Ցեղասպանության կանխարգելման օրակարգ

Ցեղասպանությունների և այլ ոճրագործությունների կանխարգելման խնդիրները Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնահերթություններից են: Հայաստանի Հանրապետությունն իր ակտիվ դերակատարումն ունի ցեղասպանությունների և մարդկության հանդեպ գործած այլ ոճրագործությունների դեմ ուղղված միջազգային պայքարում:

Այս ջանքերի հիմնական ուղղվածությունն է՝ անպատժելիության դեմ պայքարը, ճշմարտության վերականգնումը, ցեղասպանության հիմնարար պատճառների բացահայտումը, վաղ կանխարգելման մեխանիզմների հիմնումը, անցյալում գործած ցեղասպանությունների մասին ուսուցումն ու զոհերի հիշատակի հարգումը:

Հայաստանը նախաձեռնել և կազմակերպում է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումները: Դրանք տեղի են ունեցել 2015, 2016, 2018 և 2022 թվականներին:

Հայաստանը շարունակում է համագործակցել Զանգվածային ոճրագործությունների կանխարգելմանն ուղղված գլոբալ գործողություն նախաձեռնություն միջազգային ցանցի  (GAAMAC) և տվյալ հարցով զբաղվող այլ հարթակների հետ:

Ցեղասպանությունների կանխարգելման և դրանց կրկնությունը բացառելու նպատակով Հայաստանն աշխատանքներ է տանում ՄԱԿ տարբեր կառույցներում, մասնավորապես, վերջին տարիների ընթացքում ՀՀ նախաձեռնությամբ ՄԱԿ-ում տեղի են ունեցել ցեղասպանությունների կանխարգելման հարցով մի քանի բարձրաստիճան քննարկումներ ՀՀ արտաքին գործերի նախարարի, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի, Ցեղասպանությունների կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի ԳՔ հատուկ խորհրդականի, հայտնի ցեղասպանագետների մասնակցությամբ:     

Հայաստանը՝ կարևորելով ցեղասպանության կանխարգելման հարցը ակտիվ բարձրաձայնում է այս խնդիրը ՄԱԿ-ի տարբեր ընթացակարգերի, այդ թվում Համընդհանուր պարբերական դիտարկման ընթացակարգի միջոցով:

Հայաստանի կողմից իրականացվող մյուս կարևոր աշխատանքը դա ՄԱԿ շրջանակում Ցեղասպանության կանխարգելման թեմայով բանաձևերի ներկայացումն է:

Ավելին՝ https://www.genocideprevention.am/prevention/?lang=hy 

Տպել էջը