Երկկողմ հարաբերություններ
Բուլղարիա
Ընդհանուր տեղեկություններ
Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. հունվարի 18-ին:
2016թ. մայիսի 10-ին Բուլղարիայի Հանրապետության Նախագահ Ռոսեն Պլևնելիևին իր հավատարմագրերը հանձնեց Բուլղարիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը:
2016թ. դեկտեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերը հանձնեց Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիևան:
Հայաստանի և Բուլղարիայի միջև գործում է Առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողով: Վերջին 8-րդ նիստը կայացել է 2019թ. մարտի 12-13-ը Երևանում:
Այցեր
Բուլղարիա
2016 | ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան |
2008 | Նախագահ Սերժ Սարգսյան |
2007 | ԱԳ նախարար Վարդան Օսկանյան |
2005 | Նախագահ Ռոբերտ Քոչարյան |
2003 | Նախագահ Ռոբերտ Քոչարյան |
1995 | Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան |
Հայաստան
2019 |
Բուլղարիայի փոխվարչապետ և ԱԳ նախարար Եկատերինա Զախարիևա |
2018 | Նախագահ Ռումեն Ռադև |
2015 | Ժողովրդական ժողովի փոխնախագահ Կրասիմիր Կարակաչանով |
2013 |
Քրիստիան Վիգենին, Բուլղարիայի արտաքին գործերի նախարար |
2012 |
Նիկոլայ Մլադենով, Բուլղարիայի արտաքին գործերի նախարար |
2012 |
Վարչապետ Բոյկո Բորիսով |
2007 |
Վարչապետ Սերգեյ Ստանիշև |
2006 |
ԱԺ նախագահ Գեորգի Պիրինսկի |
2005 |
ԱԳ նախարար Սոլոմոն Պասի |
2004 |
Նախագահ Գեորգի Պրվանով |
1999 |
Նախագահ Պետար Ստոյանով |
Իրավապայմանագրային դաշտ
- «Պայմանագիր Հայկական ՍՍՀ Նախարարների Խորհրդին առընթեր պատմության և մշակույթի հուշարձանների պաշտպանության և օգտագործման գլխավոր վարչության և ԲԺՀ մշակութային հուշարձանների ազգային ինստիտուտի միջև երկկողմ համագործակցության մասին». 1989 հուլիսի 6
- «Արձանագրություն Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին». 18 հունվարի 1992թ.
- «Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև մշակույթի, կրթության ու գիտության բնագավառում համագործակցության մասին». 25 ապրիլի 1994թ., Սոֆիա
- «Պայմանագիր Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև բարեկամական հարաբերությունների և համագործակցության մասին». 10 ապրիլի 1995թ., Սոֆիա«Պայմանագիր Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև հանձնման մասին». 10 ապրիլի 1995թ., Սոֆիա
- «Պայմանագիր Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև քաղաքացիական գործերով իրավական օգնության մասին». 10 ապրիլի 1995թ., Սոֆիա
- «Պայմանագիր Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև քրեական գործերով իրավական օգնության մասին». 10 ապրիլի 1995թ., Սոֆիա
- «Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև կապիտալ ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին». ստորագրվել է 1995թ. ապրիլի 10-ին, Սոֆիայում և ուժի մեջ է մտել 1996-ի մարտի 27-ին
- «Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային փոխադրումների մասին».10 ապրիլի 1995թ., Սոֆիա
- «Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցության մասին». 10 ապրիլի 1995թ., Սոֆիա
- «Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Բուլղարիայի Հանրապետության պաշտպանության նախարարության միջև համագործակցության մասին». 3 սեպտեմբերի 1996թ., Երևան
- «Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության և Բուլղարիայի Հանրապետության ներքին գործերի նախարարության միջև համագործակցության մասին». 8 հուլիսի 1998թ., Սոֆիա (ուժի մեջ է մտել 20 օգոստոսի 1999թ.)
