Երկկողմ հարաբերություններ

Հորդանան Հորդանան

Ընդհանուր տեղեկություններ

Հայաստանի Հանրապետության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1996թ. հուլիսի 18-ին:

2019թ. մայիսի 24-ին Տիգրան Գևորգյանը նշանակվել է Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ ք․ Դամասկոս):

2021 թ․ մայիսին ՀՀ Նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Հորդանանի Հաշիմյան Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Խալեդ Շավաբկան (նստավայրը՝ ք․ Մոսկվա):

Այցեր

Հորդանան

2019թ. ապրիլ

Նախագահ Արմեն Սարգսյան (աշխ.)

2014թ. հոկտեմբեր

Նախագահ Սերժ Սարգսյան (պաշտ.)

2009թ. փետրվար

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան (պաշտ.)

1999թ. փետրվար

ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը (պաշտ.)

1997թ. մարտ

ԱԳ նախարար Ալեքսանդր Արզումանյան (աշխ.)

1992թ. մարտ

ԱԳ նախարար Րաֆֆի Հովհաննիսյան (պաշտ.)

Հայաստան

2020թ․ փետրվար

Թագավոր Աբդալլահ Երկրորդ Բին Ալ-Հուսեյն (պաշտ.)

2019թ. դեկտեմբեր

Արտաքին գործերի և սփյուռքի նախարար Այման Ալ Սաֆադի (պաշտ.)

Ստորագրված փաստաթղթեր

Համաձայնագրեր

  • Համաձայնագիր «ՀՀ և ՀՀԹ միջև մշակույթի բնագավառում համագործակցության մասին» (28 հունիսի, 2012թ., Ամման)
  • Համաձայնագիր «ՀՀ և ՀՀԹ միջև կրթության և գիտության բնագավառում համագործակցության մասին» (hունիս 2013թ. Ամման)
  • Համաձայնագիր «ՀՀ Կառավարության և ՀՀԹ Կառավարության միջև դիվանագիտական անձնագիր կրող անձանց մուտքի վիզա ստանալու պահանջից ազատելու մասին», (28 հոկտեմբերի, 2014թ., Ամման)
  • Համաձայնագիր «ՀՀ Կառավարության և ՀՀԹ Կառավարության միջև տնտեսական համագործակցության մասին» (28 հոկտեմբերի, 2014թ., Ամման)
  • Համաձայնագիր «ՀՀ Կառավարության և ՀՀԹ Կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին» (28 հոկտեմբերի, 2014թ., Ամման)
  • Համաձայնագիր «ՀՀ առողջապահության նախարարության և ՀՀԹ առողջապահության նախարարության միջև առողջապահության և բժշկագիտության բնագավառներում համագործակցության մասին» (28 հոկտեմբերի, 2014թ., Ամման)
  • Համաձայնագիր «ՀՀ Կառավարության և ՀՀԹ Կառավարության միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին» (28 հոկտեմբերի, 2014թ., Ամման)
  • Համաձայնագիր «ՀՀ Կառավարության և ՀՀԹ Կառավարության միջև ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման նպատակով hամագործակցության մասին» (28 հոկտեմբերի, 2014թ., Ամման)
  • ՀՀ (քաղաք Երևան) և ՀՀԹ (քաղաք Ամման) միջև քույր քաղաքների մասին (19 հոկտեմբեր, 2014թ.)
  • «ՀՀ Կառավարության և ՀՀԹ Կառավարության միջև գյուղատնտեսության բնագավառում համագործակցության մասին»
  • ՀՀ կառավարության և ՀՀԹ կառավարության միջև օդային հաղորդակցության մասին (1 նոյեմբերի, 2018թ.):

Արձանագրություններ, հուշագրեր, գործնական ծրագրեր

  • Արձանագրություն դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին (հուլիս 1996թ., Ամման)
  • Արձանագրություն ՀՀ և ՀՀԹ ԱԳ նախարարությունների միջև խորհրդակցություններ անցկացնելու մասին (մարտ 1997թ., Ամման)
  • ՀՀ և ՀՀԹ կառավարությունների միջև մտադրությունների մասին Արձանագրություն (մարտ 1997թ., Ամման)
  • Փոխըմբռնման Հուշագիր «ՀՀ կրթության և գիտության նախարարության և ՀՀԹ բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարարության միջև 2013-2016 թթ.» (24 հունիս 2013թ. Ամման)
  • Փոխըմբռնման Հուշագիր «ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի, ՀՀԹ առևտրի պալատի և ՀՀԹ արդյունաբերական պալատի միջև համագործակցության մասին» (28 հոկտեմբերի, 2014թ., Ամման)
  • Փոխըմբռնման հուշագիր «ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի, ՀՀԹ առևտրի պալատի և ՀՀԹ արդյունաբերական պալատի միջև Հայ-հորդանանական գործարար խորհրդի ստեղծման մասին» (28 հոկտեմբերի, 2014թ., Ամման)
  • Փոխըմբռնման հուշագիր «Երևանի առևտրաարդյունաբերական պալատի և Ամմանի առևտրի պալատի և Ամմանի արդյունաբերական պալատի միջև» (28 հոկտեմբերի, 2014թ., Ամման)
  • Փոխըմբռնման հուշագիր «ՀՀ կրթության և գիտության նախարարության և ՀՀԹ բարձրագույն կրթության և միջև կրթության, գիտության և տեխնոլոգիաների բնագավառում համագործակցության մասին 2015-2020թթ. համար» (30 Հունիս, 2015թ., Երևան)
  • Փոխըմբռնման հուշագիր «ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Հորդանանի Հաշիմյան թագավորության Արդյունաբերության, առևտրի և մատակարարումների նախարարության միջև տնտեսական համագործակցության մասին» (10 փետրվար, 2020թ., Երևան)։

 

 

 արտահանում

ներմուծում (ըստ ապրանքի ծագման երկրի)

ներմուծում (ըստ արտահանող երկրի)

2019 

762.0

76.5

63.3

2020

922.4

46.8

57.6

2021

784.7

778.6

582.6

2022

12.9

2481.4

2336.8

2023

517.8

2255.3

2586.0

 

Թարմացված է՝ 13.02.2024թ.

 
Տպել էջը