Ադրբեջանի ռազմական ագրեսիան, զարգացումների ժամանակագրություն 11.11.2020

11 նոյեմբերի, 2020

21:15 Լեռնային Ղարաբաղում և դրա շրջակայքում տեղակայված վարձկանները պետք է հեռացվեն: ՄԱԿ փորձագետներ

17:35 ՀԱՊԿ-ը ողջունում է ղարաբաղյան զինադադարը: Գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զաս

15:10 Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով ժամանած Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին: Պաշտպանության նախարարություն

14:25 Նիդերլանդների 4 քաղաքական կուսակցություններ ցանկանում են, որ ԵՄ զենքի էմբարգո կիրառի ընդդեմ Թուրքիայի: Հայտնում է NOS-ը

14:20 Պատերազմն ավարտելու քայլ չկատարելը կնշանակեր ավելի շատ կորուստներ և զոհեր: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան

11:05 Լեռնային Ղարաբաղի զինադադարը կհանգեցնի «լիարժեք» բանակցային գործընթացի: Ռուսաստանի ԱԳՆ

10:10 Ռուս խաղաղապահները մեկնել են Լեռնային Ղարաբաղ: Ռուսաստանի պաշտպանության նախարարություն

09:20 Երևանն ու Բաքուն պետք է վերսկսեն բանակցությունները Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ: Ֆրանսիայի` Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հայտարարությունը

Տպել էջը