Երկկողմ հարաբերություններ

Բուլղարիա Բուլղարիա

Ընդհանուր տեղեկություններ

Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. հունվարի 18-ին:

2021թ. ապրիլի 28-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կալին Անաստասովը:

2020թ. հուլիսի 24-ին Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևին իր հավատարմագրերն է հանձնել Բուլղարիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Եդիգարյանը:

Գործում է հայ-բուլղարական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովը, որի վերջին՝ 8-րդ նիստը կայացել է 2019թ. մարտի 13-ին Երևանում:

Այցեր

Բուլղարիա  

2024թ.

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան

2022թ.

Նախագահ Վահագն Խաչատուրյան

2022թ.

ԱԳ նախարար Արարատ Միրզոյան

2016թ.

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան

2008թ.

Նախագահ Սերժ Սարգսյան

2007թ.

ԱԳ նախարար Վարդան Օսկանյան

2005թ.

Նախագահ Ռոբերտ Քոչարյան

2003թ.

Նախագահ Ռոբերտ Քոչարյան

2002թ.

Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյան

1995թ.

Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան

Հայաստան

2019թ.

Փոխվարչապետ և ԱԳ նախարար Եկատերինա Զախարիևա

2018թ.

Նախագահ Ռումեն Ռադև

2015թ.

Ժողովրդական ժողովի փոխնախագահ Կրասիմիր Կարակաչանով

2013թ.

ԱԳ նախարար Քրիստիան Վիգենին

2012թ.

ԱԳ նախարար Նիկոլայ Մլադենով

2012թ.

Վարչապետ Բոյկո Բորիսով

2007թ.

Վարչապետ Սերգեյ Ստանիշև

2006թ.

ԱԺ նախագահ Գեորգի Պիրինսկի

2005թ.

ԱԳ նախարար Սոլոմոն Պասի

2004թ.

Նախագահ Գեորգի Պրվանով

1999թ.

