ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի եւ ԵԱՀԿ /ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարի հանդիպման վերաբերյալ 06 մարտի 2008թ. \
06 March, 2008Ս.թ. մարտի 6-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Գերտ Արենսին (Geert-Hinrich Ahrens) առաքելության ավարտի կապակցությամբ:

Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը շնորհակալություն հայտնեց դեսպանին փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններում դիտորդական առաքելության իրականացման համար, եւ նկատեց, որ դիտորդական առաքելությունը գործել է բավական արդյունավետ:
Դեսպան Արենսն իր կողմից շնորհակալություն հայտնեց դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին հղած հրավերի եւ առաքելության գործունեությանը աջակցելու համար: Այնուհետեւ դեսպան Արենսը նախարարին ներկայացրեց հետընտրական զարգացումների վերաբերյալ իր տպավորություններն ու մտահոգությունները:
Հանդիպման ավարտին պրն. Օսկանյանը հաջողություն մաղթեց դեսպան Արենսին եւ հույս հայտնեց նրան կրկին տեսնել Հայաստանում: