-
Հայաստանի ԱԳ նախարարը Համբուրգում մասնակցեց ՀԱՊԿ արտգործնախարարների հանդիպմանը08 Դեկտեմբերի, 2016
Նախարարները քննարկեցին Հավաքական անվտանգության խորհրդի 2016թ. հոկտեմբերին Երևանում կայացած նստաշրջանի որոշումների կատարման ընթացքը, ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին քաղաքականության համադրման հարցեր։\r\n\r\n
-
ՀՀ զեկույցի քննարկումը Խոշտանգումների դեմ ՄԱԿ-ի կոմիտեում24 Նոյեմբերի, 2016
Նոյեմբերի 23-24-ին Ժնևում Խոշտանգումների դեմ ՄԱԿ-ի կոմիտեն իր 59-րդ նստաշրջանում քննարկեց Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի կատարման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 4-րդ պարբերական զեկույցը։ \r\n\r\n
-
Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոսը հյուրընկալեց պատանի հայ շախմատիստներին25 Հոկտեմբերի, 2016
Բաթումիում մեկնարկած մինչև 8, 10 և 12 տարեկանների շախմատի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող մասնակիցները գրոսմայստեր Արսեն Եղիազարյանի գլխավորությամբ հոկտեմբերի 25-ին հյուրընկալվեցին Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում:
-
Հայաստանի և Արցախի անկախության 25-ամյակին նվիրված ցուցահանդեսներ Լեհաստանի Լյուբլին քաղաքում05 Սեպտեմբերի, 2016
Սեպտեմբերի 4-5-ը Լեհաստանում ՀՀ դեսպանության հովանու ներքո Լյուբլին քաղաքում բացվեցին լեհաստանաբնակ հայ գեղանկարիչների անհատական ցուցահանդեսներ` նվիրված Հայաստանի և Արցախի անկախության 25-ամյակին:
-
Եռատոնի առթիվ ՌԴ-ում ՀՀ դեսպանի հանդիպումը ՀՀ ՊՆ սպայական անձնակազմի հետ08 Մայիսի, 2016
Մայիսի 8-ին ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը հանդիպեց ռուսաստանյան ռազմական ուսումնական հաստատություններում ուսանող և վերապատրաստում անցնող ՀՀ ՊՆ սպայական անձնակազմի հետ:
-
Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Մարսելում24 Ապրիլի, 2016
Ապրիլի 23-24-ին Մարսելում տեղի ունեցան Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման միջոցառումներ:
-
Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ֆրանսիայում24 Ապրիլի, 2016
Ապրիլի 22-24-ը Փարիզում և Ֆրանսիայի այլ քաղաքներում անցկացվեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված բազմաթիվ միջոցառումներ, որոնց այս տարվա գլխավոր ուղերձը հանդիսացավ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին ֆրանսահայերի և հայ ժողովրդի ֆրանսիացի բարեկամների անվերապահ աջակցությունը:
-
Դեսպան Եգանյանի հանդիպումը Կանադայի ժառանգության նախարարի հետ22 Ապրիլի, 2016
Ապրիլի 22-ին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը հանդիպում ունեցավ Կանադայի ժառանգության նախարար Մելանի Ժոլիի հետ, ում իրավասության մեջ է մտնում ինչպես մշակութային ոլորտը, այնպես էլ հեռահաղորդակցությանն ու կապին վերաբերող բնագավառները:
-
Հայաստանի մշակույթի օրեր Բելառուսում11 Փետրվարի, 2016
Փետրվարի 8-11-ը Բելառուսում ՀՀ դեսպանության աջակցությամբ անցկացվեցին Հայաստանի մշակութային օրեր:
-
ՀՀ Նախագահի հրամանագիրը՝ Ալեքսան Հարությունյանին Չիլիի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին12 Հունվարի, 2016
Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսան Հարությունյանին համատեղության կարգով նշանակել Չիլիի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Բուենոս Այրես):