Ադրբեջանի ռազմական ագրեսիան, զարգացումների ժամանակագրություն 15.11.2020

15 նոյեմբերի, 2020

21:05 Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարությունը Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու հանդեպ իրականացված վանդալիզմի կապակցությամբ։

19:40 Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։

18:00 Շարունակվում է ռուսական խաղաղապահական ուժերի տեղակայումը Արցախում։ ՌԴ ՊՆ  

15:45 Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հումանիտար առաքելությամբ խումբ է ուղարկում Լեռնային Ղարաբաղ։

14:35 Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը Ստեփանակերտում սկսել է հիմնադրել Մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոն։

10:55 Կոլումբիայի համալսարանում մեկնարկել է հետազոտական նախագիծ՝ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հետ համագործակցությամբ: Նախագծի նպատակն է փաստաթղթավորել ադրբեջանական զինված ուժերի, Թուրքիայի կողմից սատարվող իսլամիստական զինյալների և վարձկանների կողմից իրականացված վայրագություններն ու պատերազմական հանցագործությունները: Արցախի մարդու իրավունքների պաշտպան

Տպել էջը