Ադրբեջանի ռազմական ագրեսիան, զարգացումների ժամանակագրություն 14.11.2020

14 նոյեմբերի, 2020

22:05 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

17:40 ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը համատեղ փաստահավաք աշխատանք են իրականացրել Արցախում, որին մասնակցել է Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը` միջազգային լրագրողների և փորձագետների ուղեկցությամբ:

16:05 Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հրապարակել է Արցախում տիրող իրավիճակի քարտեզը։

15:10 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի, Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի, ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ- ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Կարեն Աբրահամյանի և արտաքին գործերի նախախար Զոհրաբ Մնացականյանի հետ` քննարկելու Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը և առաջիկա անելիքները: Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյան

14:40 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դիմել է միջազգային պատկան մարմիններին՝ պահանջելով անհապաղ կանխել մշակութային վանդալիզմը

11:50 Արցախում ռուս խաղաղապահների 12 դիտակետ է տեղակայվել: 

10:20 ԱՀ պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանն ընդունել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին:

Տպել էջը