Երկկողմ հարաբերություններ
Կանադա
Քաղաքական հարաբերություններ
Հայաստանի Հանրապետության և Կանադայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թ. հունվարի 31-ին:
1995 թ. հունվարին ՀՀ-ն դեսպանություն է հիմնել Օտտավայում։
2019 թ․ Կանադայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանն է Անահիտ Հարությունյանը: Դեսպան Հարությունյանը Հայաստանը ներկայացնում է նաև Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունում (ICAO), որի կենտրոնատեղին Մոնրեալում է:
2020թ․նոյեմբերի 17-ին Հայաստանում Կանադայի դեսպան Էլիսոն ԼըՔլերը (նստավայրը՝ Մոսկվա) իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին:
1997 թ. Հայաստանում բացվել է Կանադայի պատվավոր հյուպատոսի գրասենյակը, որը 2018 թվականից չի գործում (նախկին պատվավոր հյուպատոս` Արտաշես Էմին):
2019 թ. Հայկ Վան Լափոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Կանադայի Տորոնտո քաղաքում: Պատվավոր հյուպատոսի իրավասության շրջանն ընդգրկում է Կանադայի Օնտարիո նահանգը:
2022 թ. Լևոն Աֆեյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Կանադայի Մոնրեալ քաղաքում: Պատվավոր հյուպատոսի իրավասության շրջանն ընդգրկում է Կանադայի Քվեբեկ նահանգը:
Իրավապայմանագրային դաշտ
- Համատեղ հռչակագիր Հայաստանի Հանրապետության և Կանադայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին - ստորագրվել է 1992 թ. հունվարի 31-ին (ք. Պրահա)
- Մտադրությունների արձանագրություն ՀՀ կառավարության և Կանադայի կառավարության միջև կինեմատոգրաֆիայի և աուդիոտեսագրական հարաբերությունների բնագավառում – ստորագրվել է 1998 թ. հունիսի 30-ին (ք. Օտտավա)
- Փոխըմբռնման հուշագիր ՀՀ տրանսպորտի նախարարության և Կանադայի տրանսպորտի դեպարտամենտի միջև տրանսպորտի բնագավառում տեխնիկական փորձի փոխանակման և համագործակցության վերաբերյալ – ստորագրվել է 1999 թ. ապրիլի 7-ին (ք. Երևան)
- Համաձայնագիր ՀՀ կառավարության և Կանադայի կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին – ստորագրվել է 1997 թ. մայիսի 8-ին (ք. Օտտավա)
- Համաձայնագիր ՀՀ կառավարության և Կանադայի կառավարության միջև առևտրի և առևտրային գործունեության մասին – ստորագրվել է 1997 թ. մայիսի 8-ին (ք. Օտտավա)
- Կոնվենցիա ՀՀ կառավարության և Կանադայի կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին – ստորագրվել է 2004 թ. հունիսի 29-ին (ք. Երևան)
- Համաձայնագիր ՀՀ կառավարության և Կանադայի կառավարության միջև ընդունող պետությունում պաշտոնական պարտականություններ կատարող ծառայողների խնամքի տակ գտնվող անձանց աշխատանքի իրավունքի մասին – 2009 թ. կնքվել է հայտագրերի միջոցով և միջազգային պայմանագիր չի հանդիսանում
Այցեր
Կանադա
1999 թ. սեպտեմբեր |
Արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյան |
2002 թ. սեպտեմբեր |
Ազգային ժողովի նախագահ Արմեն Խաչատրյան |
2003 թ. հոկտեմբեր |
Ազգային Ժողովի պատվիրակություն |
2004 թ. հոկտեմբեր |
Առողջապահության նախարար Նորայր Դավիդյան |
2006 թ. մայիս |
Արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյան |
2006 թ. հոկտեմբեր |
Արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյան |
2008 թ. հոկտեմբեր |
Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյան (Ֆրանկոֆոնիայի անդամ պետությունների ղեկավարների 12-րդ գագաթաժողով) |
2009 թ. փետրվար |
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյան |
2010 թ. մայիս-հունիս |
Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյան |
2011 թ. մարտ |
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի գլխավորած պատվիրակության այց Տորոնտո (հանքարդյունաբերության միջազգային համաժողով-ցուցահանդես, PDAC) |
2013 թ. հուլիս-օգոստոս |
Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյան (տիեզերական արբանյակի ստեղծման ծրագրի շրջանակներում) |
