Մարսելում անցկացված «Հայաստան. գրերի կախարդանքը» խորագրով ցուցահանդեսի վերաբերյալ
28 April, 2007Ս.թ. ապրիլի 27-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Էդվարդ Նալբադյանը, Մարսելի քաղաքապետ, Ֆրանսիայի Սենատի փոխնախագահ Ժան-Կռոդ Գոդենը, Պրովանս Ալպ Կոտ դ'Ազյուր շրջանի խորհրդի նախագահ Միշել Վոզելը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովը Մարսելի ամենահայտնի Վիեյ Շարիտե թանգարանում բացումը կատարեցին «Հայաստան. գրերի կախարդանքը» խորագիրը կրող ցուցահանդեսի, որին ներկա էին պատգամավորներ, սենատորներ, տեղական ինքնակառավարման մարմինների եւ հոգեւոր դասի բարձաստիճան ներկայացուցիչներ, հարյուրավոր ֆրանսահայեր եւ հյուրեր։
Ցուցահանդեսին ներկայացված են Մատենադարանից, Էջմիածնից, Հայաստանի հինգ այլ հաստատություններից, ինչպես նաեւ Վենետիկից եւ այլ քաղաքներից բերված հնագույն ձեռագրեր, գորգեր, արժեքավոր գրքեր, հայ գրերն արտացոլող այլ ցուցանմուշներ։
«Գիր եւ հավատ. ահա այն երկու կարեւոր հենասյուները, որոնց վրա կառուցվել է հայ մշակույթը մեր ժողորվդի պատմության վերջին երկու հազարամյակների ընթացքում» բացման խոսքում նշեց դեսպան Էդվարդ Նալբադյանը: «Մեր ժողովուրդը դարերի ընթացքում սրբացրել է իր գրերը՝ նրանց միջոցով իր հավատը փոխանցելով սերնդե սերունդ»։
Հայաստանի դեսպանը շնորհակալություն հայտնեց քաղաքային, նահանգային եւ շրջնային իշխանություններին, որոնց աջակցությամբ Մարսելում, Բուշ դյու Ռոն նահանգում եւ Պրովասն Ալպ Կոտ դ'Ազյուր շրջանի Նիս, Կանն, Տուլոն եւ մի շարք այլ քաղաքներում անց են կացվում հարյուրից ավել միջոցառումներ՝ Ֆրանսիայում Հայաստանի տարվա շրջանակներում։
Ցուցահանդեսի կազմակերպմանը մասնակցել են Մարսելի Հայ մշակույթի եւ երիտասարդության Տունը, գիտական կոմիսարներ Մարի-Պոլ Վիալը եւ Կլոդ Մութաֆյանը։