Ադրբեջանի ռազմական ագրեսիան, զարգացումների ժամանակագրություն 09.11.2020

09 նոյեմբերի, 2020

23:25 Ադրբեջանի զինուժի կողմից ռուսական Մի-24 ուղղաթիռի խոցման վերաբերյալ Հայաստանի ԱԳ նախարարության հայտարարություն: 

22:55 ՀԱՊԿ-ը խորը մտահոգություն է հայտնում ռուսական Մի-24 ուղղաթիռի խոցման կապակցությամբ: ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինով

22:40 Ադրբեջանն ավելի քան 10 անգամ հարվածել է Ստեփանակերտին հեռահար հրթիռներով: Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն

22:35 Ռուսական ուղղաթիռի խոցումը ագրեսիա է միաժամանակ եւ Հայաստանի և Ռուսաստանի դեմ: Վարչապետի գլխավոր խորհրդական Վաղարշակ Հարությունյան

21:20 Մոսկվան չի կիսում Անկարայի տեսակետը ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ: ՌԴ ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովա

20:45 Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի օդային տարածքում խոցել են ռուսական Մի-24 ուղղաթիռ: ՌԻԱ Նովոստի

19:50 Շուշին եղել և կլինի հայկական: Ժամանակն է բեկում մտցնելու: Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյան

19:15 Շուշիի համար մարտերը շարունակվում են: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան

17:00 Կարմիր Շուկայի ուղղությամբ Ադրբեջանի հարձակումը կասեցվել է: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ

16:50 ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակի մեկնաբանությունը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ BBC լրատվական գործակալությանը տված հարցազրույցում արված հայտարարությունների վերաբերյալ:

16:30 Հայաստանը չի հանդուրժի երկրորդ ցեղասպանություն: Kathimerini-ին տված հարցազրույցում ասել է նախագահ Արմեն Սարգսյանը

14:10 Ռուսաստանը ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ: Կրեմլի մամուլի խոսնակ Պեսկով

12:45 Մարտունու, Մարտակերտի, Թաղավանդի և այլ ուղղություններում հակառակորդի հարձակման փորձերը ձախողվել են: ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան

11:30 Էրդողանն առաջարկում է Պուտինին Ղարաբաղի հարցով ստեղծել աշխատանքային խումբ: CNNTurk 

10:25 Սեպտեմբերի 27-ից սկսած Պաշտպանության բանակը հայտնել է 1,216 զոհված զինծառայողի մասին:

09:55 Ստեփանակերտը հրթիռակոծվել է հեռահար հրթիռներով: Արցախի Արտակարգ իրավիճակների պետական  ծառայություն:

Տպել էջը