Ադրբեջանի ռազմական ագրեսիան, զարգացումների ժամանակագրություն 02.11.2020

02 նոյեմբերի, 2020

23:55 ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի հայտարարությունը Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսության շենքի նկատմամաբ վանդալիզմի կապակցությամբ

23:50 Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայում ներգրավված հերթական սիրիացի վարձկանն է  ձերբակալվել

23:35 Պուտինը քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը Փաշինյանի և Ալիևի հետ ունեցած հեռախոսազրույցներում․ հայտնում է Կրեմլը 

21:55 Բոլորը պետք է հասկանան, որ ռազմական գործողությունները չեն դադարի և հրադադար չի հաստատվի, քանի դեռ Հայաստանը չի լքել օկուպացրած տարածքները: Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքար

20:55 Մինչ սոցիալական մեդիայում շրջանառվում էին բազում կեղծ լուսանկարներ, մեդիա կազմակերպությունների կողմից իրականացված խորքային ուսումնասիրությունը այն տեսանյութի, որում ադրբեջանական զինված ուժերը գնդակահարում են զինվորական համազգեստով երկու գերեվարված հայի, ի հայտ բերեց ուշագրավ և խորապես մտահոգիչ տեղեկատվություն: Միշել Բաչելետ, ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար

20:35 Արցախի խաղաղ բնակավայրերը թիրախավորելուց բացի, ադրբեջանաթուրքական ուժերն Արցախի գրեթե բոլոր շրջանների անտառային գոտիներում կիրառում են հրկիզող հրթիռներ: Հաղորդում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը 

20:25 Թուրքիան իրապես ներգրավված է Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական գործողություններում սիրիացի վարձկանների տեղակայման գործում : Հայտնի է, որ Ադրբեջանը և Թուրքիան ունեն սերտ կապեր, այդ թվում նաև ռազմական համագործակցություն: Նիդերլանդների արտաքին գործերի նախարար

20:20 Մինչ օրս առնվազն 46 քաղաքացիական անձ զոհվել և 142-ը վիրավորվել են  Ադրբեջանի զինված ուժերի կողմից: Արցախի ՄԻՊ

19:50 Նորվեգիան 1.5 միլիոն եվրո մարդասիրական օգնություն կտրամադրի Արցախի ժողորդին: ՏԱՍՍ

18:55 Թուրքերը վանդալիզմի են ենթարկել Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսության շենքը: Ֆրանս 24

18:10 Ադրբեջանական կողմը հրետանային միջոցներից կրակ է վարել Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղի ուղղությամբ, ինչի հետևանքով մեկ քաղաքացիական անձ զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել: ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյան

17:10 Վարձկաններն Արցախի դեմ պատերազմում. նոր տեսանյութ Զինուժ մեդիայի կողմից

16:40 Մարտունու շրջանի Ննգի գյուղը և հարակից բնակավայրերը մշտապես հակառակորդի կրակի տակ են: Ննգի համայնքի ղեկավար

16:00 Իրանին զգուշացվել է երկրի հյուսիսային սահմաններին մոտ տեղակայված ահաբեկիչների մասին: Իրանի փոխարտգործնախարար Սեյեդ Աբաս Արագչի

15:45 Հայաստանի կառավարությունը հավելյալ փաստեր է ներկայացրել ՄԻԵԴ՝ ադրբեջանական ուժերի կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտումների վերաբերյալ: ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ

15:30 Ադրբեջանական ուժերը շարունակում են հրթիռակոծել Մարտունին և Մարտակերտը:  ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն

14:50 Մեխանիզմների համար անհրաժեշտ բոլոր չափորոշիչները պետք է համաձայնեցվեն հակամարտության բոլոր կողմերի հետ խորհրդակցություններում: Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկո

14:25 Ադրբեջանը, 10 միլիոն բնակչությամբ և նավթային ահռելի եկամուտներով, ընդունեց, որ անկարող է լուծել իր անվտանգության խնդիրները: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան

12:20 Արցախի նախագահը հանդիպել է Բալայանի և Մեղրյանի անվան զորամիավորումների կամավորականների հետ և պարգևատրել արիության համար մեդալներով: ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյան

10:40 Առաջնագծի երկայնքով շարունակվել են տարբեր ինտենսիվության մարտերը: Արցախի ՊԲ

Տպել էջը