Ադրբեջանի ռազմական ագրեսիան, զարգացումների ժամանակագրություն 13.11.2020

13 նոյեմբերի, 2020

23:30 ԵՀԽ-ը Լեռնային Ղարաբաղի բնակչության համար «արդարության և մարդու իրավունքների վրա հիմնված տևական խաղաղության» շտապ կոչ է անում

23:00 Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ:

22:00 Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը

20:40 Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես կոչ է անում Ադրբեջանի Հանրապետությանը՝ կատարելու Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայով ստանձնած իր միջազգային պարտավորությունները:

19:55 Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ:

18:55 Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղում մարդասիրական հիմնախնդիրների լուծման վերաբերյալ հանդիպում է ունեցել պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի, արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի, արտակարգ իրավիճակների նախարար Եվգենի Զինիչևի և ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովի հետ:

18:50 Զոհրաբ Մնացականյանը և Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել: Նրանք մտքեր են փոխանակել նոյեմբերի 10-ի համատեղ հայտարարության դրույթների գործնական իրականացման հարցերի շուրջ:

17:55 Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ընդլայնված կազմով խորհրդակցություն՝ Արցախից տեղահանված անձանց առնչվող հարցերը քննարկելու նպատակով:

17:10 Հրադադարի ռեժիմը շարունակվում է պահպանվել շփման գծի ամբողջ երկայնքով: Պաշտպանության բանակ

16:10 Արցախի իշխանությունները սկսել են քաղաքացիական ենթակառուցվածքների արագացված վերականգնում: Աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Միքայել Վիրաբյան

13:20 Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում տիրող իրավիճակի վերաբերյալ ՄԹ հայտարարությունը

12:55 Արցախի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է խաղաղապահների 10 դիտակետ: Ռուսաստանի պաշտպանության նախարարություն

11:10 Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում առկա հակամարտության վերաբերյալ ԱՄՆ հայտարարությունը

11:05 Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էմանուել Մակրոնի հետ:

00:10 Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է երեխաների իրավունքների խախտման վերաբերյալ արտահերթ զեկույց:

Տպել էջը