Նախագահ Պետար Ստոյանով

Իրավապայմանագրային դաշտ

  • «Պայմանագիր Հայկական ՍՍՀ Նախարարների Խորհրդին առընթեր պատմության և մշակույթի հուշարձանների պաշտպանության և օգտագործման գլխավոր վարչության և ԲԺՀ մշակութային հուշարձանների ազգային ինստիտուտի միջև երկկողմ համագործակցության մասին». 1989թ. հուլիսի 6
  • «Արձանագրություն Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին». 1992թ. հունվարի 18
  • «Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև մշակույթի, կրթության ու գիտության բնագավառում համագործակցության մասին». 1994թ. ապրիլի 25, Սոֆիա
  • «Պայմանագիր Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև բարեկամական հարաբերությունների և համագործակցության մասին». 1995թ. ապրիլի 10, Սոֆիա
  • «Պայմանագիր Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև հանձնման մասին». 1995թ. ապրիլի 10, Սոֆիա
  • «Պայմանագիր Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև քաղաքացիական գործերով իրավական օգնության մասին». 1995թ. ապրիլի 10, Սոֆիա
  • «Պայմանագիր Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև քրեական գործերով իրավական օգնության մասին». 1995թ. ապրիլի 10, Սոֆիա
  • «Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև կապիտալ ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին». ստորագրվել է 1995թ. ապրիլի 10-ին Սոֆիայում և ուժի մեջ է մտել 1996-ի մարտի 27-ին
  • «Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային փոխադրումների մասին».1995թ. ապրիլի 10, Սոֆիա
  • «Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցության մասին». 1995թ. ապրիլի 10, Սոֆիա
  • «Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Բուլղարիայի Հանրապետության պաշտպանության նախարարության միջև համագործակցության մասին». 3 սեպտեմբերի 1996թ., Երևան
  • «Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության և Բուլղարիայի Հանրապետության ներքին գործերի նախարարության միջև համագործակցության մասին». 1998թ.հուլիսի 8, Սոֆիա (ուժի մեջ է մտել 20 օգոստոսի 1999թ.)
  • «Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև մաքսային գործերում համագործակցության և փոխօգնության մասին». 1999թ. դեկտեմբերի 1, Երևան
  • «Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև փոստի և հեռահաղորդակցության բնագավառում համագործակցության մասին». 1999թ. դեկտեմբերի 1, Երևան
  • «Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև բեռների միջազգային համակցված փոխադրումների մասին». 1999թ. դեկտեմբերի 1, Երևան
  • «Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարության և Բուլղարիայի Հանրապետության ազգային վիճակագրական ինստիտուտի միջև համագործակցության մասին». 1999թ. դեկտեմբերի 1, Երևան
  • «Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին». 1999թ. դեկտեմբերի 1, Երևան (ուժի մեջ է մտել 2000թ. օգոստոսի 2-ից)
  • «Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման բնագավառում համագործակցության մասին». 1999թ. դեկտեմբերի 1, Երևան (ուժի մեջ է մտել 2000թ. մայիսի 10-ից)
  • «Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Բուլղարիայի Հանրապետության հողագործության և անտառների նախարարության միջև տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության մասին. 2001թ. ապրիլի 11, Երևան
  • «Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև դիվանագիտական անձնագիր ունեցողների համար առանց մուտքի արտոնագրի ռեժիմ սահմանելու մասին. 2002թ. սեպտեմբերի 16, Նյու Յորք
  • «Հյուպատոսական կոնվենցիա Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև». 2003թ. սեպտեմբերի 8, Սոֆիա
  • «Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև առողջապահության բնագավառում համագործակցության մասին». 2003թ. սեպտեմբերի 8, Սոֆիա
  • «Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության և Բուլղարիայի Հանրապետության տարածաշրջանային զարգացման և բարեկարգման նախարարության միջև ճարտարապետության, տարածքների կառուցապատման և շինարարության բնագավառում համագործակցության մասին». 2006թ. սեպտեմբերի 27, Սոֆիա
  • «Ծրագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև 2007-2009թթ. կրթության և գիտության բնագավառներում համագործակցության վերաբերյալ». 2007թ.դեկտեմբերի 7
  • «Արձանագրություն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Բուլղարիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև համագործակցության մասին». ստորագրվել է 1992թ. հունվարի 18-ին Սոֆիայում և վերաստորագրվել 2007թ. հոկտեմբերի 29-ին
