Ադրբեջանի ռազմական ագրեսիան, զարգացումների ժամանակագրություն 03.10.2020

03 հոկտեմբերի, 2020

22:45 Ադրբեջանական հարվածների արդյունքում Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում վնասվել է էլեկտրական ցանցի շենքը: ԱՐՄԵՆՊՐԵՍ-ի թղթակիցը Ստեփանակերտից հայտնում է, որ այս պահին քաղաքը հոսանքազրկված է:

22:00 Ադրբեջանի կորուստները 03.10.2020թ. Ժամը 22:00-ի դրությամբ. անօդաչու թռչող սարք՝ 220, ուղղաթիռ՝ 14, զրահատեխնիկա՝ 355, ինքնաթիռ՝ 14, Սմերչ՝ 4, մարդկային զոհեր՝ 2745:

21:40 ԼՂՀի տեղեկատվական կենտրոնը հայտնում է, որ ըստ ականատեսների, Ադրբեջանը թիրախավորել է Ստեփանակերտի քաղաքացիական ենթակառուցվածքը: Մանրամասները պարզվում են:

20:30 Երեկոյան 20:26-ին, Ադրբեջանի զինված ուժերը հրթիռակոծել են Ստեփանակերտը: Միևնույն ժամանակ, առաջնագծի ողջ երկայնքով, տեղի են ունենում տարբեր ուժգնության դիրքային կրակոցներ: ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն վերահսկել իրավիճակը:

19:45 «Խաղաղություն պարտադրելու մի քանի եղանակ կա», - Արցախի արտգործնախարար:

17:30 «Մենք ապրում ենք մեր հազարամյակի պատմության ամենաառանցքային փուլում», - Նիկոլ Փաշինյանի ուղերձ:

17:10 Ազգային անվտանգության ծառայությունը տեսանյութ է հրապարակել, որում ներկայացնում է փաստեր թուրքական կողմի ռազմական գործողություններին մասնակցության, վարձկան ահաբեկիչների ներկայության և վերջիններիս շրջանում խուճապի մասին:

16:55 Պաշտպանության բանակը ոչնչացրել է հակառակորդի զրահատեխնիկայի  մեծ խումբ, զգալի քանակությամբ զենք և հարձակման պատրաստվող անձնակազմ: Այսպիսով, հակառակորդի հարձակվողական ծրագրերը մեկ ուղղությամբ ձախողվեցին:

16:30 Հրապարակվել են ադրբեջանական ագրեսիայի արդյունքում զոհված 51 հայ զինծառայողների անուններ:

15:50 «Լայնածավալ ագրեսիայի ներկա իրավիճակում Ղարաբաղի ժողովուրդը հետ չի նահանջի», - վարչապետի հարցազրույցը Ալ Ջազիրային։

15:20 Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վերջին զարգացումների վերաբերյալ:

15:00 «Ծանր մարտեր են ընթանում, բայց հաղթելու ենք», - ՊՆ ներկայացուցիչ

14:50 «Թուրքիան սպառնալիք է ամբողջ տարածաշրջանի համար», - նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց տվեց հնդկական WION հեռուստատեսության հետ:

14:35 «Այս պահին ես դեռ առաջնագծում եմ», - Արցախի նախագահ:

14:10 «Թբիլիսին այն վայրն է, որտեղ կողմերը կարող են բանակցություններ վարել», - Վրաստանի նախագահ:

13:20 «Ադրբեջանն օգտագործում է LAR-160 համազարկային համակարգերի կասետային արկեր», - հայտնում է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ լուսանկարներ հրապարակելով:

13:00 ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Թաթոյան. ՀՐԱՏԱՊ: «Ադրբեջանը հեռահար հրթիռներ է օգտագործում և մեծացրել է քաղաքացիական կենտրոնների թիրախավորումը և ոչնչացումը ՝ փորձելով մարդասիրական և բնապահպանական ենթակառուցվածքներին լուրջ վնաս հասցնել: Պաշտոնապես հաստատված է Հայաստանի պաշտպանության նախարարության և Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Պաշտպանության բանակի կողմից»:

12:40 Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարությունը՝ Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու անհրաժեշտության մասին:

12:25 «Թշնամին շարունակում է խախտել պատերազմի բոլոր գրված և չգրված օրենքները», - Արցախի Պաշտպանության բանակի ներկայացուցիչ Սարումյան:

12:20 Չափազանց կարևոր: «Ադրբեջանը գնդակոծում է քաղաքացիական ենթակառուցվածքները, ինչը կարող է բնապահպանական աղետի պատճառ դառնա», - Հովհաննիսյան:

11:00 «Խաղաղ կարգավորման շուրջ լուրջ բանակցությունները հնարավոր կլինեն, երբ ահաբեկիչները և Թուրքիան հեռանան տարածաշրջանից», - վարչապետ Փաշինյան:

10:30 «Այսօր ոչ միայն բոլորիս, այլև տարածաշրջանի ճակատագիրն է որոշվում», - ՀՀ ՊՆ ներկայացուցիչ:

10:20 Մակրոնը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կոչ է արել վերականգնել հրադադարի ռեժիմը:

08:25 «Հակառակորդը, հյուսիսային և հարավային հատվածներում մեծ ուժեր կենտրոնացնելով, անցել է գրոհի», - Պաշտպանության նախարարություն

07:50 Արցախի նախագահը մեկնել է առաջնագիծ. հայտարարություն:

06:30 ԱՄՆ դեսպանատունը հորդորում է իր աշխատակիցներին խուսափել Երևանից դուրս ճանապարհորդելուց:

00:30 Մակրոնը առաջարկում է ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցությունները վերսկսելու նոր մեթոդ:

00:05 «Ստեփանակերտի գնդակոծության արդյունքում զոհվել է մեկ մարդ, չորսը՝ վիրավորվել», - Արցախի մարդու իրավունքների պաշտպան:

Տպել էջը