրատնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի շրջանակներում Մետաքսի Ճանապարհի Տնտեսական Գոտու ստեղծման գործում համագործակցության ամրապնդման մասին, 25.03.2015թ.
- Հուշագիր ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՉԺՀ կոմերցիայի նախարարության միջև համագործակցության մասին, 6.06.2016թ., Երևան
- Հուշագիր Հայաստանի Հանրապետության Կապան քաղաքի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նինգբո քաղաքի միջև բարեկամական կապերի հաստատման վերաբերյալ, 14.06.2016թ.
Այլ
- Համատեղ կոմյունիկե Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստաման մասին, 6.04.1992թ., Երևան
- Հյուպատոսական կոնվենցիա Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև, 26.12.1993թ., Երևան
- Ծրագիր Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մշակույթի նախարարության 1997-1998թթ. մշակութային համագործակցության մասին, 5.05.1996թ., Պեկին
- Համատեղ կոմյունիկե Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև բարեկամական հարաբերությունների սկզբունքների վերաբերյալ, 5.05.1996թ., Պեկին
- Ծրագիր Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մշակույթի նախարարության միջև 1999-2000թթ. համար մշակույթի բնագավառում համագործակցության մասին, 20.09.1998թ., Երևան
- Ծրագիր Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մշակույթի նախարարության միջև 2003-2004թթ. մշակութային համագործակցության մասին, 30.04.2002թ., Երևան
- Համատեղ Հայտարարություն Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև, 25.09.2004թ., Պեկին
- Ծրագիր Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մշակույթի նախարարության միջև 2005-2007թթ. մշակութային համագործակցության մասին, 27.09.2004թ., Պեկին
- Ծրագիր 2012-2013թթ. ընթացքում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գլխավոր դատախազության միջև համագործակցության, 11.06.2012թ.
- Համատեղ Հռչակագիր Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարեկամական համագործակցության և հարաբերությունների հետագա զարգացման և խորացման մասին, 25.03.2015թ., Պեկին
- Ծրագիր Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մշակույթի նախարարության միջև 2017-2019թթ. մշակութային համագործակցության մասին, 10.06.2016թ., Երևան
Առևտրատնտեսական կապեր
Հայաստանի և Չինաստանի ապրանքաշրջանառության ծավալները (մլն. ԱՄՆ դոլար)
|
Արտահանում |
Ներմուծում (ըստ ծագման երկրի) |
Ներմուծում (ըստ առևտուր անող երկրի) |
2014թ. |
171.0 |
433.1 |
206.8 |
2015թ. |
165.3 |
327.2 |
162.6 |
2016թ. |
96.4 |
367.5 |
171.8 |
2017թ. |
118.5 |
477.7 |
274.0 |
2018թ |
107.2 |
663.8 |
382.8 |
Արտահանվող հիմնական ապրանքատեսակներ
Հայաստանի արտահանման կառուցվածքում առաջատար դեր է խաղում հանքանյութի մատակարարումը:
Ներմուծվող հիմնական ապրանքատեսակներ
Ներմուծումը շատ ավելի դիվերսիֆիկացված է և ներառում է ապրանքների լայն տեսականի` այդ թվում, հագուստեղեն, կոշկեղեն, մեքենաշինական և քիմիական արտադրանք, սարքավորումներ, շինանյութ, սննդամթերք և այլն:
Թարմացված է 01.07.2019