- «Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև մաքսային գործերում համագործակցության և փոխօգնության մասին». 1 դեկտեմբերի 1999թ., Երևան
- «Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև փոստի և հեռահաղորդակցության բնագավառում համագործակցության մասին». 1 դեկտեմբերի 1999թ., Երևան
- «Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև բեռների միջազգային համակցված փոխադրումների մասին». 1 դեկտեմբերի 1999թ., Երևան
- «Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարության և Բուլղարիայի Հանրապետության ազգային վիճակագրական ինստիտուտի միջև համագործակցության մասին». 1 դեկտեմբերի 1999թ., Երևան
- «Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին». 1 դեկտեմբերի 1999թ., Երևան (ուժի մեջ է մտել 2000թ. օգոստոսի 2-ից)
- «Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման բնագավառում համագործակցության մասին». 1 դեկտեմբերի 1999թ., Երևան (ուժի մեջ է մտել 2000թ. մայիսի 10-ից)
- «Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Բուլղարիայի Հանրապետության հողագործության և անտառների նախարարության միջև տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության մասին. 11 ապրիլի 2001թ., Երևան
- «Համաձայնագիր ՀՀ կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև դիվանագիտական անձնագիր ունեցողների համար առանց մուտքի արտոնագրի ռեժիմ սահմանելու մասին. 16 սեպտեմբերի 2002թ., Նյու Յորք
- «Հյուպատոսական կոնվենցիա Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև». 8 սեպտեմբերի 2003թ., Սոֆիա
- «Համաձայնագիր ՀՀ կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև առողջապահության բնագավառում համագործակցության մասին». 8 սեպտեմբերի 2003թ., Սոֆիա
- «Համաձայնագիր ՀՀ քաղաքաշինության նախարարության և ԲՀ տարածաշրջանային զարգացման և բարեկարգման նախարարության միջև ճարտարապետության, տարածքների կառուցապատման և շինարարության բնագավառում համագործակցության մասին». 27 սեպտեմբերի 2006թ., Սոֆիա
- «Ծրագիր ՀՀ կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև 2007-2009թթ. կրթության և գիտության բնագավառներում համագործակցության վերաբերյալ». 7 դեկտեմբերի 2007թ.
- «Արձանագրություն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Բուլղարիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև համագործակցության մասին». ստորագրվել է 1992թ. հունվարի 18-ին, Սոֆիայում, և վերաստորագրվել 2007թ. հոկտեմբերի 29-ին
- «2007թ. նոյեմբերի 13-ին վերաստորագրված Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև առևտրատնտեսական և գիտատեխնիկական հարցերով համագործակցության մասին». 1994թ. ապրիլի 25, Սոֆիա
- «Համաձայնագիր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և Բուլղարիայի Հանրապետության երիտասարդության և սպորտի պետական գործակալության միջև ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում համագործակցության մասին». 2007թ. նոյեմբերի 13, ուժի մեջ է մտել 2008թ. հունիսի 6-ին
- «Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև առանց թույլտվության գտնվող անձանց հետընդունման մասին». 2007թ. նոյեմբերի 13-ին, ուժի մեջ է մտել 2008թ. հուլիսի 1-ին
- «Հայաստանի Հանրապետության Ազգային արխիվի և Բուլղարիայի Հանրապետության «Արխիվներ» պետական գործակալության միջև արխիվային գործի ոլորտում համագործակցության մասին Համաձայնագիր». 2008թ. դեկտեմբերի 11, Սոֆիա
- «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Բուլղարիայի Հանրապետության հողագործության և պարենի նախարարության միջև գյուղատնտեսության բնագավառում համագործակցության միջոցառումների Ծրագիր». 2007թ. նոյեմբերի 13, ուժի մեջ է մտել 2008թ. հուլիսի 1-ին:
- «Ծրագիր ՀՀ կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև 2007-2009թթ. մշակույթի բնագավառում համագործակցության մասին». 2007թ. դեկտեմբերի 12
- «Պայմանագիր Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և Նոր բուլղարական համալսարանի միջև». 2008թ. հուլիսի 11
- «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի և Բուլղարիայի Հանրապետության պետական կառավարման և վարչական բարեփոխումների նախարարության միջև համագործակցության 2009-2014թթ. աշխատանքային Ծրագիր». 2008թ. դեկտեմբերի 11, Սոֆիա
- «Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու վերաբերյալ Համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին Արձանագրություն». 2008թ. դեկտեմբերի 11, Սոֆիա
- «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Բուլղարիայի Հանրապետության մշակույթի նախարարության միջև 2009 թվականին Հայաստանի Հանրապետությունում` բուլղարական մշակույթի տարի և 2010 թվականին Բուլղարիայի Հանրապետությունում հայկական մշակույթի տարի կազմակերպելու և անցկացնելու մտադրությունների մասին Արձանագրություն». 2008թ. դեկտեմբերի 11, Սոֆիա
- «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հրավերով, Բուլղարիայի Հանրապետության Ժողովրդական ժողովի պաշտոնական այցի ընթացքում ստորագրված համատեղ հայտարարություն». 4-7 մարտի 1999թ.
