Ադրբեջանի ռազմական ագրեսիան, զարգացումների ժամանակագրություն 08.10.2020

08 հոկտեմբերի, 2020

23:40 Հայտարարություն Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության կողմից՝ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վրա Ադրբեջանի հարձակման վերաբերյալ

23:15 Հայտարարություն ՀՀ ԱԳՆ խոսնակի կողմից՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից լրագրողների թիրախավորման վերաբերյալ

23:05 Հայաստանում Վարդենիսի օդային տարածքում խոցվեց թշնամու 7 անօդաչու թռչող սարք, ասաց ՊՆ խոսնակը:

23:00 Արցախի օմբուդսմենը ադրբեջանական գործողություններն որակում է որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություններ

22:55 Ռուս լրագրողը ծայրահեղ ծանր վիճակում է, ականատեսներն ասում են, որ եկեղեցու վերևում հարվածելուց առաջ անօդաչու էր թռչում

22:15 Ադրբեջանը հրթիռային հարված հասցրեց Շուշիի Մայր տաճարին՝ նկուղում գտնվող մարդկանց սպանելու համար: ՀՀ օմբուդսմեն

21:15 Այս պահին համառ մարտեր են ընթանում՝ հատկապես հարավային ուղղությամբ: ՊՆ ներկայացուցիչ Հովհաննիսյան

20:20 Հունաստանի վարչապետը պահանջում է դադարեցնել օտարերկրյա սադրանքները ԼՂ հակամարտությունում

20:00 Նիդեռլանդների խորհրդարանը ընդունել է բանաձև, որով դատապարտում է Թուրքիայի ռազմատենչ հռետորաբանությունը

19:55 Ռուսաստանի վարչապետը շեշտում է ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը

19:10 Հայտարարություն ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից՝ Շուշիում հոգևոր պաշտամունքի վայրերի և մշակութային հուշարձանների թիրախավորման վերաբերյալ

18:30 Նիկոլ Փաշինյանը Der Spiegel-ին. Ադրբեջանն այլևս չի վերահսկում իր ճակատագիրը. Թուրքիան է Ադրբեջանում որոշումներ կայացնողը:

18:15 Տվյալներն ապացուցում են սիրիացի և լիբիացի վարձկան ահաբեկիչների ներգրավվածության փաստը: ՀՀ գլխավոր դատախազ

17:50 Ռուս լրագրողներ վիրավորվեցին Արցախում՝ Շուշիի տաճարի վրա ադրբեջանական հարձակման արդյունքում 

17:45 Հայաստանի վարչապետ. Ավստրիայի կանցլերը մտքեր է փոխանակում ազգերի ինքնորոշման իրավունքի գործադրման վերաբերյալ

17:40 Ադրբեջանական ուժերը կրկին հարվածում են Շուշիի տաճարին և ռմբակոծում են Ստեփանակերտ քաղաքը: Երկրորդ անգամ թիրախավորվում է Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին:

17:35 Ընթանում են ակտիվ մարտական գործողություններ, որոնց ընթացքում հակառակորդը ամենաբարձր մակարդակով ակտիվ ապատեղեկատվություն է տարածում: ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան

17:25 Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը հաստատել է, որ Լեռնային Ղարաբաղում ընթացող մարտերը սկսել է Ադրբեջանը

17:15 Zas. ՀԱՊԿ-ն արձանագրում է Սիրիայի վարձկանների ժամանումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի

15:55 Կողմերի միջև հրադադարի համաձայնություն չկա: Պաշտպանության բանակ

15:30 Կրեմլը տարբեր մակարդակներում երկխոսություն է վարում Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման շուրջ: Պեսկով

15:20 ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բանակցություններ են վարում Ադրբեջանի արտգործնախարարի հետ Ժնևում. ՌԻԱ Նովոստի

15:10 Ժամը 14:00-ի սահմաններում հակառակորդը հարձակում նախաձեռնեց հարավային սահմանի երկու ուղղություններով, ինչը կասեցվեց ՊԲ ստորաբաժանումների վճռական գործողությունների արդյունքում, գրեց ՊՆ խոսնակը:

14:10 Վարձկանների հավաքագրում Սիրիայում՝ Ղարաբաղում պատերազմ մղելու համար: ՏԵՍԱՆՅՈՒԹ

14:00 Ադրբեջանական իշխանություններն այնքան սրբապիղծ են, որ չեն վարանում թիրախավորել ոչ միայն խաղաղ բնակիչների ու շինություններ, այլև  նաև դպրոցներ, մանկապարտեզներ ու եկեղեցիներ: Րոպեներ առաջ Ադրբեջանի զինված ուժերը բարձր ճշգրտության հրթիռ արձակեցին Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու վրա: Առանց մեկնաբանությունների՝ Արտակ Բեգլարյան, Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան

11:10 Ժնևի քաղաքային խորհուրդը ընդունում է բանաձև, որով դատապարտում է ադրբեջանական ագրեսիան Արցախի դեմ 

10:30 Ահաբեկչական ոճրագործություններ խաղաղ բնակիչների դեմ: Բացառիկ վավերագրական լուսանկարներ

09:20 Վաղ առավոտյան, ժամը 08:30-ի սահմաններում, թշնամին փորձեց գրոհել հարավային ուղղությամբ, բայց կորցնելով երեք միավոր ռազմական տեխնիկա և թողնելով ավելի քան 20 զոհ ու վիրավոր, գումարտակով փախավ Ջեբրաիլի մատույցներից, գրեց ՊՆ խոսնակ Ստեփանյանը.

09:10 Այս պահին ռազմական գործողությունները վերսկսվել են հյուսիսում և հարավում: Պաշտպանության բանակ

00:40 ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ'Բրայանն ասում է, որ Լեռնային Ղարաբաղի բանակցություններն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ԱՄՆ-Ռուսաստան համագործակցության օրինակ են

00:20 Միջազգային հանրությունը պետք է ճանաչի Ղարաբաղի անկախությունը: Վարչապետ Փաշինյանը զրուցել է Euronews-ի հետ

Տպել էջը