-
Եռատոնի առթիվ ՌԴ-ում ՀՀ դեսպանի հանդիպումը ՀՀ ՊՆ սպայական անձնակազմի հետ08 Մայիսի, 2016
Մայիսի 8-ին ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը հանդիպեց ռուսաստանյան ռազմական ուսումնական հաստատություններում ուսանող և վերապատրաստում անցնող ՀՀ ՊՆ սպայական անձնակազմի հետ:
-
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը 2015թ․ ամփոփիչ մամլո ասուլիսին02 Փետրվարի, 2016
2015 թվականի ընթացքում արտաքին գործերի նախարարությունը Նախագահի ուրվագծած արտաքին քաղաքականության ուղենիշների և նրա կողմից տրված հանձնարարականների հիման վրա շարունակել է աշխատանքներն՝ ուղղված երկրի արտաքին անվտանգության բաղադրիչի ամրապնդմանը, պետության զարգացման համար արտաքին բարենպաստ պայմանների և երաշխիքների ապահովմանը, արտերկրում Հայաստանի բարեկամների թվի ավելացմանը, միջազգային կազմակերպություն
-
Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակին նվիրված հուշարձանի բացման արարողություն Ֆրանսիայի Տուլոն քաղաքում23 Հոկտեմբերի, 2015
Հոկտեմբերի 23-ին, Ֆրանսիայի Տուլոն քաղաքում տեղի ունեցավ Մուսա լեռան հաղթական հերոսամարտի 100-ամյակին նվիրված` ֆրանսահայ գեղանկարիչ, քանդակագործ հայր և որդի` Ժերայր ու Դավիդ Փամբուկչյանների համատեղ ստեղծած հուշարձանի բացման արարողությունը:
-
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ջազային համերգ Մարսելում03 Հուլիսի, 2015
Հուլիսի 3-ին Մարսելի Մոլին զբոսայգում տեղի ունեցավ ջազային համերգ` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
-
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ցուցահանդես Ալմելոյում12 Մարտի, 2015
Մարտի 12-ին Նիդերլանդների Ալմելո քաղաքի հանրային գրադարանում բացվեց ցուցահանդես` նվիրված Հայոց ցեղասպանությանն ու ասորիների ջարդերին: Ցուցահանդեսը կազմակերպվել է Ալեմլոյի հայ և ասորի համայնքների կողմից կազմված «1915» կոմիտեի կողմից:
-
Էդվարդ Նալբանդյանի հոդվածը՝ « Politique Internationale » հանդեսում06 Փետրվարի, 2015
Սա պատմություն է մի ժողովրդի, ով կյանքի է կոչել ինքնորոշման իր օրինական իրավունքը: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ազատորեն արտահայտել է իր կամքը և գրեթե մեկ դար շարունակ դիմակայում է իր վրա իշխելու նկրտումներ ունեցողների թշնամանքին:
-
ՄԱԿ-ի` Բռնի անհետացումների հարցերով կոմիտեում Հայաստանի առաջին պարբերական զեկույցի քննարկում04 Փետրվարի, 2015
Փետրվարի 3-ից 4-ը Ժնևում` ՄԱԿ-ի` Բռնի անհետացումների հարցերով կոմիտեի 8-րդ նստաշրջանի ընթացքում, քննարկվեց Հայաստանի Հանրապետության առաջին ազգային զեկույցը «Բռնությամբ անհետացած բոլոր անձանց պաշտպանության մասին» միջազգային կոնվենցիայի իրականացման վերաբերյալ:
-
Դեսպան Հարությունյանն իր հավատարմագրերը հանձնեց Արգենտինայի փոխնախագահին03 Փետրվարի, 2015
Փետրվարի 3-ին Արգենտինայում ՀՀ նորանշանակ դեսպան Ալեքսան Հարությունյանը Արգենտինյան Հանրապետության նախագահական պալատում իր հավատարմագրերը հանձնեց Արգենտինայի փոխնախագահ, Սենատի նախագահ Ամադո Բուդուին:
-
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիր29 Հունվարի, 2015
Հռչակագիրը կոչ է անում հայորդիների գալիք սերունդներին` հայրենասեր, գիտակից և ուսյալ կեցվածքով պաշտպան կանգնել հայրենի սրբազան ժառանգությանը, աննահանջ պայքարով ծառայել հանուն առավել հզոր Հայրենիքի` ազատ և ժողովրդավար Հայաստանի Հանրապետության, անկախ Արցախի առաջընթացի ու զորացման, աշխարհասփյուռ հայության գործուն համախմբման, համայն հայության դարավոր նվիրական նպատակների իրականացման:
-
Հայկական պատմական հուշարձանների թվայնացման ծրագրի մեկնարկին նվիրված միջոցառում Վաշինգտոնում08 Հոկտեմբերի, 2014
Հոկտեմբերի 8-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանի հովանու ներքո «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը «ՍայԱրք» միջազգային մշակութային ժառանգության թվայնացման պահպանման ոչ կառավարական կազմակերպության հետ համատեղ անցկացրեց միջոցառում, որը նվիրված էր «CyArk’s 500 Challenge» նախաձեռնության մեկնարկին: