Ադրբեջանի ռազմական ագրեսիան, զարգացումների ժամանակագրություն 26.10.2020

26 հոկտեմբերի, 2020

23:10 Մենք կկարողանայինք տեղեակատվություն ունենալ այն մասին, թե որ կողմն է խախտում հրադադարը, եթե ադրբեջանցիները թույլ տային իրականացնել համապատասխան մշտադիտարկում։ ԱՄՆ կոնգրեսական Ֆրանկ Փալոն

22:40  Հայկական կողմը ապացույցներ ունի, որ թուրքական Ֆ-16-ն իրականացնում է հստակ մարտական առաջադրանք։ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան

21:50 Արցախի ճանաչումը նոր ցեղասպանությունը կանխելու միակ ճանապարհն է։ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Արամ Ա

19:25  Հայկական կողմն արել է հնարավոր ամեն ինչ հրադադարը պահպանելու համար։ ՀՀ վարչապետն ակնկալում է ԱՄՆ-ի արձագանքը Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման հետ կապված։

19:00 Ադրբեջանի իշխանությունները նպատակ չունեն վերսկսել խաղաղ երկխոսությունը։ Արցախի նախագահ

18:45 Ադբեջանը հրետակոծում է Արցախի քաղաքացիական բնակավայրերը։ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն

18:30 Արցախի սահմանի/շփման գծի երկայնքով կրակի խտությունը կտրուկ աճել է։ ՊՆ խոսնակ

18:00 Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել ռուս գործընկերոջ հետ։ Նրանք ընդգծել են հակամարտության խաղաղ և դիվանագիտական ճանապարհով կարգավորման անհրաժեշտությունը։ Հայաստանի անվտանգության խորհրդի գրասենյակ

17:40 Իրանը հատուկ ստորաբաժանումները և ռազմական տեխնիկա է ուղարկում Լեռնային Ղարաբաղի և Նախիջևանի սահմաններ։ Տելեգրամի իրանական Ազարիա ալիք

16:50 «Թուրքիան բարձրացնում է ողջ Կովկասը հրդեհելու վտանգը։» Արմեն Սարգսյանի կարծիք-հոդվածը «Նեյշնալում»

16:45 Հունաստանի և Ռուսաստանի արտգործնախարարաները քննարկում են Ղարաբաղում խաղաղ կարգավորմանն ուղղված միջազգային հանրության ջանքերը

16:35  Արցախի հարավ-արևելքում ծանր մարտեր են։ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան

16:00 Ավետարանոց գյուղի վրա Ադրբեջանի ռմբակոծությունների հետևանքով զոհվել է մեկ և վիրավորվել երկու քաղաքացիական անձ։ Արցախի օմբուդսմեն

15:35 Բոլոր զինատեսակների կիրառմամբ լայնածավալ մարտեր են ընթացել հարավ-արևելյան ուղղությամբ։ Պաշտպանության բանակի խոսնակ Սուրեն Սարումյան

15:30 ԼՂ հակամարտության կարգավորումը չպետք է «մրցադաշտ դառնա» Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով

14:50 Թուրքական ռազմական անօդաչու սարքերի արտադրության համար անհրաժեշտ ավստրիական շարժիչների մատակարարումը դադարեցված է։ «Դերշտանդարդ»

14:20 Թշնամին հարձակում է սկսել առաջնագծում, «Սմերչ» կայանքով հրետակոծվել է Զարդաշեն գյուղը։ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյան

12:35 Արտաքին ուժերը չպետք է միջամտեն հակամարտությանը։ Կանադայի արտգործնախարար

11:30  Հայաստանը մերժում է ադրբեջանցիների մեղադրանքները, ընդգծում է ԿԽՄԿ կողմից մարդասիրական գործողությունների մեկնարկը։ Հայաստանի ՊՆ

11:20 Հակառակորդը քիչ առաջ ռազմական օդանավ է գործածել Մարտունի քաղաքի ուղղությամբ։ Արցախի արտակարգ իրավիճակի ծառայություն

11:10 ԱՄՆ-ն պետք է շարունակի ճնշում գործադրել Ալիևի և Էրդողանի վրա Ղարաբաղում պատերազմը կանգնեցնելու համար։ Կոնգրեսական Ադամ Շիֆ

11:00 Ռուսաստանը կոչ է անում Թուրքիային աջակցել Ղարաբաղում զինադադրի հաստատմանը։ Արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է «ՌԻԱ Նովոստի»-ին

10:20 Ադրբեջանը կողծ մեղադրանքների միջոցով տեղակատվական հիմք է ստեղծում սադրանքների համար։ Պաշտպանության բանակ

09:55 Ադրբեջանը չափից ավելի անամոթ պահվածք է ցուցաբերում ողջ քաղաքակիրթ մարդկության առջև։ Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյան

09:50 Հայկական կողմը շարունակում է խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը։ Վարչապետ Փաշինյան

09:30 Ադրբեջանն արդեն երրորդ անգամ կոպտորեն խախտում է հրադադարի մասին համաձայնությունը։ Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյան

09:05 Հրադադարի հաստատումից հետո ադրբեջանական կողմի հրետանին առավոտյան կրակ է արձակել Արցախի հարավ-արևելյան և հյուսիս-արևելյան ուղղություններով։ ՊԲ խոսնակ

08:50 Նախքան 08:00-ն Ադրբեջանի պաշտպանության բանակը շտապեց մեղադրել հայկական կողմին հրադադարի խախտման մեջ, այնուհետև հեռացրեց այդ տեղեկատվությունը։ Արցախի պաշտպանության բանակ

02:20 Արցախի նախագահը՝ որպես հակամարտության կողմ հաստատում է հրադադարը պահպանելու ատրաստակամությունը։

Տպել էջը