Երկկողմ հարաբերություններ

Չիլի Չիլի

Ընդհանուր տեղեկություններ

Հայաստանի Հանրապետության և Չիլիի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1993 թ. ապրիլի 15-ին:

2010 թվականի նոյեմբերից Չիլիում գործում է Հայաստանի Հանրապետության պատվավոր  հյուպատոսի գրասենյակը։

2013 թվականից Ռուսաստանի Դաշնությունում Չիլիի Հանրապետության դեսպանությունը համատեղության կարգով հավատարմագրված է նաև Հայաստանի Հանրապետությունում։

2016 թվականից Արգենտինյան Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը համատեղության կարգով հավատարմագրված է նաև Չիլիում։

2017 թ. փետրվարի 6-ին Հայաստանում Չիլիի պատվավոր հյուպատոս է նշանակվել Արման Փափազյանը։

2022 թ. նոյեմբերի 30-ին Չիլիի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդուարդո Էսկոբարը (նստավայրը՝ Մոսկվա) իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին:

2023 թ. հունիսի 29-ին Հայաստանի Հանրապետության դեսպան Հովհաննես Վիրաբյանն (նստավայրը՝ Բուենոս Այրես) իր հավատարմագրերն է հանձնել Չիլիի Հանրապետության նախագահ Գաբրիել Բորիչին:

Հայոց Ցեղասպանության ճանաչում՝

Չիլիի Սենատի որոշումը - 7 հուլիսի, 2007թ.

Չիլիի Պատգամավորների պալատի բանաձև - 14 ապրիլի, 2015թ.

Այցեր

Չիլի

2014 թ. հուլիս

Նախագահ Սերժ Սարգսյան

2011 թ. մայիս

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ

Իրավապայմանագրային դաշտ

  • Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության և Չիլիի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության միջև համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր (ստորագրված 09.07.2014 թ.)
  • Հայաստանի Հանրապետության կառավարության և Չիլի Հանրապետության կառավարության միջև դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագիր (ստորագրվել է 27.04.2018 թ.)

Առևտրատնտեսական կապեր

Հայաստանի և Չիլիի միջև ապրանքաշրջանառության ծավալները (հազ. ԱՄՆ դոլար)

 

արտահանում

ներմուծում (ըստ ծագման երկրի)

2019

_

2138.7

2020

520.5

2993.7

2021

39.7

2614.8

2022

9053.6

7731.4

2023

84.0

6321.6

Արտահանվող հիմնական ապրանքատեսակներ՝

հանքաքար

Ներմուծվող հիմնական ապրանքատեսակներ՝

ձկնեղեն, ոգելից խմիչքներ

 

Թարմացված է՝ 20.02.2024թ.

Տպել էջը