Ադրբեջանի ռազմական ագրեսիան, զարգացումների ժամանակագրություն 13.10.2020

13 հոկտեմբերի, 2020

23:30 Թուրքիան հրահանգում է Բաքվին չդադարեցնել ռազմական գործողությունները:  Վարչապետ Փաշինյան:

21:50 «Այսօր շատ ծանր մարտեր տեղի ունեցան հյուսիսային ուղղությամբ ՝ այս պատերազմի ամենածանր մարտերից մեկը, որի ընթացքում հայկական բանակը ապացուցեց, որ այն անպարտելի է»,- ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

19:45 Ներկայումս Ստեփանակերտում կա շուրջ 670 չպայթած զինտեխնիկա: Արցախի փրկարար ուժերի վարչության պետ:

19:10 Թուրքիայի քրդամետ ուժերը պարզաբանում են պահանջել Ադրբեջան վարձկաններ ուղարկելու առնչությամբ:

18:55 Ահաբեկչություն պետական մակարդակով: Նոր տեսանյութ հրթիռակոծված բնակավայրերից:

18:30 «Մենք չպետք է բացառենք հրադադարի ռեժիմի պահպանման որևէ հավանականություն: Մենք պետք է շարունակենք տրամադրել ստուգման մեխանիզմներ, որոնք կօգնեն մեզ վերականգնել հրադադարը, վերականգնել խաղաղությունը, որպեսզի կարողանանք վերադառնալ խաղաղ կարգավորմանը », - Twitter- ում գրել է ՀՀ արտգործնախարարը:

18:05 ԵԽԽՎ-ում անդրադարձել են թուրք-ադրբեջանական ագրեսիային:

17:15 ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը:

17:10 Ադրբեջանը դեռ շարունակում է լայնամասշտաբ ռազմական գործողությունները: ՀՀ ԱԳ նախարարը ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին:

17:00 ԱՀԿ: ԼՂ հակամարտության գոտում էսկալացիան նպաստում է կորոնավիրուսի տարածմանը:

16:55 Լավրովը և Բորելլը քննարկել են Ղարաբաղյան հակամարտություը:

16:40 «Միացյալ Նահանգները Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում կատարել կրակի դադարեցման իրենց պարտավորությունները՝ համաձայն պայմանավորվածությունների, և դադարեցնել հարձակումները քաղաքացիական շրջանների, մասնավորապես՝ Գյանջայի և Ստեփանակերտի վրա: Մենք ցավում ենք մարդկային կորուստների համար և հակված ենք խաղաղ կարգավորմանը»,-գրել է Պոմպեոն Twitter-ի իր էջում: 

16:20 Եթե Թուրքիան դուրս գա, հրադադարը կայուն կլինի և կպահպանվի երկար ժամանակ: Նախագահի հարցազրույցը RT հեռուստաընկերությանը:

15:55 Ադրբեջանը շարունակում է պատերազմական հանցագործությունները: Արցախի Պաշտպանության Բանակի հայտարարությունը:

15:40 «Մենք պետք է առաջ տանենք վերիֆիկացիոն մեխանիզմների գաղափարը»,-  Մնացականյանը BBC-ին:

15:30 Արցախցին իր ողջ ներուժով վճռական է պաշտպանելու Հայրենիքի և ժողովրդի անվտանգությունը: ԱՀ ՊԲ:

14:55 Կարմիր խաչը հույս է հայտնել, որ Ղարաբաղում կպահպանվի հրադադարը:

13:40 Ռուսաստանի պաշտպանության ղեկավարը Թուրքիայի գործընկերոջը փոխանցել է մտահոգությունը ԼՂ գոտի ահաբեկիչների տեղափոխման առնչությամբ:

13:20 ՀՀ Պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է Իրանի ռազմական կցորդին ադրբեջանական ագրեսիայի մասին:

12:00 Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել հումանիտար հրադադարը: Պողոսյան

11:55 Հուշարձանների համաշխարհային հիմնադրամն անընդունելի է համարում Արցախի Շուշի քաղաքի Ղազանչեցոց եկեղեցու թիրախավորումը:

11:50 Իսրայելի դատարանը մերժել է Ադրբեջանին զենք վաճառելու արգելքի միջնորդությունը՝ «ապացույցների բացակայության պատճառով» : The Jerusalem Post:

11:30 «Ադրբեջանական զինուժը հոկտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը շարունակել է թիրախավորել  Արցախի խաղաղ բնակավայրերը և հրթիռակոծել Ասկերան, Մարտունի և Մարտակերտ քաղաքները»,- ասել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյան:

10:55 «Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Ռուսաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպում է ունենալու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ»,- տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

10:20 Ադրբեջանն ունի 5139 զոհ և սպառազինության մեծ կորուստներ: Ինֆոգրաֆիկա, Արցախի ռազմական զոհերի թիվը հասնում է 532-ի:

10:05 Հակառակորդը կրկին անցավ հարձակողական գործողությունների: ՊՆ ներկայացուցիչ:

09:40 Պաշտպանության նախարարությունը հերքում է Թարթառի շրջանի ուղղությամբ կրակ վարելու Հայաստանին ուղղված մեղադրանքը:

09:15 Առաջնագծում համեմատաբար կայուն լարվածությունը մնաց անփոփոխ: Պաշտպանության բանակ:

00:05 Մենք չպետք է մոռանանք իրական փաստը, թե ով է սկսել պատերազմը՝ այն սկսել է ադրբեջանական կողմը: ՀՀ Նախագահ:

Տպել էջը