ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանի ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին մասնակցության վերաբերյալ

26 April, 2007

Ս.թ. ապրիլի 25-ին Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Աստանայում կայացավ ԱՊՀ մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների Խորհրդի նիստը, որին մասնակցում էր ՀՀ պատվիրակությունը` ՀՀ ԱԳ փոխնախարար Ա. Կիրակոսյանի գլխավորությամբ:

Քննարկվեց օրակարգում առկա մոտ 20 հարց, ընդունվեցին մի շարք որոշումներ եւ հաստատվեց ԱՊՀ մասնակից պետությունների Կառավարությունների Խորհրդի նիստի օրակարգը: Որոշվեց նաեւ ԱՊՀ ԱԳ նախարարների Խորհրդի հերթական նիստի ացկացման տեղն ու ժամկետները:

Նույն օրը Աստանայում իր աշխատանքները սկսեց հանցագործության դեմ պայքարի ոլորտում համագործակցություն իրականացնող ԱՊՀ մարմինների համակարգող Խորհրդի նիստը, որին մասնակցում էին ՀՀ համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները` ՀՀ Գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանի գլխավորությամբ: Ապրիլի 26-ին նիստի ընթացքում ընդունվեցին մի շարք որոշումներ, ստորագրվեցին փաստաթղթեր, ինչով եւ ավարտվեց Խորհրդի նիստը:

Print the page