Բանգկոկում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների վերաբերյալ
29 April, 2007Ս.թ. ապրիլի 28-ին Բանգկոկում կազմակերպվել են միջոցառումներ, նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի, ինչպես նաեւ մեծ բարերար, Թայլանդի Թագավորությունում ՀՀ նախկին պատվավոր հյուպատոս Նորայր Տեր-Գեւորգյանի հիշատակին: Միջոցառումներին մասնակցել է Հնդկաստանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը:
Պատարագին հաջորդած պաշտոնական միջոցառման սկզբում ներկաներին ողջույնի խոսքով դիմել է Թայլանդում ՀՀ պատվավոր հյուպատոս Գրեգ Տեր-Գեւորգյանը: Այնուհետեւ ելույթով հանդես է եկել դեսպան Քոչարյանը: Նա ներկայացրել է մանրամասներ Հայոց ցեղասպանության պատմության, միջազգային ճանաչման գործընթացի, հայ-թուրքական հարաբերությունների, հայկական պատմական եւ մշակութային վիթխարի հարստության, Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնայնությունների, քաղաքական եւ տնտեսական զարգացումների մասին: Ցուցադրվել է ֆիլմ Հայաստանի մասին:
Միջոցառմանը ներկա էին Բանգկոկում հավատարմագրված դեսպաններ, դիվանագետներ, գործարարներ եւ ձեռներեցներ, հյուրեր տարբեր երկրներից: