-
ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի հանդիպումը ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Դայինիուս Պուրասի հետ25 Սեպտեմբերի, 2017
Սեպտեմբերի 25-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցավ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի հանդիպումը Հոգեկան և ֆիզիկական առողջության բարձրագույն չափանիշներից օգտվելու յուրաքանչյուրի իրավունքի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Դայինիուս Պուրասի հետ:\r\n
-
ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի հանդիպումը ՄԱԶԾ քաղաքականության և ծրագրերի աջակցության գրասենյակի Կայուն զարգացման նպատակների փորձագետների հետ24 Հուլիսի, 2017
Հուլիսի 24-ին ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն ընդունեց Նյու Յորքից ժամանած ՄԱԶԾ քաղաքականության և ծրագրերի աջակցության գրասենյակի Կայուն զարգացման նպատակների ինտեգրման, խթանման և քաղաքականության մշակման աջակցության փորձագետներին:\r\n
-
Փոխնախարար Հովակիմյանը մասնակցեց Միջուկային ահաբեկչության դեմ պայքարի գլոբալ նախաձեռնության 10-ամյակին նվիրված հանդիպմանը16 Հունիսի, 2016
Հունիսի 15-16-ը Հաագայում ՀՀ պատվիրակությունը, ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի գլխավորությամբ, մասնակցեց ռուս-ամերիկյան Միջուկային ահաբեկչության դեմ պայքարի գլոբալ նախաձեռնության (Global Initiative to Combat Nuclear Terrorism) 10-ամյակին նվիրված հանդիպմանը, որը կազմակերպել էր Նիդերլանդների արտաքին գերատեսչությունը:
-
Հայաստանը դարձավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության միջկառավարական կոմիտեի անդամ01 Հունիսի, 2016
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի ունեցավ «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» 2003թ. կոնվենցիայի անդամ պետությունների Գլխավոր ասամբլեայի 6-րդ նստաշրջանը, որի ընթացքում կայացան Կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի ընտրությունները՝ 2016-2020թթ. ժամանակահատվածի անդամակցության համար: Երկրորդ տարածաշրջանային խմբից (Արևելյան Եվրոպայի երկրներ) չորս տարի ժամկետով ընտրվեց Հ
-
ՀՀ պատվիրակությունն արժանացել է «Մեկ մոլորակ-մեկ ապագա» խորագրով միջազգային երիտասարդական բնապահպանական ֆորումի գլխավոր մրցանակին16 Մայիսի, 2016
Մայիսի 12-16-ը Ռուսաստանի Դաշնության Խանտի-Մանսիյսկ քաղաքում «Փրկիր և պաշտպանիր» միջազգային բնապահպանական ակցիայի շրջանակում ՌԴ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովը կազմակերպել էր «Մեկ մոլորակ-մեկ ապագա» խորագրով միջազգային երիտասարդական բնապահպանական ֆորումը: ՀՀ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովը, ի դեմս` ՀՀ արտաքին գործերի և ԿԳ նախարարությունների ներկայացրել է Հայաստանում ՅՈՒՆԵՍԿ
-
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը 2015թ․ ամփոփիչ մամլո ասուլիսին02 Փետրվարի, 2016
2015 թվականի ընթացքում արտաքին գործերի նախարարությունը Նախագահի ուրվագծած արտաքին քաղաքականության ուղենիշների և նրա կողմից տրված հանձնարարականների հիման վրա շարունակել է աշխատանքներն՝ ուղղված երկրի արտաքին անվտանգության բաղադրիչի ամրապնդմանը, պետության զարգացման համար արտաքին բարենպաստ պայմանների և երաշխիքների ապահովմանը, արտերկրում Հայաստանի բարեկամների թվի ավելացմանը, միջազգային կազմակերպություն
-
ՀՀ Նախագահի հրամանագիրը Էդվարդ Նալբանդյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով պարգևատրելու մասին28 Դեկտեմբերի, 2015
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Աղվանի Նալբանդյանին պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:
-
ՀՀ մշտական ներկայացուցիչն ընտրվել է ԵԽ նախարարների կոմիտեի Ծրագրի, բյուջեի և վարչական հարցերով զեկուցողներ խմբի նախագահ16 Դեկտեմբերի, 2015
Դեկտեմբերի 16-ին Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի Ծրագրի, բյուջեի և վարչական հարցերով զեկուցողներ խմբի նախագահ:
-
Դեսպան Ղազարյանն աշխատանքային այց կատարեց Բարի քաղաք01 Սեպտեմբերի, 2015
Սեպտեմբերի 1-ին Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանն աշխատանքային այց կատարեց Բարի քաղաք:
-
ՀՀ Նախագահի հրամանագրերը02 Մարտի, 2015
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասը՝ ո ր ո շ ու մ ե մ.\r\nՀայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան շնորհել`