Երկկողմ հարաբերություններ
Սան Մարինո
Ընդհանուր տեղեկություններ
Հայաստանի Հանրապետության և Սան Մարինոյի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 2006թ. մարտի 21-ին:
2025թ․ մարտի 14-ին Վլադիմիր Կարապետյանը, համատեղության կարգով, Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Սան Մարինոյում (նստավայրը՝ Հռոմ)։
2023թ. հունիսի 27-ին Հայաստանում Սան Մարինոյի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Դելֆինա Ռոսսին (նստավայրը՝ Հռոմ) իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին:
Իրավապայմանագրային դաշտ
Արձանագրություն Հայաստանի Հանրապետության և Սան Մարինոյի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին:
Առևտրատնտեսական կապեր
Հայաստանի և Սան Մարինոյի միջև ապրանքաշրջանառության ծավալները /հազ. ԱՄՆ դոլար/
|
արտահանում |
ներմուծում (ըստ ապրանքի ծագման երկրի) |
2020 |
- |
105.7 |
2021 |
- |
333.3 |
2022 |
- |
453 |
2023 |
- |
713.8 |
2024 |
- |
467.5 |
Թարմացված է՝ 13.06.2025թ.