-
ՄԱԿ-ի` Բռնի անհետացումների հարցերով կոմիտեում Հայաստանի առաջին պարբերական զեկույցի քննարկում04 Փետրվարի, 2015
Փետրվարի 3-ից 4-ը Ժնևում` ՄԱԿ-ի` Բռնի անհետացումների հարցերով կոմիտեի 8-րդ նստաշրջանի ընթացքում, քննարկվեց Հայաստանի Հանրապետության առաջին ազգային զեկույցը «Բռնությամբ անհետացած բոլոր անձանց պաշտպանության մասին» միջազգային կոնվենցիայի իրականացման վերաբերյալ:
-
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիր29 Հունվարի, 2015
Հռչակագիրը կոչ է անում հայորդիների գալիք սերունդներին` հայրենասեր, գիտակից և ուսյալ կեցվածքով պաշտպան կանգնել հայրենի սրբազան ժառանգությանը, աննահանջ պայքարով ծառայել հանուն առավել հզոր Հայրենիքի` ազատ և ժողովրդավար Հայաստանի Հանրապետության, անկախ Արցախի առաջընթացի ու զորացման, աշխարհասփյուռ հայության գործուն համախմբման, համայն հայության դարավոր նվիրական նպատակների իրականացման:
-
Հայաստանի պատվիրակությունը մասնակցեց ՄԱԿ-ի «Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների» երկրորդ համաժողովին05 Նոյեմբերի, 2014
Նոյեմբերի 3-ից 5-ը ՀՀ պատվիրակությունը Վիեննայում մասնակցեց ՄԱԿ-ի «Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների» երկրորդ համաժողովին:
-
ՄԱԿ-ի Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտեում Հայաստանի 2-րդ և 3-րդ պարբերական զեկույցների քննարկում07 Մայիսի, 2014
Մայիսի 7-ին Ժնևում ՄԱԿ-ի Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտեն իր 52-րդ նստաշրջանի ընթացքում քննարկեց Հայաստանի 2-րդ և 3-րդ պարբերական զեկույցները ՄԱԿ-ի Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների Միջազգային դաշնագրի իրականացման վերաբերյալ:
-
ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2013 Թ. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ22 Հունվարի, 2014
Հիմնվելով ՀՀ Նախագահի ուրվագծած արտաքին քաղաքականության ուղենիշների և նրա կողմից տրված հանձնարարականների վրա` Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը 2013 թվականի ընթացքում շարունակել է աշխատանքներն՝ ուղղված երկրի արտաքին անվտանգության բաղադրիչի ամրապնդմանը, երկրի զարգացման համար արտաքին բարենպաստ պայմանների և երաշխիքների ապահովմանը, տարբեր մայրցամաքներում Հայաստանի բարեկամների թվի ավելացմանը, մ
-
Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահությանը նվիրված մշակութային միջոցառում Թբիլիսիում12 Սեպտեմբերի, 2013
Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության շրջանակներում Վրաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի եւ Հայաստանի Հանրապետության դեսպանության համատեղ ջանքերով սեպտեմբերի 12-ին Թբիլիսիում կազմակերպվել էր համերգային երեկո: Միջոցառմանը մասնակցում էին Վրաստանի կառավարության, դիվանագիտական համայնքի եւ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
-
Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց ԵՄ հանձնակատարին12 Սեպտեմբերի, 2013
Սեպտեմբերի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵՄ Ընդլայնման և Եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ:
-
ԱԳ նախարարը հանդիպեց ԵՄ հանձնակատարին05 Սեպտեմբերի, 2013
Սեպտեմբերի 5-ին աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ։
-
Ինչու դեռևս կարգավորված չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը01 Սեպտեմբերի, 2013
Լեռնային Ղարաբաղի խնդրի ներկա փուլը սկիզբ է առել ԽՍՀՄ գոյության վերջին տարիներին և վերածվել է հակամարտության Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանն ի պատասխան Ադրբեջանի կողմից ուժային քաղաքականություն որդեգրելու արդյունքում: Ղարաբաղի հակամարտությունը տարբերվում է նախկին Խորհրդային Միության տարածքում ծագած այլ հակամարտություններից նրանով, որ Ղարաբաղի ժողովուրդը իրավաբանորեն անթեր
-
Երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակի 68-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Ավստրիայում12 Մայիսի, 2013
Մայիսի 5-ին եւ 12-ին Ավստրիայի Լինց քաղաքի մերձակայքում գտնվող Մաուտհաուզենի համակենտրոնացման ճամբարի հուշահամալիրում միջոցառումներ՝ նվիրված երկրորդ աշխարհամարտում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակին: Միջոցառումներին մասնակցեց Ավստրրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը: Դեսպանության կողմից ծաղկեպսակներ զետեղվեցին հուշահամալիրի կենտրոնական հուշակոթողին, խորհրդային ռազմագերիների հիշատակը հավերժացնող հուշարձա