Ադրբեջանի ռազմական ագրեսիան, զարգացումների ժամանակագրություն 27.09.2020

27 սեպտեմբերի, 2020

23:50 Հրապարակվել են ադրբեջանական ագրեսիայի հակահարվածի ժամանակ զոհված առաջին զինծառայողների անունները:  

23:00 Պաշտպանության բանակի ստորաբաժանումների հակագրոհի արդյունքում բռնագրավվել է թշնամու 11 զրահամեքենա՝ իրենց մարտական տեխնիկայով / հանդերձանքով/, ներառյալ 3 ՀՄՄ, - գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը: 

22:00 Օգտագործվում են հիմնականում ժամանակակից թուրքական զենքեր և զինամթերք, դռոններ /ԱԹՍ-ներ/ և ինքնաթիռներ: F16-ը արդեն վառ ապացույց է, որ թուրքական ռազմական տեխնիկա է օգտագործվում,- ասում է Արցախի նախագահը:

22:00 Վարչապետ Փաշինյանը հանդիպել է Պաշտպանության Նախարարության և Զինված Ուժերի հրամանատարության հետ:

21:20 Նիկոլ Փաշինյանը հեռախոսային զրույց է ունեցել Էմմանուել Մաքրոնի հետ:

21:00 Ողջ Հայաստանում Արցախ մեկնել ցանկացողների մեծ հերթեր են:

20:00 Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց ունեցավ Վլադիմիր Պուտինի հետ:

19:30 Իրանը ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղի նկատմամբ տագնապալի բռնությանը: Մենք ռազմական գործողություններին անմիջապես վերջ դնելու և երկխոսության կոչ ենք անում՝ լուծելու տարաձայնությունները: Մեր հարևանները մեզ համար առաջնահերթու­թյուն են և մենք պատրաստ ենք բարի ծառայություններ մատուցել բանակցություններ սկսելու համար:   

19:00 Հակառակորդի մարդկային կորուստները

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը բրիֆինգի / ամփոփ ասուլիս/ ժամանակ ասաց, որ մարտերը դեռ շարունակվում են: Նա տեղեկացրեց, որ թշնամին ունի նշանա­կալից կորուստներ՝ մոտ 200 զինվորական, մոտ երեք տասնյակ զրահամեքենա, մոտ երկու տասնյակ ԱԹՍ և այլ տեխնիկա:

Ադրբեջանական ռազմական տեխնիկայի կորուստները

Ըստ Արցախի Պաշտպանության Բանակի տեղեկությունների, մարտերի ընթացքում  ադրբե­ջանական բանակը կորցրել է 3 ուղղաթիռ, մոտ 20 A ԱԹՍ / նաև հարվածային/, մոտ 30 տանկ և մարտական մեքենաներ:

Արցախի Զինված Ուժերի կորուստները

Արցախի ՊԲ Հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը ասաց, ,, Պաշտպանության Բանակի /ՊԲ/ ստորաբաժանումները, օգտագործելով հակաօդային պաշտպանության միջոցներ, կարողացել են խփել թշնամու 3 ուղղաթիռ, մոտ 20 ԱԹՍ, ներառյալ հարվածա­յին տանկերը՝ 30 տանկ և մարտական մեքենաներ: Արցախի Զինված Ուժերում նույնպես կան տուժածներ՝ 16 զոհ և ավելի քան 100 վիրավոր:

17:50 Ադրբեջանական բանակը իր զինանոցից օգտագործում է 300մմ տրամաչափի հրթիռային կայաններ՝ ՍՄԵՐՉ, Կասիրգա, Պոլոնեզ, և այլն, -հաղորդում է ՊԲ ներկայացուցիչը:

17:00 ՀՀ Ազգային ժողովը հատուկ նիստ է անցկացնում:

Տրվել են բոլոր անհրաժեշտ հրահանգները, ոչ մի վայրկյան չկասկածեք դրանում, -ասել է վարչապետը:

15:30 ՀՀ Անվտանգության Խորհուրդն արտահերթ նիստ է անցկացնում: 

15:00 Առողջապահության Նախարարության կոչը արյուն հանձնելու վերաբերյալ:

14:50 Այս պահին ՊԲ ստորաբաժանումները իրականացնում են պաշտպանական մարտական գործողություններ հյուսիսային, հարավային, հարավ-արևելյան ուղղություններով՝  կանգնեցնելով թշնամու առաջխաղացումը: Թշնամին մարդկային և զրահամեքենաների ծանր կորուստներ է կրում: ՊԲ ստորաբաժանումները ոչնչացրել են թշնամու 4 ուղղաթիռ, մոտ 15 ԱԹՍ՝ ներառյալ հարձակողական դռոնները, 10 տանկ և հետևակի մարտական մեքենաներ: ՊԲ կորուստները հստակեցվում են:

14:30 2 հաստատված զոհ և տասնյակ վիրավորներ կան քաղաքացիական բնակչության մեջ, - հայտնում է Արցախի օմբուդսմենը:

13:00 Այսօր առավոտյան Ադրբեջանի Զինված ուժերը, որը գլխավորապես հրթիռներ է արձակում Արցախի վրա, նաև հրթիռակոծեց Հայաստանի տարածքին՝ Վարդենիսի ուղղու­թյամբ, -ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

12:50 Կառավարության որոշմամբ ՀՀ-ում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք: Որոշումը ուժի մեջ կմտնի հրապարակման պահից, հայտարարեց ՀՀ վարչապետը: (Ադրբեջանում հայտարարվեց, որ ռազմական դրությունը արդյունավետ կլինի կեսգիշերից սկսած, սեպտեմբերի 28-ին, մինչդեռ պարետային ժամը Բաքվում, գլխավոր քաղաքներում և որոշ շրջաններոմ հայտարարվեց տեղական ժամանակով 21.00-ից մինչև 06.00: )

11:00 Արցախի նախագահը ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք է հայտարարել 18-ից բարձր տարիքային խմբի համար:

‹‹Մենք չէինք ցանկանում պատերազմ, այս պատերազմը պարտադրվել է մեզ, մենք պարտա­վոր ենք պաշտպանել մեր հայրենիքը և ընտանիքները››,- ասաց Արցախի նախագահը;

10:55 Առաջին քաղաքացիական տուժածները Մարտունիում, Արցախ՝ 1 կին և 1 իննամյա աղջիկ սպանվել են, 2 հոգի՝ վիրավորվել:

10:00 Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը պաշտոնա­պես հայտարարել է ,,հակագրոհ,, սկսելու մասին, որն ապացուցում է, որ այդ գործողությունները վաղուց պլանավորված են եղել, - ասել է ՀՀ ՊԲ խոսնակը:

09:20 Կոչ է արվում Արցախի խաղաղ բնակչությանը պատսպարվել ապաստարաններում և փողոց դուրս չգալ:

08:40 ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հեռախոսազրույց  է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ:

08:30 Հայաստանի Արտաքին Գործերի նախարարության հայտարարությունը

Այսօր, վաղ առավոտյան, ադրբեջանական կողմը հրթիռային հարձակումներ է սկսել շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը, ներառյալ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն է կրում իրենց ագրեսիայի հետևանքների ողջ պատասխանատվությունը:

07:10 Ադրբեջանական զորքերը հարձակվել են շփման գծի ողջ երկայնքով: Մի քանի ուղղություններով ադրբեջանական զորքերի հարձակումները ետ են մղվել, ասել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Տպել էջը