Ադրբեջանի ռազմական ագրեսիան, զարգացումների ժամանակագրություն 28.10.2020

28 հոկտեմբերի, 2020

22:40 Ադրբեջանը որոշ ուղղություններով կարծես թե վերահսկողությունը հանձնել է զինյալ ահաբեկիչներին: ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան

22:15 Արցախի բանակը բարելավում է դիրքերը Բերձորի ուղղությամբ: Հայաստանի ՊՆ

22:10 ՄԱԿ-ը խստորեն դատապարտում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ հարձակումները քաղաքացիական բնակավայրերի վրա: Ստեֆան Դյուժարիկ, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի խոսնակ 

21։45 Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ-Լե Դրիանը մանրամասն քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում զարգացումները: Ռուսաստանի ԱԳՆ

21։25 Լեռնային Ղարաբաղի հայությունը գտնվում է գոյութենական վտանգի ներքո. վարչապետի հարցազրույցը իսպանական EFE լ/գ-ին

21։10 ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը Թուրքիայի ՊՆ հայտարարության առնչությամբ

21։00 Արցախի Ննգի գյուղում ավիահարվածի ժամանակ վիրավորվել է մի քանի մարդ: 1lurer.am

20։45 Ստեփանակերտի հիվանդանոցը՝ հրթիռակոծված Ադրբեջանի կողմից

20:30 Ըստ ռադիոհետախուզության՝ Ադրբեջանի զինված ուժերը ահաբեկչական խմբավորումների բազաներ են ստեղծում: Արցախի Պաշտպանության բանակ

20։25 ՄԻՊ-ը հրապարակել է ադրբեջանական ԶՈՒ վայրագությունների մասին The Associated Press-ի տեսանյութը

19։45 Արցախի Պաշտպանության բանակը խոստանում է համարժեք պատասխան, եթե Ադրբեջանը հավատարիմ չմնա հումանիտար հրադադարի ռեժիմին: Արցախի Պաշտպանության բանակ

18:55 Սա մարտահրավեր է ամբողջ քաղաքակիրթ աշխարհի համար: Արցախի նախագահը՝ Ստեփանակերտը հրթիռակոծելու մասին

18:40 Ադրբեջանը Թուրքիայի անմիջական աջակցությամբ շարունակում է իր ցեղասպան քաղաքականությունը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի ծննդատան դիտավորյալ թիրախավորման վերաբերյալ

18։30 Պուտինը և Էրդողանը չեն քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում Թուրքիայի մասնակցության հարցը: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը

18։15 ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի և Շուշի քաղաքի հրթիռակոծման վերաբերյալ

18։05 Լյուքսեմբուրգը 100,000 եվրո է տրամադրում Արցախի զոհերին օգնելու համար: Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարություն

18։00 Երեք փրկարար է վիրավորվել Շուշիում մարդասիրական առաքելություն իրականացնելիս: Արցախի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայություն

17։15 Ալիևն ասում է, որ պատրաստ է բանակցել Փաշինյանի հետ առանց նախապայմանների: Ինտերֆաքս

16։40 Ստեփանակերտի ուղղությամբ F-16 կործանիչներ օգտագործելու մասին լուրերի իսկությունը ստուգվում է: Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյան

16։35 Ադրբեջանը ռմբակոծել է Ստեփանակերտի ծննդատունը։ Հայաստանի ՊՆ 

16։30 Սիրիացի վարձկանների մեծ մասը հրաժարվում է մեկնել Ադրբեջան: Սիրիայի մարդու իրավունքների հետազոտության կենտրոն (SOHR) 

15։45 Ադրբեջանական ուժերը շարունակում են դիտավորյալ պատերազմական հանցագործությունները խաղաղ բնակիչների դեմ: Արցախի ՄԻՊ 

14։50 Ադրբեջանը ռազմական ավիացիայի միջոցով ռմբակոծում է Ստեփանակերտը: Արցախի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայություն

14։25 Ադրբեջանի ռազմական կորուստները․ ինֆոգրաֆիկա

14։15 Հայաստանի ՊՆ հերքում է Ադրբեջանի՝ Բարդա քաղաքին հարվածելու “անհիմն և շինծու” մեղադրանքները 

13։50  Իրանի փոխարտգործնախարարը մեկնում է Բաքու՝ ներկայացնելու Թեհրանի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ նախաձեռնությունը

13։35 Արցախի մարտական զոհերի թիվը 1068-ի է հասել

11։55 Թուրքերը Ֆրանսիայում հարձակվել են հայ ցուցարարների վրա

10։50 Քիչ առաջ թիրախավորվել է Շուշին։ ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայություն

08։45 ԱՄՆ-ի Գլենդել քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը

Տպել էջը