-
Մխիթար Գոշի «Գիրք Դատաստանի» աշխատությունը գրանցվել է Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում11 Ապրիլի, 2025
Ապրիլի 10-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի 221-րդ նստաշրջանի շրջանակներում անդամ երկրների միաձայն որոշմամբ 12-րդ դարի հայ մեծ մտածող, գիտնական, օրենսդիր, առակագիր և մանկավարժ Մխիթար Գոշի «Գիրք Դատաստանի» («Դատաստանագիրք Հայոց») աշխատությունը գրանցվել է Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում (Memory of the World Register)։ Հայտը մշակվել էր Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրեր
-
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել է «New Routes, New Markets» համաժողովին20 Փետրվարի, 2025
Փետրվարի 19-ից 20-ը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Գերմանիայի Համբուրգ քաղաքում մասնակցել և ելույթով է հանդես եկել Գերմանիայի Տնտեսության Արևելյան համաժողովի և Համբուրգի Առևտրի Պալատի կողմից համատեղ կազմակերպված «New Routes, New Markets. Global Gateway and potential markets along the Middle Corridor» համաժողովի շրջանակներում կայացած նախարարական պանելի քննարկմանը:
-
ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը մասնակցել է «Ռաիսինա՝ Մերձավոր Արևելք» համաժողովին28 Հունվարի, 2025
Հունվարի 28-ին Դավիթ Կարապետյանը մասնակցել և ելույթ է ունեցել Աբու Դաբիում անցկացվող «Ռաիսինա՝ Մերձավոր Արևելք» համաժողովի շրջանակներում կայացած «Hinterland to High Streets: Connectivity, Commerce and Communities» խորագրով քննարկմանը։
-
Հայաստանը միացել է «Ազատություն առցանց կոալիցիային»03 Դեկտեմբերի, 2024
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Հաագա այցի շրջանակներում դեկտեմբերի 3-ին հայտարարվել է «Ազատություն առցանց կոալիցիային» Հայաստանի Հանրապետության միանալու մասին։ Ստանալով կոալիցիայի բոլոր անդամ երկրների միաձայն աջակցությունը՝ Հայաստանը դարձել է կոալիցիայի 42-րդ անդամը։
-
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը «Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակներում մասնակցել է պանելային քննարկման11 Սեպտեմբերի, 2024
Սեպտեմբերի 11-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում մասնակցել է «Debating a New Phoenix: The Global South and a Renewed World Order» պանելային քննարկմանը:
-
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի խոսքը «GLOBSEC» համաժողովին01 Սեպտեմբերի, 2024
Սեպտեմբերի 1-ին Պրահայում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել է «GLOBSEC» համաժողովի շրջանակներում անցկացվող «Armenia and the EU: Priorities, Partnerships, and Paths Forward» պանելային քննարկմանը։
-
Հայտարարություն12 Հոկտեմբերի, 2023
Իսրայելում ՀՀ դեսպանությունում 24-ժամյա ռեժիմով շարունակում է գործել թեժ գիծ՝ +972 50 6670345 (ուղիղ հեռախոսակապ), իսկ ՀՀ արտաքին գործերի նախարարության թեժ գիծը՝ +374 (55) 620111 հեռախոսահամարով, հասանելի է նաև WhatsАpp և Viber հավելվածներով:
-
ՀՀ ԱԳՆ և Միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովի (UNCITRAL) համատեղ «Impact of the international health crisis on legal infrastructure for trade» խորագրով միջոցառում13 Հունիսի, 2023
Հունիսի 13-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում Միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովի (UNCITRAL) հետ համատեղ կայացել է «Impact of the international health crisis on legal infrastructure for trade» խորագրով հիբրիդային միջոցառումը:
-
Արտերկրում Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված միջոցառումների վերաբերյալ24 Ապրիլի, 2023
Արտերկրում Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված միջոցառումների վերաբերյալ
-
ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի 78-րդ նստաշրջանին ՀՀ պատվիրակության մասնակցության վերաբերյալ31 Մայիսի, 2022
Մայիսի 23-27-ը Բանգկոկում կայացավ ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի 78-րդ նստաշրջանը (78th session of the Economic and Social Commission for Asia and the Pacific - ESCAP), որին մասնակցում էր նաև ՀՀ պատվիրակությունը` ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովում ՀՀ մշտական ներկայացուցիչ Վահրամ Կաժոյանի գլխավորությամբ: