Ադրբեջանի ռազմական ագրեսիան, զարգացումների ժամանակագրություն 30.10.2020

30 հոկտեմբերի, 2020

23:55 Ադրբեջանի պնդումները՝ Բերձորի հիվանդանոցը ռազմական նպատակներով օգտագործելու վերաբերյալ, կեղծ են: Արցախի մարդու իրավունքների պաշտպան:

23:05 Կանադան դադարեցնում է Թուրքիային ռազմական սարքավորումների վաճառքը՝ Ադրբեջանի կողմից վերջիններիս օգտագործման վերաբերյալ հաղորդումներից հետո - Թրյուդո

23:00 Հայկական կողմն ուսումնասիրում է Ադրբեջանի կողմից Արցախի անտառներում հրդեհ բռնկելու նպատակով ֆոսֆոր պարունակող զենքի օգտագործման մասին տեղեկատվությունը: ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան

22:55 Միացյալ Նահանգներն առաջարկում է Սկանդինավցի խաղաղապահների տեղակայումը Արցախում, - ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Օ՛Բրայան

22:20 Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծման են ենթարկել Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղը: ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան

22:05 ԱՄՆ-ն փաստում է, որ Ադրբեջանը անվճռական է առանց նախապայմանների հրադադարի կյանքի կոչման հարցում: ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Օ՛Բրայան

20:55 Ադրբեջանի հրետակոծման հետևանքով Արցախի Ակնաղբյուր գյուղում սպանվել է 1, վիրավորվել 6 խաղաղ բնակիչ: Արցախի ՄԻՊ

19:35 Ադրբեջանական բանակը Բերձորի ուղղությամբ խուճապահար փախուստի է դիմել: Արցախի տեղեկատվական շտաբ

19:30 ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Ժնևում հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տնօրեն Փիթեր Մաուրերի հետ: Կոմիտեի տնօրենը կարևորել է կրակի դադարեցման շուրջ համաձայնությունների կյանքի կոչումը: ՀՀ ԱԳՆ

17:55 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի փոխարտգործնախարար Արաղչիին: Պարոն Արաղչին դատապարտել է քաղաքացիական ենթակառուցվածքների և բնակավայրերի թիրախավորումը: ՀՀ Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

17:50 Արցախի նախկին նախագահները վարչապետին տեղեկացրել են, որ Լևոն Տեր-Պետրոսյանը և Ռոբերտ Քոչարյանը ցանկանում են մեկնել Մոսկվա: Մանե Գևորգյան, ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ

17:15 Ռուս խաղաղապահների տեղակայումն ընդունելի է Հայաստանի և Արցախի համար: Վարչապետ Նիկոլ Փաշինյան

17:15 Արցախի նախագահն ընդունել է Բելգիայի պատգամավոր Ջորջ Դալմանի գլխավորած պատվիրակությանը: Երկուստեք ընդգծվել է ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը: Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվական վարչություն 

16:45  Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է եվրոպական առաջատար մի քանի լրատվամիջոցների հարցերին. The Telegraph, European Post, Foreign Policy, Tageblatt and Il Giornale 

16:25 Հայաստանի և Իրանի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններ են անցկացնում. ՀՀ ԱԳՆ

16:00 Պուտինն Անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է իրադրությունն Արցախում

15:30 Կանանց առաջին վաշտի մարզումները. Զինուժ Մեդիա

15:05 Արցախի ՊԲ-ն գերեվարել է հերթական ահաբեկչին. Հրապարակվել է հարցաքննության տեսանյութը

14:25 ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը և ՌԴ-ում Իտալիայի դեսպանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը. ՌԴ ԱԳՆ

14:15 ԱԳ նախարար Մնացականյանը Ժնևում հանդիպել է համանախագահների հետ. ՀՀ ԱԳՆ

14:10 Արցախում խաղաղապահները կարող են տեղակայվել միայն երկու կողմերի համաձայնությամբ. Կրեմլի խոսնակ Պեսկով

13:55 Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն  ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Հելեն Ֆեյզիին: Հելեն Ֆեյզին կարևորել է կրակի անհապաղ դադարեցման շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը:

13:20 Մոսկվան չի բացառում Արցախի դեմ կռվող սիրիացի վարձկանների՝ Ռուսաստան թափանցելու վտանգը: ՌԴ ԱԳ փոխնախարար Օլեգ Սիրոմոլոտով

13:15 Գերմանիան 2 միլիոն եվրո կհատկացնի Կարմիր Խաչին՝ Արցախին օգնություն տրամադրելու համար: Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաաս

11:45 Այս պահին ինտենսիվ մարտեր են ընթանում հարավային ճակատում: ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան 

11:15 Ես կողմ եմ հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայմանը, բայց խնդիրն այն է, որ հակամարտության գոտում ՌԴ խաղաղապահների տեղակայումը պետք է ընդունելի լինի հակամարտության բոլոր կողմերի համար: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան 

10:00 Գերեվարված 84-ամյա Միշա Մելքումյանն այս գիշեր մահացել է: Հաշվի առնելով բոլոր ապացույցներն ու փաստագրումները, թե ինչ անմարդկային վերաբերմունքի են ենթարկում ու ինչ դաժանությամբ են վարվում հայ գերիների հետ Ադրբեջանի զինված ուժերը, ակնհայտ է դառնում հիմնավոր ենթադրությունը, թե ինչից կարող էր մահանալ մեր հայրենակիցը: ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյան

09։55 Ադրբեջանն այժմ հրթիռակոծել է ծննդատունը, որն օգտագործվում էր COVID-19 հիվանդներին բուժելու նպատակով, հրթիռակոծել է պատմական եկեղեցին և բազմաթիվ այլ քաղաքացիական կառույցներ ամբողջ Արցախում: Պետական դեպարտամենտը պետք է դատապարտի այս սարսափելի գործողությունները: ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնե

00։25 Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռոբերտ Օ'Բրայենի հետ: Նա հավաստիացրել է, որ իրենք շարունակելու են իրենց միջնորդական ջանքերը՝ նպատակաուղղված հաստատել հրադադարի ռեժիմը և բացառել հակամարտության մեջ երրորդ կողմերի ներգրավումը: Վարչապետի աշխատակազմ

Տպել էջը