Ադրբեջանի ռազմական ագրեսիան, զարգացումների ժամանակագրություն 01.11.2020

01 նոյեմբերի, 2020

23:35 Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարությունը Ադրբեջանի կողմից ֆոսֆորային զինամթերքի կիրառման վերաբերյալ

23:30 ՀՀ ԱԳ նախարարությունը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից տարածաշրջան օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղակայման վերաբերյալ

22:20 Այսօր վաղ առավոտից հակառակորդի ուժերը, զինյալ ահաբեկիչները և վարձկանները շարունակում են իրենց հարձակողական գործողությունները տարբեր ուղղություններով: ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան

21:35 Ադրբեջանի սոցիալական ցանցերում անցկացվում են հայերի էթնիկական զտումները խրախուսող հարցումներ. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը ձեռք է բերել ապացույցներ: ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյան

20։25 Ադրբեջանի զինված ուժերն ամեն օր հրթիռակոծում են Շուշին. WarGonzo-ի հատուկ ռեպորտաժը քաղաքից 

19։30 Ադրբեջանի զինված ուժերի վայրագությունները ապացուցում են, որ նրանք պատրաստվում են ահաբեկչական մեթոդներով Արցախում էթնիկական զտումներ իրականացնել։ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյան 

18:20 Հակառակորդը հարվածել է Ասկերանի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի հրշեջ մեքենային: Արցախի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայություն

17:30 Եկեք չմոռանանք Արցախի մասին, որտեղ այժմ ռազմական գործողություններ են ընթանում՝ հրադադարի կարճատև ընդմիջումներով: Ենթակառուցվածքներին, տներին և աղոթատեղիներին հասցված վնասը մեծանում է, և ավելի ու ավելի շատ խաղաղ բնակիչներ են տուժում։ Սա ողբերգություն է: Հռոմի Ֆրանցիսկոս պապ

15:50 Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն այսօր այցելել է Բաքու՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: ՌԻԱ Նովոստի

15:20 Հակառակորդի հրթիռակոծության արդյունքում վնասվել է Շուշիի Գոհար աղայի վերին մզկիթը: Արցախի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայություն

14։45 Պատերազմի շարունակության ամեն օրը ֆրուստրացիայի է բերելու Ադրբեջանի հանրությանը. վարչապետը՝ Al Jazeera-ին

14։10 ՊԲ ստորաբաժանումների կողմից գերեվարված հերթական սիրիացի վարձկանը հարցաքննվել է․ տեսանյութ

14:05 Ֆրանսիայում՝ Լիոնում, թուրքերը վանդալիզմի են ենթարկել Հայոց ցեղասպանության հուշարձանը: Հայաստանի Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակ

13:40 Ադրբեջանական հարձակումների արդյունքում ավերվել է ընդհանուր առմամբ 70 ուսումնական հաստատություն: Արցախի կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյան 

13։25 Ադրբեջանի ռազմական կորուստներ։ Ինֆոգրաֆիկա

12։50 AP-ի տեսանյութը Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ պատերազմական հանցագործությունների ևս մեկ անժխտելի ապացույց է. ՄԻՊ

12:45 Իրանը չի հանդուրժի զինյալ ահաբեկիչների ներկայությունը իր սահմանների մոտ: Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆ

12:40 Արցախի ՊԲ ստորաբաժանումները գերեվարել են մեկ այլ զինյալ ահաբեկչի: ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյան

12:35 Այժմ առկա են համապարփակ ապացույցներ այն մասին, որ հազարավոր վարձկաններ ներգրավված են եղել Արցախի դեմ ռազմական ագրեսիայում: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան

12։25 ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը «Sputnik International»-ին

10:40 Առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը վերսկսել են հարձակողական գործողությունները: Արցախի Պաշտպանության բանակ

10:05 Գիշերը հակառակորդը ռազմական ավիացիա է օգտագործել Մարտունի քաղաքի վրա: Արցախի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայություն

09:55 ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը կոչ է անում Արցախի ռազմական գործողությունների ժամանակ խաղաղության թիրախ չդարձնել խաղաղ բնակիչներին: ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ

09։10 Ադրբեջանական հանցագործությունների հետևանքով Արցախում սպանվել է ընդհանուր 45 խաղաղ բնակիչ. ՄԻՊ

Տպել էջը