Ադրբեջանի ռազմական ագրեսիան, զարգացումների ժամանակագրություն 27.10.2020

27 հոկտեմբերի, 2020

23:25 Պուտինը և Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են իրավիճակը Արցախում: Կրեմլ

22։25 Հակառակորդը փորձել է Բերձորի ուղղությամբ հարձակում իրականացնել և մոտենալ  ՀՀ սահմանին, սակայն հետ է մղվել․ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան 

22:20 Դոնալդ Թրամփը հիասթափություն է հայտնում հրադադարի պայմանավորվածությունները չկատարելու կապակցությամբ: Արմենպրես

21։45 Հայաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը

21։00 Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը 

20:25 Վարչապետը և կաթողիկոսը քննարկել են իրավիճակը Արցախում: Վարչապետի աշխատակազմ 

20:10 Լավրովը և Չավուշօղլուն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը

20։00 Պոմպեոն Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին կոչ է արել հետամուտ լինել Լեռնային Ղարաբաղի հակամարտության դիվանագիտական ​​կարգավորմանը: Արմենպրեսը` վկայակոչելով Պոմպեոյի թվիթերյան հաշիվը

19:50 Կեսօրին կիրառվել է հրետանի Բերձոր քաղաքի վրա, կան բազմաթիվ ավերածություններ: ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը

19:25 Հայաստանում ստեղծվում է աշխարհազոր: Ազգային ժողովն ընդունեց օրենսդրական փաթեթը: Արմենպրես

19:20 Ազգային ժողովը վավերացրեց վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և ուսուցման դեմ կոնվենցիան: Արմենպրես»

18։45 Ադրբեջանի կողմից Հայաստանից Բարդային հարվածելու մասին հայտարարությունը պատվազուրկ սադրանք է: ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանայան

18։40 Սիրիացի վարձկանը հաստատել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում վարձկանների մասնակցությունը

18։35 Իրանը նախաձեռնություն է մշակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար։ Հայտնում է IRNA-ն

18:30 ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոն զրույցներ է անցկացնում Փաշինյանի ու Ալիևի հետ: ԱՄՆ Պետական դեպարտամենտ 

18:25 Հարկավոր է ուժեղացնել միջազգային ճնշումը Ադրբեջանի վրա: Եվրոպայի խորհրդի պատգամավոր

18:15 Իրանը պատրաստ է դառնալ միջնորդ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում: Ռուսաստանում Իրանի դեսպան

18։10 Բահրեյնը կոչ է արել համատեղ միջազգային ջանքեր գործադրել հրադադարի ռեժիմի հաստատման համար: Ի պատասխան ՀՀ Նախագահի նամակին

16։55 Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պատրաստել է երկրորդ փակ զեկույցը ադրբեջանական զինված ուժերի կողմից հայ ռազմագերիների և դիակների հանդեպ անմարդկային վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ և ուղարկել բազմաթիվ միջազգային կառույցների: Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյան

16։40 Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացնում է ֆրանսիացի պատգամավորներին Ադրբեջանի վայրագությունները՝ հատուկ օրինակներով

16։05 Պակիստանի զինված ուժերը օգնում են Ադրբեջանի զինված ուժերին Արցախի դեմ հարձակման գործում։ Հայտնում է ադրբեջանցի ռազմագերին 

15։15 Ընդհանուր առմամբ Արցախում 39 քաղաքացի է մահացել Ադրբեջանի հարձակումների հետևանքով։ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան 

14։25 Ադրբեջանում կան 17 ռազմագերիներ։ Քննչական կոմիտեի (ՔԿ) քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյան

14։15 Որևէ երկրի միջամտություն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին պետք է համաձայնեցված լինի թե Հայաստանի և թե Ադրբեջանի հետ։ Կրեմլի խոսնակ Պեսկով 

12։35 Հակառակորդը շարունակում է կրակ արձակել Հայաստանի հարավային սահմանի ուղղությամբ։ Կան վիրավորներ։ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյան

11։20 Այսօր առավոտյան ադրբեջանական կողմը կրկին հրթիռակոծել է Հայաստանի՝ Իրանի հետ հատվող հարավային սահմանային անցակետերը․ ՊՆ խոսնակ

9։30 Վիրավորվել է Արցախի հանրապետության պաշտպանության նախարար՝ Պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանը։ Նրան փոխարինել է Միքայել Արզումանյանը։ Արցախի նախագահ

9:10 Ներկա պահին, տեղային մարտեր են ընթանում ռազմաճակատի մի քանի ուղղություններով․ Արցախի պաշտպանության բանակ

Տպել էջը