Երկկողմ հարաբերություններ
Արգենտինա
Ընդհանուր տեղեկություններ
Հայաստանի Հանրապետության և Արգենտինայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. հունվարի 17-ին:
1993 թվականից Բուենոս Այրեսում գործում է ՀՀ դեսպանությունը:
2009 թվականից Երևանում գործում է Արգենտինայի դեսպանությունը։
2020թ. հոկտեմբերի 20-ին ք. Կորդոբայում Հայաստանի պատվավոր հյուպատոս է նշանակվել Խուան Կարլոս Մերդինյանը։
2022թ. հունվարի 19-ին ք. Ռոսարիոյում Հայաստանի պատվավոր հյուպատոս է նշանակվել Էկտոր Մուրադ Յուսուֆյանը։
2022թ. հունվարի 25-ին Հովհաննես Վիրաբյանն իր հավատարմագրերն է հանձնել Արգենտինայի Հանրապետության նախագահ Ալբերտո Ֆերնանդեսին։
2024թ. ապրիլի 30-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռաֆայել Էնրիկե Գոնսալես Ալեմանը:
Արգենտինան Հայոց Ցեղասպանությունը ճանաչել է օրենքի ուժով 2007թ.:
Այցեր
Արգենտինա
|
2025թ․ փետրվար |
Նախագահ Վահագն Խաչատուրյան |
|
2024թ. մարտ |
ԱԳ նախարար Արարատ Միրզոյան |
|
2023թ․ դեկտեմբեր |
Նախագահ Վահագն Խաչատուրյան |
|
2023թ․ մարտ |
ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյան |
|
2022թ․ օգոստոս |
ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյան |
|
2019թ. մարտ |
ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյան |
|
2018թ. հոկտեմբեր |
ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյան |
|
2014թ. հուլիս |
Նախագահ Սերժ Սարգսյան |
|
2013թ. նոյեմբեր |
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյան |
|
2011թ. դեկտեմբեր |
ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյան |
|
2011թ. մայիս |
Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ |
|
2011թ. հունվար |
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան |
|
2002թ. մայիս |
Նախագահ Ռոբերտ Քոչարյան |
|
2000թ. մայիս |
ԱԳ նախարար Վարդան Օսկանյան |
|
1994թ. մայիս |
ԱԳ նախարար Վահան Փափազյան |
|
1992թ. հունիս |
Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան |
|
1991թ. դեկտեմբեր |
ԱԳ նախարար Րաֆֆի Հովհաննիսյան |
Այցեր
Հայաստան
|
2023թ․ մայիս |
ԱՀ Սենատում և Պատգամավորների պալատում Հայաստանի հետ բարեկամության խմբերի անդամներ |
|
2016թ. հունիս |
Ազգային բանկի նախագահ Կառլոս Մելքոնյան |
|
2016թ. հունիս |
Մարդու իրավունքների պետական քարտուղար Կլաուդիո Ավրուխ |
|
2014թ. սեպտեմբեր |
ԱՀ ԱԳ նախարարի տեղակալ Էդուարդո Անտոնիո Սուային |
|
2013թ. հոկտեմբեր |
Արտաքին առևտրի քարտուղար Բեատրիս Պալիերի |
|
2013թ. ապրիլ |
Փոխնախագահ Ամադո Բուդու |
|
2012թ. սեպտեմբեր |
Արտաքին հարաբերությունների և պաշտամունքի նախարար Էկտոր Տիմերման |
|
2012թ. ապրիլ |
Բուենոս Այրեսի քաղաքապետ Մաուրիսիո Մակրի |
|
2011թ. սեպտեմբեր |
Գյուղատնտեսության, անասնաբուծության և ձկնորսության նախարարի առաջին տեղակալ Լորենսո Բասսո |
|
2011թ. սեպտեմբեր |
Արտաքին հարաբերությունների, միջազգային առևտրի և պաշտամունքի նախարարի տեղակալ Ալբերտո Դ’Ալոտտո |
|
2010թ. մայիս |
Արտաքին հարաբերությունների, միջազգային առևտրի և պաշտամունքի նախարար Խորխե Տայանա |
|
2005թ. օգոստոս |
Արտաքին հարաբերությունների, միջազգային առևտրի և պաշտամունքի նախարար Ռաֆայել Բիելսա |
|
1998թ. հունիս |
Նախագահ Կառլոս Մենեմ |
Իրավապայմանագրային դաշտ
Համաձայնագրեր
- Հայաստանի Հանրապետության և Արգենտինայի Հանրապետության միջև համագործակցության մասին ընդհանուր համաձայնագիր (ստորագրվել է 11.06.1992թ.)
