Ադրբեջանի ռազմական ագրեսիան, զարգացումների ժամանակագրություն 25.10.2020

25 հոկտեմբերի, 2020

23:50 Մարդասիրական հրադադարի վերաբերյալ ԱՄՆ-Հայաստան—Ադրբեջան միասնական հայտարարությունն ուժի մեջ է մտնում հոկտեմբերի 26-ին։

23:20 Ադրբեջանի զինված ուժերը կրկին թիրախավորել են Արցախում մասնագիտական գործունեություն իրականացնող օտարերկրյա լրագրողի։

23:15 Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հոկտեմբերի 24-ին իրականացրած գործողությունների վերաբերյալ Արցախի ԱԳՆ հայտարարությունը տարածվել է ԵԱՀԿ-ում։ Արցախի ԱԳՆ

22:20 Առաջնագծում ծանր բախումներ են տեղի ունենում. Արցախը շարունակում է չեզոքացնել դիվերսիոն-հետախուզական խմբերին։ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան

22:15 Թրամփը խոստանում է հեշտությամբ կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։ Արմենպրես

21:40 Ադրբեջանը հրետակոծում է Ասկերանի շրջանը։ Արցախի արտակարգ իրավիճակների ծառայություն

21:10  Անհրաժեշտ է արձանագրել Ադրբեջանի և Թուրքիայի ահաբեկչական գործողությունները, նշել, որ Լեռնային Ղարաբաղի հայերին էքզիստենցիալ՝ ցեղասպանության վտանգ է սպառնում. այս համատեքստում դիտարկել «անջատում հանուն փրկության» բանաձևի կիրառելիությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ և ճանաչել դրա անկախությունը։ Հնդկական «ՎԻՈՆ ՏՎ»-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցից

20:35 Ֆրանսիայի ԱԳ նախարարը կոչ է անում Թուրքիային չսրել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։ ՏԱՍՍ

20:00 Չնայած ԱՄՆ միջնորդական գործողություններին՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ մարտերը շարունակվում են։ «Ասոշիեթիդ Փրես»

19:45 Կարեն Շաքարյանը և Հունան Հայրումյանը պարգևատրվել են բարձրագույն՝ «Արցախի հերոս» շքանշանով

19:30 ԱՄՆ ճնշում է Ադրբեջանին ընդունել հրադադարի մասին համաձայնությունը։ ՍԲՍ-ին հայտնել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Օ՛Բրայենը

19:10 Նորին Սրբություն Գարեգին Երկրորդը ուղերձ է հղել հայ ժողովրդին

19:05 ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի՝ Հայաստանի հարցերով կոնգրեսական խմբի անդամների հետ։ ՀՀ ԱԳՆ

18:40 Լեռնային Ղարաբաղի և դրա ժողովրդի ինքնապաշտպանությունը մեզ համար առաջնային մտահոգության առարկա է։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայից եկած խորհրդարանական պատվիրակությանը

18:30 Ֆրանսիայի Հանրապետության շուրջ քսան հոգանոց խորհրդարանական պատվիրակությունը Հայաստանում է։ Նրանցից ոմանք ստորագրել են Արցախի ճանաչման բանաձևի նախագիծը։ ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի ի և հաղորդակցության վարչություն

18:25 Ադրբեջանում մշակութային գործիչները, մտավորականները հրապարակային խրախուսում և տարածում են ատելություն ու բռնության կոչեր էթնիկ հայերի նկատմամբ՝ արժանանալով հասարակության գովասանքին: Ընդ որում, ոճն ու օգտագործվող բառերը գրեթե չեն տարբերվում պետական պաշտոնատար անձանց ու քաղաքական գործիչների հայատյաց խոսքից ու ելույթներից: Այդ ամենը հաստատող փաստերը հավաքագրվել են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկմամբ: Հայաստանի Օմբուդսմեն Արման Թաթոյան

17:10 Վերլուծությունը ցույց է տվել, որ հոկտեմբերի 24-ին ի հայտ եկած տեսանյութը, որում արձանագրված է ադրբեջանցի զինծառայողի կողմից Արցախի պաշտպանության բանակի ծանր վիրավորվում ստացած հայ զինվորի գնդակահարությունը, իրական է։ Արցախի մարդու իրավունքների պաշտպան

15:25 Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական հանցագործությունները Արցախի բնակչության մեծամասնությանը ստիպում են պատսպարվել հատուկ կացարաններում, որտեղ նրանք կրում են մեծ զրկանքներ։ Արցախի մարդու իրավունքների պաշտպան

14:45 ՀՀ վարչապետը շարունակաբար հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների շրջանակներում փոխզիջումների հիման վրա Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը և այդ հարցում իր պատրաստակամությունը։ Մանե Գևորգյան վարչապետի խոսնակ

13:40 Հետաքննությունը ցույց է տվել, որ Արցախի դեմ ռազմական ագրեսիան նախապես է պատրաստվել։ Դատախազի գրասենյակ

13:10 Հայ վեց գերիների գործով անհատական դիմում է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Արմենպրես

12:15 Մենք խոսում ենք ազատ և առանց սահմանափակումների կամարտահայտության միջոցով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման մասին։ Ներկա իրավիճակն ի ցույց է դնում, որ չկա հպատակության տարբերակ,  չկա գերակայության տակ հայտնվելու տարբերակ։ Մենք երբեք չենք կարող հանդուրժել մեր հայրենակիցների գլխին կախված էթնիկ զտումների վտանգը։ Ժողովուրդն ինքն է որոշում իր ճակատագիրը, և նրանք նախընտրում են անկախությունը, և այդ ընտրությունը պետք է հարգվի։ Սա է լուծման ճանապարհը։ ՀՀ ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանի՝ «Սի էՆ էՆ»-ին տրված հարցազրույցից

10:15 ԱՄՆ-ն պետք է պատժամիջոցների միջոցով ստիպի Ադրբեջանին հարգել հրադադարը։ Կոնգրեսմեն Ֆրանկ Փալոն

09:10 Գիշերվա ընթացքում Ադրբեջանը շարունակել է հրետակոծել Արցախի քաղաքացիական բնակավայրերը։ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայություն

Տպել էջը