  • «2007թ. նոյեմբերի 13-ին վերաստորագրված համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև առևտրատնտեսական և գիտատեխնիկական հարցերով համագործակցության մասին». 1994թ. ապրիլի 25, Սոֆիա
  • «Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և Բուլղարիայի Հանրապետության երիտասարդության և սպորտի պետական գործակալության միջև ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում համագործակցության մասին». 2007թ. նոյեմբերի 13 (ուժի մեջ է մտել 2008թ հունիսի 6-ից).
  • «Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև առանց թույլտվության գտնվող անձանց հետընդունման մասին». 2007թ. նոյեմբերի 13, (ուժի մեջ է մտել 2008թ. հուլիսի 1-ից)
  • «Հայաստանի Հանրապետության Ազգային արխիվի և Բուլղարիայի Հանրապետության «Արխիվներ» պետական գործակալության միջև արխիվային գործի ոլորտում համագործակցության մասին Համաձայնագիր». 2008թ. դեկտեմբերի 11, Սոֆիա
  • «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Բուլղարիայի Հանրապետության հողագործության և պարենի նախարարության միջև գյուղատնտեսության բնագավառում համագործակցության միջոցառումների Ծրագիր». 2007թ. նոյեմբերի 13, (ուժի մեջ է մտել 2008թ. հուլիսի 1-ից)
  • «Ծրագիր ՀՀ կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև 2007-2009թթ. մշակույթի բնագավառում համագործակցության մասին». 2007թ. դեկտեմբերի 12
  • «Պայմանագիր Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և Նոր բուլղարական համալսարանի միջև». 2008թ. հուլիսի 11
  • «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի և Բուլղարիայի Հանրապետության պետական կառավարման և վարչական բարեփոխումների նախարարության միջև համագործակցության 2009-2014թթ. աշխատանքային ծրագիր». 2008թ. դեկտեմբերի 11, Սոֆիա
  • «Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու վերաբերյալ համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրություն». 2008թ. դեկտեմբերի 11, Սոֆիա
  • «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Բուլղարիայի Հանրապետության մշակույթի նախարարության միջև 2009 թվականին Հայաստանի Հանրապետությունում` բուլղարական մշակույթի տարի և 2010 թվականին Բուլղարիայի Հանրապետությունում հայկական մշակույթի տարի կազմակերպելու և անցկացնելու մտադրությունների մասին արձանագրություն». 2008թ. դեկտեմբերի 11, Սոֆիա
  • «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հրավերով, Բուլղարիայի Հանրապետության Ժողովրդական ժողովի պաշտոնական այցի ընթացքում ստորագրված համատեղ հայտարարություն». 1999թ. մարտի 4-7
  • «Հայաստանի Հանրապետության նախագահի և Բուլղարիայի Հանրապետության նախագահի համատեղ հայտարարություն». 1999թ. դեկտեմբերի 1, Երևան
  • «Ծրագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև 2000–2002թթ. մշակույթի, կրթության և գիտության բնագավառներում համագործակցության մասին». 1999թ. դեկտեմբերի 1, Երևան
  • «Առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի 2-րդ նիստի արձանագրություն». 2001թ. ապրիլի 11, Երևան
  • «Համատեղ հռչակագիր Հայաստանի Հանրապետության նախագահի և Բուլղարիայի Հանրապետության նախագահի միջև». 2003թ. սեպտեմբերի 8, Սոֆիա
  • «Հուշագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև եվրոպական ինտեգրման բնագավառում և եվրատլանտյան կառույցներում համագործակցության մասին». 2005թ. դեկտեմբերի 7, Բրյուսել
  • «Համատեղ հռչակագիր Հայաստանի Հանրապետության նախագահի և Բուլղարիայի Հանրապետության նախագահի միջև». 2003թ. սեպտեմբերի 8, Սոֆիա
  • «Ծրագիր ՀՀ կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև 2003-2006թթ. կրթության և գիտության բնագավառներում համագործակցության վերաբերյալ». 2003թ. սեպտեմբերի 8, Սոֆիա
  • «Ծրագիր ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության և Բուլղարիայի Հանրապետության մշակույթի նախարարության միջև 2003-2006թթ. մշակույթի բնագավառում համագործակցության վերաբերյալ». 2003թ. սեպտեմբերի 8, Սոֆիա
  • «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև կրթության և գիտության բնագավառներում 2009-2012թթ. համագործակցության ծրագիր». 2009թ. ապրիլի 22, Երևան
  • Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր: 2012թ. ապրիլի 3, Երևան
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու վերաբերյալ: Ստորագրվել է 1995թ. ապրիլի 10-ին: Ուժի մեջ է մտել 1995թ. նոյեմբերի 3-ից
  • Փոխըմբռնման հուշագիր ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի և ԲՀ պետական կառավարման և վարչական բարեփոխումների նախարարության միջև: Ստորագրվել է 2006թ. դեկտեմբերի 19-ին Սոֆիայում
  • Համաձայնագիր ՀՀ կառավարության և ԲՀ կառավարության միջև տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի ստեղծման մասին: Ստորագրվել է 2007թ. նոյեմբերի 14-ին Երևանում: Ուժի մեջ է մտել 2008թ-ի փետրվարի 21-ից
