-
Քաղաքական խորհրդակցություններ ՀՀ և ԱՄԷ արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև12 Հունիսի, 2019
Հունիսի 12-ին Աբու Դաբիում Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև կայացան քաղաքական խորհրդակցություններ: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը, էմիրաթականը` ԱՄԷ ԱԳ և միջազգային համագործակցության նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Խալիֆա Շահին ալ-Մրրին (Khalifa Shaheen al Marri):
-
ԱԳՆ-ում կայացավ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի մաս 3-րդի կիրարկման ճանապարհային քարտեզի նախագծի շուրջ կառավարություն-քաղաքացիական հասարակություն քննարկումը30 Ապրիլի, 2019
Ապրիլի 30-ին ՀՀ ԱԳՆ-ում կայացավ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) մաս 3-րդի (արդարադատություն, ազատություն, անվտանգություն) կիրարկման ճանապարհային քարտեզի նախագծի շուրջ կառավարություն-քաղաքացիական հասարակություն քննարկումը։
-
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Բուլղարիայի արտաքին գործերի նախարարությունների միջև23 Ապրիլի, 2019
Ապրիլի 23-ին Երևանում կայացան Հայաստանի և Բուլղարիայի արտաքին գործերի գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցություններ: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, բուլղարականը` Բուլղարիայի ԱԳ նախարարի տեղակալ Յուրի Շտերկը։
-
Դեսպան Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերը հանձնեց Իրաքի Հանրապետության նախագահին08 Հունվարի, 2019
Հունվարի 8-ին Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերը հանձնեց Իրաքի Հանրապետության նախագահ Բարհամ Սալեհին (Barham Salih)։
-
Դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպեց Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի Ռոն դեպարտամենտի նորանշանակ պրեֆեկտին09 Նոյեմբերի, 2018
Նոյեմբերի 8-ից 9-ը Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը Լիոն կատարած այցի շրջանակներում հանդիպեց Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի Ռոն դեպարտամենտի նորանշանակ պրեֆեկտ Պասկալ Մալհոյի հետ:
-
Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումներ Բաթումում03 Նոյեմբերի, 2018
Նոյեմբերի 3-ին Երևանի 2800-ամյակի կապակցությամբ Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում կազմակերպվեց լուսանկարչական ցուցահանդես, կինոդիտում և ընդունելություն:
-
Ֆրանկոֆոնիայի նախարարների համաժողովը միաձայն հավանություն տվեց Երևանում գագաթաժողովի անցկացման վերաբերյալ Հայաստանի առաջարկություններին26 Նոյեմբերի, 2017
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը համաժողովի մասնակիցների հաստատմանը ներկայացրեց կազմակերպության կանոնադրական մարմինների նստաշրջանների ժամկետները, գագաթաժողովի խորհրդանիշը, կարգոխոսը և քննարկումմների հիմնական թեմաները։ \r\n\r\nՀայաստանի առաջարկությամբ որոշվեց Ֆրանկոֆոնիայի Երևանի գագաթաժողովն անցկացնել 2018թ․ հոկտեմբերի 11-12-ին, իսկ ՖՄԿ կանոնադրական մարմինների նիստերը հետևյալ օրացույցով՝ հոկտեմբե
-
Հայկական երաժշտության օրեր Ավստրիայում12 Նոյեմբերի, 2017
Նոյեմբերի 8-12-ը Վիեննայում տեղի ունեցան հայկական երաժշտության օրեր: Նոյեմբերի 8-10-ը Ավստրիայում Հայաստանի և Ռուսաստանի դեսպանությունների համատեղ ջանքերով արդեն երկրորդ անգամ տեղի ունեցավ «Classical Young Stars» համերգաշարը` հայ, ռուս և ավստրիացի պատանի երաժիշտների մասնակցությամբ:
-
Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոսը հյուրընկալեց պատանի հայ շախմատիստներին25 Հոկտեմբերի, 2016
Բաթումիում մեկնարկած մինչև 8, 10 և 12 տարեկանների շախմատի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող մասնակիցները գրոսմայստեր Արսեն Եղիազարյանի գլխավորությամբ հոկտեմբերի 25-ին հյուրընկալվեցին Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում:
-
Դեսպան Վարդանյանը մասնակցեց «Վիետնամ – ԵԱՏՄ երկխոսություն զբոսաշրջության զարգացման վերաբերյալ» հանդիպմանը08 Սեպտեմբերի, 2016
Սեպտեմբերի 8-ին Վիետնամում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը Հոշիմին քաղաքում մասնակցել է 12-րդ միջազգային համաժողովի շրջանակներում կազմակերպված «Վիետնամ–ԵԱՏՄ երկխոսություն զբոսաշրջության զարգացման վերաբերյալ» հանդիպմանը:\r\n\r\n