Ադրբեջանի ռազմական ագրեսիան, զարգացումների ժամանակագրություն 16.10.2020

16 հոկտեմբերի, 2020

23:35 Թշնամու հրթիռներից Ասկերանի Շոշ համայնքում վիրավորվել է 3 մարդ։

23:20 Միջազգային հանրությունը պետք է ընդունի Լեռնային Ղարաբաղի պարագայում «Անկախության ճանաչում հանուն փրկության» սկզբունքը։ Վարչապետի հարցազրույցը շվեյցարական RTS հեռուստաալիքին

22:30 Ստեփանակերտը և Արցախի այլ բնակավայրեր կրկին գնդակոծության են ենթարկվում։

22:10 ՄԻԵԴ-ը Ադրբեջանին պարտավորեցնում է պահպանել երկու հայ ռազմագերիների կյանքի և առողջության իրավունքը։

19:15 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ: Վարչապետը շնորհակալություն է հայտնել ռազմական նշանակություն ունեցող ապրանքների Թուրքիա արտահանումը կասեցնելու համար:

19:05 «Անջատում հանուն փրկության» սկզբունքը ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի ժամանակակից դրսևորումն է։

18:55 ԵՄ-ն ցանկանում է հնարավորինս շուտ հրադադարի հասնել Լեռնային արաբաղի հակամարտության գոտում: Մակրոն

18:35 Համառ ու ծանր մարտերը շարունակվում են: ՊՆ ներկայացուցիչ

16:45 Մեծ Բրիտանիան հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ և դատապարտում է քաղաքացիական բնակավայրերի շարունակական ռմբակոծությունները։

16:40 Արցախի նախագահը հյուրընկալել է Ռուսաստանի Դումայի «Միասնական Ռուսաստան» խմբակցության անդամ Վիտալի Միլոնովին։

15:50 Սպանություն Հադրութում: Bellingcat

15:45 ՀՀ ՊՆ կոչ է անում միջազգային հանրությանը ուղղակիորեն դիմել այն կողմին, որը խուսափում է հրադադարի ռեժիմի հաստատումից։

15:25 ՀՀ պաշտպանության նախարարությունը վերահաստատում է հումանիտար հրադադարի ռեժիմը պահպանելու մասին համաձայնագիրը։

14:30 Հակաթուրքական կոալիցիան որևէ մեկի դեմ չէ, այն խաղաղասեր ժողովուրդների համայնք է: Հունաստանի ԱԳՆ Դենդիաս

14:00 Ադրբեջանի որոշումը՝ երկիրը վերածել Թուրքիայի ազդեցության գոտու տարածաշրջանային անվտանգության և կայունության համար մեծ սպառնալիք է։ ԱԳ նախարար Մնացականյան

13:25 Հայ բժիշկները վիրահատել են ադրբեջանցի ռազմագերուն: Infoteka 24

13:20 Նախագահը հիասթափված է ՆԱՏՕ-ից, ԱՄՆ-ից և Իսրայելից. հարցազրույց The Critic-ին

12:40 Ադրբեջանի գործողությունները վտանգի տակ են դնում Արցախի ժողովրդի գոյությունը։

11:50 Ադրբեջանական կողմը չի կատարում հրադադարի պարտավորությունը: Մնացականյանը ՝ Zas-ին։

11:10 Թուրքիայի ներգրավվածությունը և այն, որ այդ երկիրը տարածաշրջան է բերել իսլամիստ զինյալների և ահաբեկիչների, ամբողջությամբ փոխել են հակամարտության պատկերը: ՀՀ նախագահ

10:40 Համառ մարտերը շարունակվում են հյուսիսային ուղղությամբ, մեր զորքերը կիրառում են շատ գրագետ մարտավարություն: ՊՆ ներկայացուցիչ Հովհաննիսյան

10:35 Աշխարհի տարբեր մասերում հայերը շարունակում են բողոքի ակցիաները ադրբեջանա-թուրքական ագրեսիայի դեմ։

10:30 Հոկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը հակառակորդը հրետանու միջոցով կրակ է բացել Արցախի մի շարք բնակավայրերի վրա։

10:05 Ողջունում ենք ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի՝ երեկ և այսօր արած մեկնաբանությունները, որոնցում շեշտվում են Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի վարած պատերազմում վերջինին Թուրքիայի ցուցաբերած աջակցությունից բխող սպառնալիքներն ու գիտակցվում, որ հայերը պաշտպանվում են Ադրբեջանից: Այո, անրաժեշտ է, որ բռնություններն անմիջապես դադարեցվեն, և ձևավորվի անվտանգ ու նպաստավոր միջավայր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործադրած ջանքերի համար»։

Միացյալ Նահանգներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը:

09:50 Տարածաշրջանային երկրները կարող են սկսել հակաահաբեկչական գործողություններ Ադրբեջանի ներսում, ասում է Արցախը։

09:05 Առավոտ կանուխ թշնամին փորձեց գրավել մեր դիրքերը հյուսիսային ուղղությամբ, բայց հետ շպրտվեց: ՊՆ ներկայացուցիչ Հովհաննիսյան

08:50 Իտալական Միլան քաղաքը ճանաչեց Արցախի անկախությունը

Տպել էջը