2014 թ. հուլիս |
Ազգային ժողովի պատգամավորներ Մարգարիտ Եսայան, Մնացական Մնացականյան, Արմեն Ռուստամյան (մասնակցություն Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության խորհրդարանական վեհաժողովին) |
2015 թ. մարտ |
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զաքարյան (մասնակցություն հանքարդյունաբերության միջազգային համաժողով-ցուցահանդեսին Տորոնտոյում, PDAC) |
2015թ. մայիս |
Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակություն |
2017 թ. նոյեմբեր |
Պաշտպանության նախարար Վ. Սարգսյան (ՄԱԿ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների խաղաղապահության համաժողով Վանքուվերում) |
2018 թ. ապրիլ |
Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյան |
2018 թ. հուլիս |
Փոխվարչապետ Տիգրան Ավինյան |
Հայաստան
1999 թ. ապրիլ |
Տրանսպորտի նախարար Դեյվիդ Քոլենեթ |
2000 թ. մայիս |
Խորհրդարանական պատվիրակություն |
2002 թ. մայիս |
Խորհրդարանական պատվիրակություն |
2002 թ. նոյեմբեր |
Կենտրոնական, Արևելյան Եվրոպայի և Միջին Արևելքի հարցերով պետքարտուղար Գար Նաթսըն |
2003 թ. հուլիս |
Խորհրդարանի պատգամավորների խումբ` Կանադայի Համայնքների պալատի անդամ Սարգիս Ասատուրյան |
2005 թ. ապրիլ |
Խորհրդարանի պատգամավորների խումբ, Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցի կապակցությամբ |
2010 թ. սեպտեմբեր |
Խորհրդարանական պատվիրակություն |
2010 թ. հոկտեմբեր |
Մոնրեալի քաղաքապետ Ժերալ Թրեմբլ |
2012 թ. հուլիս |
Համայնքների պալատի անդամներ Ջիմ Կարիջանիս և Ալեքսանդր Բուլրիս |
2013 թ. ապրիլ |
Արտաքին գործերի նախարարի խորհրդարանական քարտուղար Դիպակ Օբրայ և բազմամշակութայնության հարցերով խորհրդարանական քարտուղար Չունգսեն Լեունգ |
2013 թ. սեպտեբեր |
Խորհրդարանի անդամ (Ազատական կուս.), ընդդիմության նախկին առաջնորդ Ստեֆան Դիոն (ներառյալ այց Արցախ) |
2014 թ. հուլիս-օգոստոս |
Աշխատանքի և սոցիալական զարգացման նախարար, բազմամշակութայնության հարցերով նախարար Ջեյսոն Քենի |
2014 թ. օգոստոս |
Խորհրդարանի անդամներ Բրեդ Բադ, Լեոն Բենուա և Ռաս Հյուբերտ՝ One Free World International ՀԿ-ի անդամների ուղեկցությամբ |
2015 թ. ապրիլ |
Ներգաղթի և քաղաքացիության նախարար Քրիս Ալեքսանդր և խորհրդարանի «Կանադա-Հայաստան» բարեկամության խմբի նախագահ Հարոլդ Ալբրեխթ (Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով) |
2015 հոկտեմբեր |
Միջազգային զարգացման և Ֆրանկոֆոնիայի նախարար Քրիստիան Պարադիս |
2017 թ. օգոստոս |
Խորհրդարանի անդամներ Թոնի Քլեմենթը և Ռեյչել Հարդերը՝ One Free World International կազմակերպության հիմնադիր և նախագահ Մաջեդ Էլ Շաֆիի գլխավորությամբ (ներառյալ այց Արցախ) |
2018 թ․ հոկտեմբեր |
Վարչապետ Ջասթին Թրյուդո |
2022 թ․ փետրվար |
Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում արտակարգ և լիազոր դեսպան, Եվրոպական Միությունում և Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոն |
Առևտրատնտեսական հարաբերություններ
Հայաստան-Կանադա տնտեսական հարաբերություններին աջակցում է կանադահայ գործարարներից կազմված Հայ-կանադական գործարար խորհուրդը (CABC), որը կոչված է աշխուժացնելու երկկողմ գործարար կապերը տնտեսության տարբեր ոլորտներում: Հայ-կանադական գործարար համագործակցությունը հիմնականում զարգանում է հանքարդյունաբերության, շինարարության, էներգետիկայի, ոսկերչության, բարձր ու տեղեկատվական տեխնոլոգաների և թեթև արդյունաբերության բնագավառներում:
Վերջին տասնամյակում, բացառությամբ 2020-2021 թվականների (COVID-19), Հայաստան-Կանադա ապրանքաշրջանառությունը տարեկան կազմում է մոտ 100 մլն. ԱՄՆ դոլար:
Արտահանվող հիմնական ապրանքատեսակներ
- ադամանդ,
- հագուստ,
- դեղորայք։
Ներմուծվող հիմնական ապրանքատեսակներ
- երշիկեղեն,
- թուղթ,
- մարդատար ավտոմեքենա,
- գործիքներ,
- սարքավորումներ
Թարմացված է առ 11.03.2022