ՀՀ ԱԳՆ-ում կազմակերպված ընդունելության վերաբերյալ
03 May, 2007Ս.թ. մայիսի 2-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կազմակերպվեց ընդունելություն` ի պատիվ Երեւանում անցկացվող Ժնեւի միջազգային հարաբերությունների ինստիտուտի «Միջազգային առեւտրային քաղաքականություն եւ Առեւտրի միջազգային կազմակերպություն» խորագիրը կրող դասընթացի մասնակիցների:
Հյուրերին ուղղված ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Բայբուրդյանը:
Դասընթացը կազմակերպվել է Զարգացման եւ համագործակցության շվեյցարական գործակալության օժանդակությամբ` ՀՀ ԱԳ նախարարության հետ համագործակցելով: Այն ընթանալու է ս.թ. ապրիլի 29-ից մայիսի 12-ը:
Դասընթացին մասնակցում են Հայաստանի եւ Վրաստանի պետական տարբեր գերատեսչությունների փորձագետներ:
Հարավային Կովկասում երիտասարդ մասնագետների վերապատրաստմանն ուղղված այս ծրագիրը Երեւանում իրականացվում է երրորդ անգամ: