Ադրբեջանի ռազմական ագրեսիան, զարգացումների ժամանակագրություն 12.11.2020

12 նոյեմբերի, 2020

21:45 Ռուսական խաղաղապահները ժամանում են Ստեփանակերտ։ ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկով։

21:30 Հայաստանի պաշտպանության նախարարությունը աշխատում է խաղաղապահների և ԿԽՄԿ-ի հետ ռազմագերիների փոխանակման հարցի շուրջ։ ՀՀ ՊՆ տեղեկատվության և հանրային կապերի վարչություն։

21:00 Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը hեռախոսազրույցներ է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչների հետ։ 

20:20 Շվեդիան կշարունակի աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական լուծմանն ուղղված ջանքերին։ Շվեդիայի արտաքին գործերի նախարար Ան Լինդե։ 

17:10 Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Լեռնային Ղարաբաղում խաղաղապահներ տեղակայելու վերաբերյալ։ ՌԻԱ նովոստի

14:50 Կանադան շարունակում է աջակցել հայ ժողովրդին։ Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայն։ 

14:00 Այդ փաստաթուղթը չի նախատեսում հարցի բովանդակային լուծում․ միայն ռազմական գործողությունների դադար։ Վարչապետի ուղերձը ժողովրդին։

12:05 Ռուսաստանի և Թուրքիայի աջակցությամբ ձեռքբերված հրադադարի պայմաններ արդարացի չեն։ ԱՄՆ Կոնգրեսական Բրեդ Շերման։

10:35 Լեռնային Ղարաբաղի զինադադարի համաձայնագրի պայմաններ անընդունելի են։ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչ Ֆրենկ Փալոն։

Տպել էջը