Ադրբեջանի ռազմական ագրեսիան, զարգացումների ժամանակագրություն 10.10.2020

10 հոկտեմբերի, 2020

23:45 Ստեփանակերտին հարվածելը անհարգալից վերաբերմունք է Մոսկվայի արդյունքների նկատմամբ:  Արցախի նախագահի մամուլի խոսնակ Պողոսյան:

23:25 Այս պահին Ստեփանակերտը կրկին հրթիռակոծվում է:

23:15 Դիվերսանտները սպանել են Հադրութի  երկու բնակչի՝ մոր ու նրա հաշմանդամություն ունեցող որդուն իրենց տանը: ԱՀ ՄԻՊ:

23:10 Հայաստանը ՄԻԵԴ է ներկայացնում ԼՂ հակամարտության մեջ Թուրքիայի մասնակցության նոր ապացույցները:

22:50 Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ:

22:35 Ադրբեջանը տապալում է կրակի դադարեցման համաձայնությունը: ՀՀ ԱԳՆ:

22:30 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի մասին համաձայնագիրը:

21:25 ՄԽ համանախագահներն աշխատում են կողմերի հետ կրակի դադարեցման հստակ պարամետրերը համաձայնեցնելու շուրջ:

21:15 Ադրբեջանը պատասխանատվություն է կրելու խախտումների համար:  ՀՀ ներկայացուցչությունը ՄԻԵԴ-ում:

21:00 Այս պահին հիմնականում պահպանվում է հրադադարի ռեժիմը:  ՊՆ ներկայացուցիչ Հովհաննիսյան:

20:55 ՀԱՊԿ-ը չի ողջունում ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատից դուրս գտնվող երկրների միջամտությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում:

20:30 19:15 ԿԽՄԿ-ն պատրաստ է աջակցել մարմինների փոխանակման և ձերբակալվածների ազատ արձակելու հարցում:

19:00 Նախարար Դավիթ Տոնոյանը և Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարը քննարկել են հումանիտար ընթացակարգերը:

18:30 Մեր համարձակ տղաների հետ, ովքեր այսօր հետ մղեցին թշնամու հարձակումը:  Արցախի նախագահը տեսանյութ է հրապարակել:

17։30 ԵԱՀԿ գործող նախագահը ողջունեց հումանիտար նպատակներով հրադադարը:

16։45 Ես նոր վերադարձա Հադրութից:  Արցախի նախագահը մանրամասներ է հայտնել:

16։30 Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը ողջունեց հրադադարի մասին համաձայնագիրը:

16:00 Դատապարտում ենք հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների՝ Ադրբեջանի ուխտադրուժ խախտումը: ԱՀ ԱԳՆ:

 

15:10 Բոլոր դիվանագիտական խողովակներով ջանքեր են գործադրվում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ձեռք բերված հրադադարի համաձայնությունը կյանքի կոչելու ուղղությամբ: ԱԳՆ մամուլի խոսնակ:

15:00 Ռոհանին Պուտինի հետ հեռախոսազրույցում աջակցություն է հայտնում ԼՂ-ում ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնությանը

14։45 Իրանը ողջունել է Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցումը

14։50 Մարդասիրական հրադադարի հաստատումից առաջ ադրբեջանական կողմը ձեռնարկեց դիվերսիոն ներթափանցման փորձ: Պաշտպանության բանակ

14:00 Ֆրանսիան ողջունեց հրադադարի համաձայնությունը

13:00 Հայկական կողմը հերքում է Ադրբեջանի «հերթական սուտը»՝ Թարթառին և Աղդամին հարվածներ հասցնելու մասին անհիմն պնդումը

12։30 Արհամարհելով հոկտեմբեր 10-ին ժամը 12:00-ին մարդասիրական նպատակներով հայտարարված հրադադարը՝ ժամը 12:05-ին Ադրբեջանը հարձակվեց Կարախամբեյլի շրջանի վրա: Արցախի Պաշտպանության բանակը համապատասխան միջոցներ է ձեռնարկում ադրբեջանական հարձակումը կասեցնելու համար: Պաշտպանության բանակ

12:05 Արցախի Պաշտպանության բանակի ստորաբաժանումներին հրահանգվել է դադարեցնել կրակը: Պաշտպանության նախարարության խոսնակ

11:05 Ադրբեջանի զինված ուժերը այժմ օդային հարված են հասցրել: Պաշտպանության նախարարության խոսնակ

10:55 Ադրբեջանի զինված ուժերը փորձում են օգտագործել մինչև հրադադարի ռեժիմը մնացած ժամերը: Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ

10:20 Մարդասիրական հրադադարի մասին հայտարարությունից ի վեր իրադրությունn արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում եղել է համեմատաբար կայուն-լարված: Որոշ շրջաններում շարունակվել են կրակոցներ, հրթիռային և հրետանային մարտեր: Ներկայումս առաջնագծում շարունակվում են տարբեր ուժգնությամբ մարտական գործողություններ: Ամենաթեժ մարտերը ընթանում են հարավային ուղղությամբ: Թշնամին լայնորեն կիրառում է հարվածային անօդաչու թռչող սարքեր: ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ դիմադրում են հակառակորդի նախահարձակ գործողություններին և ցավալի հարվածներ հասցնում: Տեղեկացնում է Արցախի Պաշտպանության բանակը:

10:10 Հայաստանի Կապանի շրջանի Երիցվանք և Արծվանիկ բնակավայրերի ուղղությամբ հակառակորդը հարվածային անօդաչու կիրառեց: Կա մեկ զոհ: Պաշտպանության նախարարության խոսնակ

10:00 Թշնամին ուժեղացրեց անօդաչու թռչող սարքերի կիրառումը: Պաշտպանության նախարարություն

05։30 Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի ճեպազրույցը Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների հայտարարության արդյունքների վերաբերյալ

04։00 Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների շուրջ 11 ժամ տևած բանակցություններից հետո (Մոսկվա, Ռուսաստան) Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը լրատվամիջոցների համար ընթերցեց կողմերի միջև համաձայնեցված հայտարարությունը:

Ի պատասխան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ. Պուտինի կոչի և համաձայն Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ. Պուտինի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն.Վ. Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի.Հ. Ալիևի համաձայնությունների՝ կողմերը պայմանավորվել են ստորև ներկայացված քայլերի շուրջ.

  1. Հայտարարել ռազմական գործողությունների դադարեցում մարդասիրական նպատակներով՝ 2020թ.-ի հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից սկսած, ռազմագերիների, այլ պահվող անձանց և սպանվածների մարմինների փոխանակման համար՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշներին համապատասխան:
  2. Ռազմական գործողությունների դադարեցման հետագա պարամետրերը լրացուցիչ կհամաձայնեցվեն:
  3. Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա, ձեռնամուխ են լինելու առարկայական բանակցություններ վարել՝ շուտափույթ խաղաղ կարգավորման հասնելու նպատակով:
  4. Կողմերը վերահաստատում են խաղաղ գործընթացի ձևաչափի անփոփոխությունը:

02:50 Կանադան հորդորում է Թուրքիային հեռու մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից

Տպել էջը