- «Հայաստանի Հանրապետության Նախագահի և Բուլղարիայի Հանրապետության Նախագահի համատեղ հայտարարություն». 1999թ. դեկտեմբերի 1, Երևան
- «Ծրագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև 2000–2002թթ. մշակույթի, կրթության և գիտության բնագավառներում համագործակցության մասին». 1999թ. դեկտեմբերի 1, Երևան
- «Առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի 2-րդ նիստի արձանագրություն». 2001թ. ապրիլի 11, Երևան
- «Համատեղ հռչակագիր ՀՀ Նախագահի և Բուլղարիայի հանրապետության Նախագահի միջև». 2003թ. սեպտեմբերի 8, Սոֆիա
- «Հուշագիր ՀՀ կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև Եվրոպական ինտեգրման բնագավառում և Եվրատլանտյան կառույցներում համագործակցության մասին». 2005թ. դեկտեմբերի 7, Բրյուսել
- «Համատեղ հռչակագիր ՀՀ Նախագահի և Բուլղարիայի Հանրապետության Նախագահի միջև». 2003թ. սեպտեմբերի 8, Սոֆիա
- «Հուշագիր ՀՀ կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև Եվրոպական ինտեգրման բնագավառում և Եվրատլանտյան կառույցներում համագործակցության մասին». 2005թ. դեկտեմբերի 7, Բրյուսել
- «Ծրագիր ՀՀ կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև 2003-2006թթ. կրթության և գիտության բնագավառներում համագործակցության վերաբերյալ». 2003թ. սեպտեմբերի 8, Սոֆիա
- «Ծրագիր ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության և Բուլղարիայի Հանրապետության մշակույթի նախարարության միջև 2003-2006թթ. մշակույթի բնագավառում համագործակցության վերաբերյալ». 2003թ. սեպտեմբերի 8, Սոֆիա
- «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև կրթության և գիտության բնագավառներում 2009-2012թթ. համագործակցության Ծրագիր». 2009թ. ապրիլի 22, Երևան
- Հայաստանի Հանրապետության Կառավարության և Բուլղարիայի Հանրապետության Կառավարության միջև աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության մասին Համաձայնագիր: Ստորագրվել է 2012թ. ապրիլի 3, Երևան
- Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու վերաբերյալ : Ստորագրվել է 1995թ. ապրիլի 10-ին: Ուժի մեջ է մտել 1995թ նոյեմբերի 3-ից
- Փոխըմբռնման Հուշագիր ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի և ԲՀ պետական կառավարման և վարչական բարեփոխումների նախարարության միջև: Ստորագրվել է 2006թ. դեկտեմբերի 19-ին, Սոֆիայում
- Համաձայնագիր ՀՀ Կառավարության և ԲՀ Կառավարության միջև տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով հայ- բուլղարական միջկառավարական հանձնաժողովի ստեղծման մասին: Ստորագրվել է 2007թ. նոյեմբերի 14-ին, Երևանում: Ուժի մեջ է մտել 2008թ-ի փետրվարի 21-ից
- Համաձայնագիր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և ԲՀ երիտասարդության և սպորտի պետական գործակալության միջև երիտասարդության հարցերի բնագավառում համագործակցության մասին: Ստորագրվել է 2007թ. նոյեմբերի 14-ին, Երևանում
- Ծրագիր ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության և Բուլղարիայի Հանրապետության մշակույթի նախարարության միջև 2007-2009 թթ. մշակույթի բնագավառում համագործակցության վերաբերյալ: Ստորագրվել է 2007թ. դեկտեմբերի 8-ին, Սոֆիայում
- Համաձայնագիր ՀՀ Երևան քաղաքի և ԲՀ Սոֆիա քաղաքի միջև բարեկամության մասին: Ստորագրվել է 2008թ. սեպտեմբերի 10-ին, Սոֆիայում
- Արձանագրություն հայ-բուլղարական առևտրատնտեսական և գիտա- տեխնիկական համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 5-րդ նիստի: Ստորագրվել է 2008թ. դեկտեմբերի 09-ին, Սոֆիայում
