Երկկողմ հարաբերություններ
                             Բանգլադեշ
                            Բանգլադեշ
                        
                    Ընդհանուր տեղեկություններ
Հայաստանի Հանրապետության և Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության (ԲԺՀ) միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են 1992թ. նոյեմբերի 11-ին:
2025թ. ապրիլի 28-ից Բանգլադեշում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանն է Ն.Գ. պարոն Վահագն Աֆյանը (նստավայրը՝ Նյու Դելի, Հնդկաստան):
Ներկայումս ՀՀ-ում Բանգլադեշի  Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանն է (նստավայրը՝ ք. Թեհրան, ԻԻՀ) Մանջուրուլ Քարիմ Խան Չոդուրին (ՀՀ նախագահին հավատարմագրերը հանձնել է 2023թ. հոկտեմբերի 6-ին):
 
 Ստորագրված փաստաթղթեր 
- Արձանագրություն ՀՀ-ի և ԲԺՀ-ի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ,1992թ.:
Առևտրատնտեսական կապեր
Հայաստանի և Բանգլադեշի ժողովրդական Հանրապետության ապրանքաշրջանառության ծավալները /հազ.ԱՄՆ դոլար/
| 
 | արտահանում | ներմուծում (ըստ ծագման երկրի) | ներմուծում (ըստ առևտուր անող երկրի) | 
| 2020 | 0.7 | 12089.0 | 3099.5 | 
| 2021 | 0.6 | 16798.9 | 716.0 | 
| 2022 | 0.3 | 19295.5 | 357.5 | 
| 2023 | - | 28235.5 | 251.1 | 
| 2024 | 1.4 | 34739.6 | 779.8 | 
 
Թարմացված է 05.08.2025թ.