- Հայաստանի Հանրապետության կառավարության և Արգենտինայի Հանրապետության կառավարության միջև ներդրումների փոխադարձ հովանավորության և խթանման վերաբերյալ համաձայնագիր (ստորագրվել է 1993թ. ապրիլի 16-ին)
- Հայաստանի Հանրապետության կառավարության և Արգենտինայի Հանրապետության կառավարության միջև առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագիր (ստորագրվել է 03.05.1994թ.)
- Հայաստանի Հանրապետության կառավարության և Արգենտինայի Հանրապետության կառավարության միջև գիտատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր (ստորագրվել է 03.05.1994թ.)
- Հայաստանի Հանրապետության Պետատոմհսկողության և Արգենտինայի Հանրապետության Միջուկային կարգավորման մարմնի միջև միջուկային կարգավորման բնագավառում տեխնիկական համագործակցության և տեղեկատվությունների փոխանակման մասին համաձայնագիր (ստորագրվել է 06.10.1997թ.)
- Հայաստանի Հանրապետության կառավարության և Արգենտինայի Հանրապետության կառավարության միջև միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր (ստորագրվել է 30.06.1998թ.)
- Հայաստանի Հանրապետության և Արգենտինայի Հանրապետության միջև մշակույթի և կրթության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր (ստորագրվել է 30.06.1998թ.)
- Հայաստանի Հանրապետության կառավարության և Արգենտինայի Հանրապետության կառավարության միջև դիվանագիտական, ծառայողական կամ պաշտոնական անձնագրեր կրող անձանց համար վիզային համակարգի պարզեցման մասին համաձայնագիր (ստորագրվել է 30.06.1998թ.)
- Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Արգենտինայի Հանրապետության առողջապահության ու սոցիալական հարցերի նախարարության միջև առողջապահության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր (ստորագրվել է 30.06.1998թ.)
- Հայաստանի Հանրապետության կառավարության և Արգենտինայի Հանրապետության կառավարության միջև ագրոարդյունաբերական բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր (ստորագրվել է 17.05.2000թ.)
- Երևան քաղաքի (Հայաստան) և Բուենոս Այրես քաղաքի (Արգենտինա) միջև բարեկամության և համագործակցության մասին համաձայնագիր (ստորագրվել է 18.05.2000թ.)
- Հայաստանի Հանրապետության կառավարության և Արգենտինայի Հանրապետության կառավարության միջև մշակույթի և կրթության բնագավառում 2002-2005թ համագործակցության ծրագրեր (ստորագրվել է 03.05.2002թ.)
- Հայաստանի Հանրապետության կառավարության և Արգենտինայի Հանրապետության կառավարության միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր (ստորագրվել է 03.05.2002թ.)
- Հայաստանի Հանրապետության ՙԶարգացման հայկական գործակալության՚ և Արգենտինայի Հանրապետության ՙԷքսպորտ. Ար.՚ հիմնադրամի միջև համագործակցության համաձայնագիր (ստորագրվել է 03.05.2002թ.)
- Հայաստանի Հանրապետության կառավարության և Արգենտինայի Հանրապետության կառավարության միջև սեյսմիկ պաշտպանության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր (ստորագրվել է 03.05.2002թ.)
- Հայաստանի Հանրապետության կառավարության և Արգենտինայի Հանրապետության կառավարության միջև բույսերի պաշտպանության և ֆիտոսանիտարական կարանտինի բնագավառներում համագործակցության մասին համաձայնագիր (ստորագրվել է 30.08.2005թ.)
- Հայաստանի Հանրապետության կառավարության և Արգենտինայի Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրերի դեպքում մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագիր (ստորագրվել է 15.09.2011թ.)
- Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի և Արգենտինայի Հանրապետության արտաքին գործերի, միջազգային առևտրի և պաշտամունքի նախարարության ազգային արտաքին ծառայության ինստիտուտի միջև փոխգործակցության համաձայնագիր (ստորագրվել է 15.09.2011թ.)
- Հայաստանի Հանրապետության և Արգենտինայի Հանրապետության միջև 2011-2015թթ. մշակութային համագործակցության մասին ծրագիր (ստորագրվել է 15.09.2011թ.)
- Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և Արգենտինայի Հանրապետության սպորտի քարտուղարության միջև սպորտի բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր (ստորագրվել է 04.09.2012թ.)
- Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և Արգենտինայի Հանրապետության պետական եկամուտների դաշնային վարչության միջև մաքսային գործերում համագործակցության և փոխադարձ օգնության մասին համաձայնագիր (ստորագրվել է 23.10.2012թ.)
- Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Արգենտինայի Հանրապետության կառավարության միջև արձակուրդի և աշխատանքի ծրագրի մասին (ստորագրվել է 07.07.2014թ.)
- Համաձայնագիր Հայաստանի Հանրապետություն կառավարության և Արգենտինայի Հանրապետության կառավարության միջև հարկային հարցերում տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագիր (ստորագրվել է 07.07.2014թ.)
- Հայաստանի Հանրապետության կառավարության և Արգենտինայի Հանրապետության կառավարության միջև տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր (ստորագրվել է 07.07.2014թ.)
- Հայաստանի Հանրապետության և Արգենտինայի Հանրապետության կառավարությունների միջև դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների, միջազգային կազմակերպությունների դիվանագիտական, հյուպատոսական, վարչական և տեխնիկական անձնակազմի խնամքի տակ գտնվող ընտանիքի անդամների` վճարովի գործունեության ազատ իրականացման մասին համաձայնագիր (ստորագրվել է 03.09.2014թ.)
- ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի և ԱՀ արտաքին գործերի և պաշտամունքի նախարարության ազգային արտաքին ծառայության ինստիտուտի միջև փոխգործակցության համաձայնագիրը (ստորագրվել է 03.09.2014թ.)
Հուշագրեր
- Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Արգենտինայի Հանրապետության արտաքին գործերի և պաշտամունքի նախարարության միջև խորհրդակցությունների մեխանիզմ ստեղծելու նպատակով փոխըմբռնման մասին հուշագիր (ստորագրվել է 11.06.1992թ.)
- Հայաստանի Հանրապետության կառավարության և Արգենտինայի Հանրապետության կառավարության միջև փոխըմբռնման մասին հուշագիր (ստորագրվել է 11.06.1992թ.)
- Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Արգենտինայի Հանրապետության գյուղատնտեսության, անասնաբուծության և ձկնաբուծության նախարարության միջև համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր (ստորագրվել է 22.07.2011թ.)
- Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Բուենոս Այրես քաղաքի մշակույթի նախարարության միջև մտադրությունների մասին հուշագիր (ստորագրվել է 04.10.2011թ.)
- Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Արգենտինայի Հանրապետության գիտության, տեխնոլոգիայի և արդյունաբերական նորարարությունների նախարարության միջև գիտական և նորարարական հետազոտությունների բնագավառում փոխըմբռնման հուշագիր (ստորագրվել է 07.07.2014թ.)
- «Արգենտինայի Հանրապետության ԱԳՆ և Երևանի Բրյուսովի անվան պետական լեզվագիտական համալսարանի միջև լեզուների և սոցիալական գիտությունների բնագավառում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր (ստորագրվել է 25.12.2018թ.)
- ՀՀ ԿԳՄՍ նախարարության Հայոց լեզվի և հայագիտության այլ ուսումնական միավորների ուսուցում օտարերկրյա բուհերում ծրագրի հիման վրա ԿԳՄՍ նախարարության և Ռոսարիոյի պետական համալսարանի միջև փոխըմբռնման հուշագիր (ստորագրվել է 01.2023թ.)
Համատեղ հայտարարություններ
- Հայաստանի Հանրապետության և Արգենտինայի Հանրապետության միջև բարեկամական հարաբերությունների հիմունքների մասին համատեղ հայտարարություն (ստորագրվել է 30.06.1998թ.):
- Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Արգենտինայի Հանրապետության նախագահ Էդուարդո Դուալդեի համատեղ հայտարարություն (ստորագրվել է 03.05.2002թ.)
Առևտրատնտեսական կապեր
Հայաստանի և Արգենտինայի միջև ապրանքաշրջանառության ծավալները (հազ. ԱՄՆ դոլար)
|
|
արտահանում |
ներմուծում (ըստ ծագման երկրի) |
|
2021 |
28.8 |
4672.7 |
|
2022 |
19.1 |
7975.3 |
|
2023 |
21.2 |
7946.1 |
|
2024 |
14․3 |
17498.2 |
|
2025 |
67.6 |
18917.0 |
Թարմացված է՝ 17.04.2026թ.