- Փոխըմբռնման հուշագիր Հայկական Զարգացման Գործակալության (ՀԶԳ) և Բուլղարիայի Առևտրաարդյունաբերական Պալատի (ԲԱԱՊ) միջև: Ստորագրվել է 2008թ.-ի դեկտեմբերի 11-ին
- Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի արդյունաբերողների և գործատուների մջության(ՀԱԳՄ) և Բուլղարիայի Առևտրաարդյունաբերական Պալատի (ԲԱԱՊ) միջև: Ստորագրվել է 2008թ. դեկտեմբերի 11-*ին, Սոֆիայում
- Համալսարանների միջգրադարանային տեղեկատվության փոխանակման Հուշագիր /Սոֆիայի Սուրբ Կլիմենտ Օխրիդսկի և Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանների միջև/: Ստորագրվել է 2012թ. ապրիլի 3-ին, Երևանում
- Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Բուլղարիայի Հանրապետության մշակույթի նախարարության միջև մշակույթի ոլորտում 2012-2014թթ. համագործակցության մասին ծրագիր: Ստորագրվել է 2012թ. հունիսի 14-ին, Երևանում
- Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի դիվանագիտական դպրոցի եւ Բուլղարիայի արտաքին գործերի նախարարության դիվանագիտական ինստիտուտի միջև համագործակցության մասին: Ստորագրվել է 2013թ. հոկտեմբերի 17-ին Սոֆիայում
- «Փոխըմռբնման հուշագիր Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Բուլղա¬րիայի Հանրապետության պաշտպանության նախարարության միջև քարտեզա¬գրության/երկրաչափական նկարահանման ոլորտում համագործակցության և աշխարհագրական նյութերի փոխանակման մասին» 2017թ. օգոստոսի 10, Երևան և 2017թ. սեպտեմբերի 25, Սոֆիա
- «Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև աշխատանքային միգրացիայի կանոնակարգման մասին, 2018թ. փետրվարի 12, Երևան
- «Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի ոլորտներում համագործակցության մասին», 2018թ. փետրվարի 12, Երևան
- «Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև գաղտնի տեղեկատվության փոխադարձ պաշտպանության մասին, 2018թ. փետրվարի 12, Երևան
- Գործնական ծրագիր «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Բուլղարիայի Հանրապետության մշակույթի նախարարության միջև մշակույթի բնագավառում 2018-2020թթ. համագործակցության մասին», 2018թ. փետրվարի 12, Երևան
- Ծրագիր «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Բուլղարիայի Հանրապետության Կառավարության միջև կրթության և գիտության բնագավառներում 2018-2022 թվականների համագործակցության մասին»՝ ստորագրված 2018թ. հոկտեմբերի 23-ին, Սոֆիայում:
- «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև՝ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիա) մասին համաձայնագրի կիրարկման մասին» արձանագրություն. ստորագրվել է 2019թ. հոկտեմբերի 28-ին, Երևանում:
- «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների մասին» համաձայնագիր. ստորագրվել է 2019թ. հոկտեմբերի 28-ին, Երևանում:
Առևտրատնտեսական հարաբերություններ
Հայաստանի և Բուլղարիայի միջև առևտրաշրջանառությունը (հազ. ԱՄՆ դոլար)
|
արտահանում | ներմուծում (ըստ ապրանքի ծագման երկրի) |
---|---|---|
2017 | 286204.0 | 40438.6 |
2018 |
215270.5 |
43771.6 |
2019 (հունվար-օգոստոս) |
133637.0 |
19288.4 |
Ներմուծվող հիմնական ապրանքատեսակներ
- հանքահումքային քիմիա
- պատրաստի սննդամթերք
- կաուչուկ
- ռետինե իրեր և այլն
Արտահանվող հիմնական ապրանքատեսակներ
- հանքահումքային արտադրանք
- ոչ թանկարժեք մետաղներ և այլն
Թարմացված է առ 06.11.2019