ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Ք. Տեր-Ստեփանյանի «Միջմշակութային երկխոսության կրոնական հարթություն» խորագրով եվրոպական համաժողովին մասնակցության վերաբերյալ

25 April, 2007

ԵԽ նախարարների կոմիտեի Սան Մարինոյի նախագահության նախաձեռնությամբ ս. թ. ապրիլի 23-24-ը Սան Մարինոյում կայացել է «Միջմշակութային երկխոսության կրոնական հարթություն» խորագրով եվրոպական համաժողովը։ Համաժողովի բացմանը ելույթ են ունեցել Սան Մարինոյի արտաքին գործերի նախարար Ֆ. Ստոլֆին, Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թ. Դեւիսը եւ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թ. Համմերբերգը։

Համաժողովի ընթացքում ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը որպես միջմշակութային երկխոսության կրոնական հարթության հարցերով հատուկ աշխատանքային խմբի ղեկավար ԵԽ նախարարների կոմիտեի անունից ներկայացրել է բաց եւ թափանցիկ երկխոսության մեկնարկման նպատակով 2008թ. Եվրոպայի Խորհրդի, եվրոպական կրոնական համայնքների եւ քաղաքացիական հասարակարգի միջեւ տարեկան մտքերի փոխանակումների կազմակերպման վերաբերյալ առաջարկը։

Համաժողովի ավարտին ընդունվել է Սան Մարինոյի Հռչակագիրը, որում մասնավորապես նշվում է, որ համաժողովին մասնակցած կրոնական համայնքները եւ հասարակական կազմակերպությունները ողջունում եւ աջակցում են Եվրոպայի Խորհրդի առաջարկին։

Print the page