Երկկողմ հարաբերություններ
Բոսնիա եւ Հերցեգովինա
Ընդհանուր տեղեկություններ
Հայաստանի Հանրապետության ու Բոսնիա և Հերցեգովինայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1997թ. հուլիսի 29-ին:
2022թ. հոկտեմբերի 21-ին Բոսնիայի և Հերցեգովինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանը (նստավայրը՝ Պրահա) իր հավատարմագրերն է հանձնել Բոսնիայի և Հերցեգովինայի նախագահության նախագահող Շեֆիկ Ջաֆերովիչին:
2026թ. հունվարի 30-ին Հայաստանի Հանրապետությունում Բոսնիա և Հերցեգովինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Օրլիչը (նստավայրը՝ Մոսկվա) իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին:
Այցեր
Հայաստան
|
2017թ. |
ԱԳ նախարար Իգոր Ցրնադակ |
Բոսնիա և Հերցեգովինա
|
2006թ. |
ԱԳ նախարար Վարդան Օսկանյան |
Իրավապայմանագրային դաշտ
Համաձայնագրեր
- «ՀՀ կառավարության և Բոսնիա և Հերցեգովինայի նախարարների խորհրդի միջև դիվանագիտական անձնագրերի դեպքում մուտքի վիզայի պահանջի վերացման մասին»համաձայնագիր
Երկկողմ առևտրաշրջանառություն
Հայաստանի և Բոսնիա և Հերցեգովինայի միջև ապրանքաշրջանառության ծավալները /հազ. ԱՄՆ դոլար/
|
|
արտահանում |
ներմուծում (ըստ ծագման երկրի) |
|
2021թ. |
- |
530.9 |
|
2022թ. |
- |
592.8 |
|
2023թ. |
- |
742.9 |
|
2024թ. |
3.0 |
595.6 |
|
2025թ. |
60.1 |
779.9 |
Թարմացված է՝ 27.04.2026թ.