Ադրբեջանի ռազմական ագրեսիան, զարգացումների ժամանակագրություն 03.11.2020

03 նոյեմբերի, 2020

23:50 ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը Ադրբեջանի ԶՈՒ կողմից Արցախի Հանրապետության Ստեփանակերտ և Շուշի քաղաքների հրթիռակոծման վերաբերյալ

23:25 Շուշին կրկին հրթիռակոծվել է. Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն

22:00 Արցախն ահաբերկչության դեմ պայքարի առաջնագծում է. Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյան

21:55 Զելենսկին կասեցնում է Ադրբեջանին ռադիոլոկացիոն կայանի բաղադրիչների մատակարարման պայմանագիրը. ZN ուկրաինական կայք

21:50 Տարածաշրջանում տեղակայված ահաբեկիչների կեսից ավելին ոչնչացվել է. Արցախի նախագահ

21:35 Ադրբեջանական ուժերը հարվածներ են հասցրել Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնին. վիրավորվել են երկու քաղաքացիական անձ. Արցախի արտակարգ իրավիճակների պետական ​​ ծառայություն

21:25 Հակառակորդը կրկին հրթիռակոծում է Ստեփանակերտը և Շուշին. Արցախի պաշտպանության նախարարություն

21:10 Ներկայումս Ռուսաստանն ամենաակտիվ միջնորդն է. վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը «Jerusalem Post»-ին

20:45 Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը հայտնում է, որ մոտ 230 սիրիացի վարձկաններից բաղկացած նոր խումբ է տեղափոխվել Ադրբեջան՝ Արցախում հայերի դեմ կռվելունպատակով. Infoteka24

20:25 Ադրբեջանի ռազմական կորուստները. ինֆոգրաֆիկա

19:20 Հոկտեմբերի 10-ին Մոսկվայում հայկական և ադրբեջանական կողմերից ընդունված համատեղ հայտարարությունում բանակցային գործընթացի ձևաչափը մնացել է անփոփոխ. Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրով

19:10 Բացի բանակցայինից այլ ճանապարհները պատմական փակուղի են տանում. նախագահ Սարգսյանի հարցազրույցը PБK-ին

18:30 Մերձավոր Արևելքից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի տեղակայված վարձկանների թիվը հասնում է 2000-ի. Ռուսաստանի արտաքին գործերի նախարար

18:00 ԼՂ ժողովուրդն անցնում է ծանր հումանիտար ճգնաժամի միջով. Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանի հարցազրույցը SIR-ին

17:40 Հակառակորդն օրվա ընթացքում ռազմական ​​ավիացիա է կիրառել Մարտունու ուղղությամբ և հրթիռակոծել է Շուշի քաղաքը. Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն

16:40 Ադրբեջանի զինված ուժերի կողմից արձակված արկերից մի քանիսը ընկել է Իրանի տարածք. ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ

16:30 Միացյալ Նահանգները երկու կողմերին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և սկսել բանակցություններ. Պետդեպարտամենտի ներկայացուցիչ

13:30 Իրանի գերագույն առաջնորդը Արցախ անհապաղ զինադադարի կոչ է արել. «Mehr» լրատվական գործակալություն

12:20 Արցախի Հանրապետության տարածքում հայտնաբերվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից արձակված նոր զենք. Արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայություն

09:40 Լեռնային Ղարաբաղի հրթիռակոծումը կարելի է որակել որպես ռազմական հանցագործություն. ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատար

00:05 Ադրբեջանի կողմից Արցախի տարածքում գտնվող առնվազն 1815 հա անտառների կանխամտածված հրդեհումը ռազմական հանցագործություն է. Արցախի մարդու իրավունքների պաշտպան

Տպել էջը