  • Համաձայնագիր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և ԲՀ երիտասարդության և սպորտի պետական գործակալության միջև երիտասարդության հարցերի բնագավառում համագործակցության մասին: Ստորագրվել է 2007թ. նոյեմբերի 14-ին Երևանում
  • Ծրագիր ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության և Բուլղարիայի Հանրապետության մշակույթի նախարարության միջև 2007-2009 թթ. մշակույթի բնագավառում համագործակցության վերաբերյալ: Ստորագրվել է 2007թ. դեկտեմբերի 8-ին Սոֆիայում
  • Համաձայնագիր ՀՀ Երևան քաղաքի և ԲՀ Սոֆիա քաղաքի միջև բարեկամության մասին: Ստորագրվել է 2008թ. սեպտեմբերի 10-ին Սոֆիայում
  • Արձանագրություն հայ-բուլղարական առևտրատնտեսական և գիտա-տեխնիկական համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 5-րդ նիստի մասին: Ստորագրվել է 2008թ. դեկտեմբերի 9-ին Սոֆիայում
  • Փոխըմբռնման հուշագիր Հայկական զարգացման գործակալության (ՀԶԳ) և Բուլղարիայի առևտրաարդյունաբերական պալատի (ԲԱԱՊ) միջև: Ստորագրվել է 2008թ-ի դեկտեմբերի 11-ին
  • Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի արդյունաբերողների և գործատուների միության (ՀԱԳՄ) և Բուլղարիայի առևտրաարդյունաբերական պալատի (ԲԱԱՊ) միջև: Ստորագրվել է 2008թ. դեկտեմբերի 11-ին Սոֆիայում
  • Համալսարանների միջգրադարանային տեղեկատվության փոխանակման հուշագիր Սոֆիայի Սուրբ Կլիմենտ Օխրիդսկի և Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանների միջև: Ստորագրվել է 2012թ. ապրիլի 3-ին Երևանում
  • Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Բուլղարիայի Հանրապետության մշակույթի նախարարության միջև մշակույթի ոլորտում 2012-2014թթ. համագործակցության մասին ծրագիր: Ստորագրվել է 2012թ. հունիսի 14-ին Երևանում
  • Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի դիվանագիտական դպրոցի և Բուլղարիայի արտաքին գործերի նախարարության դիվանագիտական ինստիտուտի միջև համագործակցության մասին: Ստորագրվել է 2013թ. հոկտեմբերի 17-ին Սոֆիայում
  • «Փոխըմռբնման հուշագիր Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Բուլղարիայի Հանրապետության պաշտպանության նախարարության միջև քարտեզագրության/երկրաչափական նկարահանման ոլորտում համագործակցության և աշխարհագրական նյութերի փոխանակման մասին» 2017թ. օգոստոսի 10, Երևան և 2017թ. սեպտեմբերի 25, Սոֆիա
  • «Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև աշխատանքային միգրացիայի կանոնակարգման մասին, 2018թ. փետրվարի 12, Երևան
  • «Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի ոլորտներում համագործակցության մասին», 2018թ. փետրվարի 12, Երևան
  • «Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև գաղտնի տեղեկատվության փոխադարձ պաշտպանության մասին, 2018թ. փետրվարի 12, Երևան
  • Գործնական ծրագիր «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Բուլղարիայի Հանրապետության մշակույթի նախարարության միջև մշակույթի բնագավառում 2018-2020թթ. համագործակցության մասին», 2018թ. փետրվարի 12, Երևան
  • Ծրագիր «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև կրթության և գիտության բնագավառներում 2018-2022 թվականների համագործակցության մասին», 2018թ. հոկտեմբերի 23, Սոֆիա
  • «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև՝ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիա) մասին համաձայնագրի կիրարկման մասին» արձանագրություն. ստորագրվել է 2019թ. հոկտեմբերի 28-ին Երևանում:
  • «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների մասին» համաձայնագիր. ստորագրվել է 2019թ. հոկտեմբերի 28-ին Երևանում:
  • Համատեղ հռչակագիր Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև երկկողմ հարաբերությունների մասին, 2022թ. հոկտեմբերի 18, Սոֆիա
  • Համագործակցության ծրագիր 2023-2027 թվականների կրթության և գիտության ոլորտում Հայաստանի կառավարության և Բուլղարիայի կառավարության միջև: Ստորագրվել է 2023թ. նոյեմբերին, Սոֆիա:

Առևտրատնտեսական հարաբերություններ

Հայաստանի և Բուլղարիայի միջև ապրանքաշրջանառության ծավալները(հազ. ԱՄՆ դոլար) արտահանում ներմուծում (ըստ ապրանքի ծագման երկրի)

 

արտահանում

ներմուծում (ըստ ծագման երկրի)

2019

207412.6

30841.8

2020

150799.8

21192.2

2021

198441.4

29153.1

2022

208372.0

23077.6

2023

97413.7

42445.9

Ներմուծվող հիմնական ապրանքատեսակներ

  • հանքահումքային քիմիա
  • պատրաստի սննդամթերք
  • կաուչուկ
  • ռետինե իրեր և այլն

Արտահանվող հիմնական ապրանքատեսակներ

  • հանքահումքային արտադրանք
  • ոչ թանկարժեք մետաղներ և այլն

 


Թարմացված է՝ 07.
02.2024թ.

Տպել էջը