Ադրբեջանի ռազմական ագրեսիան, զարգացումների ժամանակագրություն 31.10.2020

31 հոկտեմբերի, 2020

22:15 Լիակատար հրադադարի ռեժիմի հաստատումը հնարավոր չէ մինչև չներդրվեն վերիֆիկացիոն մեխանիզմներ: ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան

21:45 Ադրբեջանի զինված ուժերն Արցախում կիրառում են զանգվածային ոչնչացման զինամթերք։ 

19:20 Կանադայի ԱԳ նախարարը Զոհրաբ Մնացականյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ կարևորել է հրադադարի ռեժիմի հաստատման վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրումը: Գրել է Կանադայի արտգործնախարարը

18։25  Ադրբեջանի ռազմական կորուստները․ ինֆոգրաֆիկա

17։50 Միջազգային հանրությունը մարդու իրավունքները պաշտպանելու հարցում պետք է ճիշտ գործի․ ԱՀ ՄԻՊ

17:25 Ռուսական կողմի դիրքորոշումն այն է, որ Մոսկվան կկատարի դաշնակից Երևանի առջև իր ստանձնած պարտականությունները, եթե ռազմական գործողությունները տեղափոխվեն ուղղակիորեն Հայաստանի տարածք: Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովա

17։20 Այն, ինչ անում է Ադրբեջանը. կատարյալ անհարգալից վերաբերմունք իր ստանձնած պարտավորությունների նկատմամբ, շարունակական ագրեսիա, խաղաղ բնակչությանը պատճառած ավերածություններ և արգելված զենքի օգտագործում։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյան

17:10 Առնվազն 4 ռազմագերի դաժան վերաբերմունքի են ենթարկվել մինչ սպանվելը: Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյան

17:05 Ադրբեջանական հրթիռակոծությունից սպանվել է 59-ամյա քաղաքացի: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արցախի մարդու իրավունքների պաշտպանը

16։30 Ղարաբաղ Ադրբեջանի հսկողության տակ նշանակում է Ղարաբաղն առանց հայերի, ինչը ցեղասպանություն է. վարչապետ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Al Arabiya հեռուստաալիքին

15:50 ԵՄ-ն 400 հազար եվրոյի չափով օգնություն է տրամադրել ԼՂ հակամարտությունում տուժած խաղաղ բնակչությանը: ԵՄ ճգնաժամային կառավարման հանձնակատար Յանեզ Լենարչիչը

14:45 Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալը Թուրքիայում ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նախաձեռնությունը: IRNA լրատվական գործակալություն

14:40 Ֆոսֆորային զինատեսակի կիրառման անհերքելի փաստերից հետո ադրբեջանական պաշտոնական շրջանակները լծվել են  զավեշտի հասնող պարզունակ հայտարարություններով

14։35 Ադրբեջանը շարունակում է կրակի տակ պահել Արցախի խաղաղ բնակավայրերը: Առավոտյան Ստեփանակերտը, կեսօրին Մարտունի և Մարտակերտ քաղաքները հրթիռակոծվել են հակառակորդի կողմից: Արցախի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայություն

14:20 Ադրբեջանի ղեկավարությունը ի վիճակի չէ կատարել իր իսկ ստանձնած պարտավորությունները: Վարչապետ Նիկոլ Փաշինյան 

12:40 Ռուսաստանը բոլոր անհրաժեշտ օգնությունը կտրամադրի Երևանին, եթե ռազմական գործողությունները տեղափոխվեն Հայաստանի տարածք: Ռուսաստանի ԱԳՆ

11:10 Մեծ Բրիտանիան 1 միլիոն ֆունտ ստերլինգ օգնություն կտրամադրի Արցախին: Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբ

10:55 Ադրբեջանի կողմից կրկին Շուշին հրթիռակոծելու հետևանքով վիրավորվել են քաղաքացիական անձինք: ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյան

10։00 Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: ՀՀ վարչապետը դիմել է ՌԴ նախագահին՝ սկսելու անհապաղ խորհրդակցություններ՝ սահմանելու աջակցության տեսակները և չափը, որը Ռուսաստանի Դաշնությունը կարող է հատկացնել Հայաստանի Հանրապետությանն իր անվտանգության ապահովման համար՝ հիմք ընդունելով Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները և 1997թ. օգոստոսի 29-ի «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագրի 2-րդ հոդվածը

09:45 Ստեփանակերտը առավոտյան հրթիռակոծվել է, թիրախը կրկին քաղաքացիական ենթակառուցվածքներն են: Արցախի պետական ​​արտակարգ իրավիճակների ծառայություն

00։25 Ավարտվեց Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Ժնևում։ Կողմերը համաձայնեցին չհրթիռակոծել խաղաղ բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածները։ ՀՀ ԱԳ նախարար

00:20 Ադրբեջանը օգտագործում է ֆոսֆորային զինատեսակ, որը զանգվածային ոչնչացման բնույթի է և արգելված է Ժևի կոնվենցիաներով: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյան

00:10 85-ամյա հայ կինը պատմել է Ադրբեջանում  իր գերեվարված լինելու ժամանակ անմարդկային վերաբերմունքի մասին։

Տպել էջը