Ադրբեջանի ռազմական ագրեսիան, զարգացումների ժամանակագրություն 29.10.2020

29 հոկտեմբերի, 2020

23։50 Ամերիկայի Միացյալ Նահանգները կոչ է արել արտաքին կողմերին զերծ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը միջամտելուց։ TASS

23։15 Արցախը հերքում է Ադրբեջանի Բարդայի ուղղությամբ կասետային ռումբի կիրառումը: Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյան

22։55 Արցախի բնակչության գոյությունը հնարավոր չէ Ադրբեջանի իրավասության՝ յուրիսդիկցիայի ներքո: ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյան

22:20 Արցախը բարելավում է դիրքերը Բերձոր-Արաս գետի ուղղությամբ: ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան

22:05 Ադրբեջանի զինված ուժերի վայրագությունները նման են Իսլամական պետության մեթոդներին: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան

21:25 ԵԽ կուսակցությունները կոչ են անում հաստատել միջազգային վերիֆիկացիոն մեխանիզմներ Արցախում հրադադարի ռեժիմի պահպանման համար

21:05 Մենք պետք է դիմադրենք և հաղթենք: Փաշինյանը պատասխանում է Արամ Ա կաթողիկոսի նամակին

19:40 Ես հավատում եմ, որ այս օրերը շրջադարձային են լինելու: Արցախի նախագահի ուղերձը ժողովրդին

19:00 ՄԻԵԴ-ը բավարարեց 3 հայ ռազմագերիների գործով հրատապ միջոցների կիրառումը։ ՄԻԵԴ-ում  Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյան

18:50 Ռուսաստանը խիստ մտահոգված է խաղաղ բնակիչների շրջանում մահվան դեպքերով. ԱԳՆ Ռուսաստանի մամուլի խոսնակ Մարիա Զախարովա

18:30 Արցախի մարտական զոհերի թիվը հասնում է 1166-ի: Արցախի Պաշտպանության բանակ

18:20 Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը հնարավոր է երկու կողմերի շահերի հավասարակշռության դեպքում: Ռուսաստանի նախագահ Պուտին

18։15 ԵԱՀԿ-ում տարածվել է Արցախի ԱԳՆ հայտարարությունը՝ Ստեփանակերտի բժշկական հաստատություններին կանխամտածված հարվածելու վերաբերյալ

15։55 Ադրբեջանի կորուստները․ Ինֆոգրաֆիկա 

14։25  Ռուսաստանի Դաշնության բացառիկ միջնորդական ջանքերի շնորհիվ մարտական գործողությունների ընթացքում զոհված 30 հայ զինծառայողների մարմինները փոխանցվել են հայկական կողմին: ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյան

15:20 Հարավային Կովկասում Թուրքիայի գործողությունները սպառնալիք են հանդիսանում միջազգային անվտանգության համար: ՀՀ արտգործնախարարը ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելին

14:00 Ադրբեջանական հրթիռային հարձակումները Շուշիում հանգեցնում են քաղաքացիական զոհերի և պատճառում մեծ վնասներ: Արցախի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայություն

13:30 Ֆրեզնոյում խաղաղ ցույցի ընթացքում հայերը ենթարկվել են հարձակման, 3 հոգի հոսպիտալացվել են՝ դանակահարման հետևանքով: Հայաստանի Սփյուռքի հարցերի գերագույն հանձնակատարի գրասենյակ

13:25 Ադրբեջանում փակվել են թալիշաբնակ շրջանների ելումուտը: Infoteka24

13։10 Ադրբեջանը թքած ունի սեփական զինծառայողների դիակների ու նրանց հիշատակի նկատմամբ. ՊԲ

12։50 Հակառակորդը շարունակում է հարվածել հիվանդանոցներին և առողջապահական այլ ենթակառուցվածքներին։ ԱԳՆ

12։25 ՊԲ-ն ներկայացրել է Ադրբեջանի Գյանջա և Բարդա քաղաքներում տեղակայված լեգիտիմ ռազմական նշանակետերը

11:25 Ադրբեջանի «հանցավոր ռեժիմն» է կրում ​​պատասխանատվությունը էսկալացիայի համար, Արցախը նախազգուշացնում է նոր պատերազմական հանցագործությունների մասին: Արցախի Պաշտպանության բանակ

11:20 Հակառակորդը «Սմերչ» -ով հրթիռակոծում է Ստեփանակերտը, Շուշին ու Մարտակերտը: Արցախի Պաշտպանության բանակ

11։00 Թուրքերն անկարգություններ են հրահրել Ֆրանսիայի հայկական թաղամասերում

09:00 Պաշտպանության բանակը թեժ մարտեր է մղում հատկապես Ասկերանի որոշ գյուղերի ուղղություններում: Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյան

08։35 Սմերչի համալիրներից հրթիռակոծության են ենթարկվել Ստեփանակերտը, Շուշին և հարակից խաղաղ բնակավայրերը: Արցախի ՊՆ

04։15 ԵՄ-ն անընդունելի է համարում ԼՂ-ում հրադադարի մասին համաձայնությունների խախտումը

02։40 Վերջին մի քանի րոպեների ընթացքում Ստեփանակերտը հրթիռակոծվել է 5 անգամ։ Արցախի Տեղեկատվական շտաբ

00։35 Ռազմաքաղաքական նպատակներին հասնելու համար պաշտոնական Բաքուն պատրաստ է ամենազազրելի արարքների. ԱՀ ԱԳՆ

00:20 ԱՀ ԱԳՆ-ն դատապարտել է Ադրբեջանին՝ բժշկական հաստատություններին կանխամտածված հարվածելու համար

00:15 Բայդենը Թրամփին կոչ է անում քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում պատերազմը դադարեցնելու համար

Տպել էջը